Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց ջերմ ու տոնական մթնոլորտով, ուր հավաքվել էին ուսանողները, դասախոսները և ծնողները։
Ուսանողներին շնորհավորեցին կրթական հաստատության ղեկավարությունը և դասախոսական կազմը։ Նրանց խոսքերում հնչեցին հաջողության մաղթանքներ, հպարտություն՝ կադրերի պատրաստման առաքելության կատարման համար, և հավատ ապագայի հանդեպ։ Արարողության ընթացքում ուսանողներին հանձնվեցին ավարտական դիպլոմները՝ որպես տարիների աշխատանքի և նվիրումի խորհրդանիշ։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ կյանքում և մասնագիտական գործունեության մեջ։ Թող Ձեր գիտելիքը, մարդկային վերաբերմունքն ու նվիրվածությունը շարունակեն հարստացնել և կատարելագործել բժշկական ոլորտը։