Ախտաբանական անատոմիայի գործնական դասընթացին ուսանողները իրականացնում են մակրոսկոպիկ հետազոտություն և նմուշառում, որը տալիս է նրանց իրական նմուշառման պրեանալիտիկ և անալիտիկ էտապների մասին պատկերացումներ և գործնական կարողություններ։ Ուսանողներն իրականացնում են նաև միկրոսկոպիկ ապակիների ուսումնասիրություն, որոնց արդյունքները գրի են առնում իրենց ալբոմներում և գործնական աշխատանքների տետրերում։ Ուսումնական գործընթացի նմանատիպ կառուցումը հնարավորություն է տալիս ուսանողներին տալ կլինիկական տեսության և գործնական հմտությունների միջև անհրաժեշտ և տրամաբանական կապեր: Դասընթացը անց է կացնում բ․գ․թ․, պրոֆ․ Ի. Սոխակյանը։