ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 10֊ին և 11֊ին ժամը 12֊ին,Նորմալ անատոմիայի ամբիոնը կազմակերպում է նախաքննական կոնսուլտացիա՝ երկրորդ կուրսի ուսանողների համար։ Ցանկացողները կարող են մասնակցել։ Կոնսուլտացիան վարելու է ամբիոնի դասախոս Ա.Գ. Հարությունյանը։
armedin
Հայկական բժշկական ինստիտուտը, ուսանողների մոտ գիտական մտքի ձևավորման նպատակով կազմակերպում է հեռավար դասնթաց—սեմինարների շարք: Առաջին դասընթացը’ «Գիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը`ընդհանուր դրույթներ» թեմայով։ Դասընթացը տեղի կունենա սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 13:00ին Zoom հարթակում։ Դասընթաց—սեմինարը կվարի ՀԲԻ—ի ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Սուսաննա Իվանյանը:
Հարգելի հայրենակիցնե՛ր, Սիրով ու անսահման հպարտությամբ շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ մաղթում Միասնականություն, Հաստատակամություն ու խաղաղ երկինք: 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ պայքարում հաղթանակ կերտելիս հայ ժողովրդի զավակների անունները գրվեցին ոսկե տառերով: Այդ նույն արիասիրտ հերոսների սերունդներն էին, որ տասնամյակներ անց հաղթանակներ կերտեցին Արցախյան ազատամարտում, […]
Հարգելի Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողներ Ստեղծված իրավիճակը բազմաթիվ դժվարություններ է ստեղծել։ Ինստիտուտը իր գործունեությունը ապահովելու համար ունի որոշակի ֆինանսական պարտավորություններ (դասախոսների աշխատավարձ, վարձակալական վճարումներ, պետական տուրքեր և հարկային պարտավորություններ)։ Ուստի խնդրում ենք Ձեզ գտնել հնարավորություն և իրականացնել Ձեր վճարումը այս 2019 – 2020 ուս. տարվա համար: Վճարումները իրականացնել հետևյալ հասցեով […]
Հայկական բժշկական ինստիտուտում ակտիվորեն և բավական արդյունավետ կերպով արդեն շուրջ մեկ ամիս է ընթանում է հեռավար ուսումնական գործընթացը: Արդյունավետ քննարկումների մթնոլորտում է ընթանում հատկապես կլինիկական մի շարք առարկաների ուսուցումը: Ներկայացնում ենք Բուժական ֆակուլտետ մագիստրատուրա 1ին կուրսում դասավանդվող <<Պոլիկլինիկական թերապիա>> առարկայի հեռավար դասընթացից լուսանկարներ, դասախոս՝ Ոսկանյան Լուսինե: Ներկայացնում ենք նաև Բուժական […]


