Հայկական բժշկական ինստիտուտը (ՀԲԻ-ի) հայտարարում է մրցույթ Նորմալ ֆիզիոլոգիայի, մարդու անատոմիայի, տեղագրական անատոմիայի և հյուսվածաբանության ամբիոնի վարիչի և դասախոսների թափուր տեղերի համար։ Պաշտոններին կարող են հավակնել բարձրագույն կրթության, գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, ովքեր ունեն գիտական աստիճան կամ կոչում։ Ինքնակենսագրականներն ուղարկել էլ․ հասցեին՝ <armmedin@gmail.com մինչև ապրիլի 19-ը։
armedin
Հետազոտական աշխատանք《Կարիեսի համաճարակաբանական ցուցանիշների որոշում》 《Հայկական բժշկական ինստիտուտ》֊ ի թերապևտիկ ստոմատոլոգիայի դասախոս Լուսինե Չոբանյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ երրորդ կուրսի ուսանողները (307, 310, 311 խմբերը) սկսել են հետազոտություններ իրականացնել դպրոցներում` 12֊14 տարիքային խմբերում։ 01.03.2024 թ.֊ին տեղի է ունեցել առաջին այցը, որի շրջանակներում հետազոտվել են 7֊րդ դասարանի թվով 86 աշակերտ։ Հետազոտական աշխատանքները […]
Սույն թվականի հունվարի 23-ին ՀԲԻ-ում կայացավ կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ծովինար Իշխանի Ադամյանի վերջին դաը։ Տիկին Ադամյանը մոտ երեք տասնամյակ աշխատել է ՀԲԻ-ում՝ մեծապես նպաստելով բժշկների նոր սերնդի կերտմանը։ Տիկին Ադամյանի վերջին դասին էին հավաքվել նրա՝ տարբեր տարիների ուսանողները, կոլեգաները, որոնց մեջ կային նաև նրա ուսանողներից, և ՀԲԻ-ի ռեկտոր Մ․Ա․ […]
02.11.2023թ. «Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա» առարկայի դասախոսության ժամին կազմակեպվել էր բաց դաս ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի համար: Դասի ընթացքում տեսասահիկի կիրառմամբ ելույթ ունեցավ 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Զաքարյանը, ում կողմից ներկայացվեց «Ատամների անատոմիա և մորֆոլոգիա» թեման: Լեկցիոն նյութը կազմված էր տարբեր՝ ամերիկյան և ռուսական գրականությունների հիմքով թերապևտիկ ստոմատոլոգիայի դասախոս Կարինե […]
Նոյեմբերի 3-ին, իրենց ուսումնառության ընթացքում, թերևս, ամենաինքնատիպ դասախոսությանն էին հրավիրված Հայկական բժշկական ինստիտուտի շուրջ վեց տասնյակ ուսանողներ։ Բուհական լսարանները փոխարինվել էին հայ Մեծերի վերջին հանգրվան-Պանթեոնում գտնվող Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի ցուցասրահներով։ Խորախորհուրդ այդ վայրի ընտրությունը պատահական չէր․ ուրիշ էլ ո՞ւր, եթե ոչ այդ սրբատանը առավել տպավորիչ կարող էր հնչել ու անմոռաց մնալ […]


