Ուսանողները սիմուլյատորների վրա կազմակերպում են ծննդալուծում՝ առաջային, հետույքային, տոտիկային դիրքերով: Դասախոս՝ Շ. Խաչատրյան:
Հայտարարություններ
Հայկական բժշկական ինստիտուտը 2025թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 1800 հայտարարում է ընդունելություն թափուր տեղերի համար բուժական գործ և ստոմատոլոգիա մասնագիտություններից: Այն դիմորդները ովքեր կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա առարկաներից երկուսը ստացել են դրական գնահատականները կարող են գրանցվել dimord.am-ում հետևյալ կոդերով: 42-Հայկական բժշկական ինստիտուտ 530- բուժական գործ 531-ստոմատոլոգիա
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց ջերմ ու տոնական մթնոլորտով, ուր հավաքվել էին ուսանողները, դասախոսները և ծնողները։ Ուսանողներին շնորհավորեցին կրթական հաստատության ղեկավարությունը և դասախոսական կազմը։ Նրանց խոսքերում հնչեցին հաջողության մաղթանքներ, հպարտություն՝ կադրերի պատրաստման առաքելության կատարման համար, և հավատ ապագայի հանդեպ։ Արարողության ընթացքում […]
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլագիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց ջերմ ու տոնական մթնոլորտով, ուր հավաքվել էին ուսանողները, դասախոսները, ծնողները ։ Ուսանողներին շնորհավորեցին կրթական հաստատության ղեկավարությունը, դասախոսական կազմը։ Նրանց խոսքերում հնչեցին հաջողության մաղթանքներ, հպարտություն՝ կադրերի պատրաստման առաքելության կատարման համար, և հավատ ապագայի հանդեպ։ Արարողության ընթացքում ուսանողներին […]
Սույն թվականի ապրիլի 22-ին Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալել էր Միջազգային նյարդագիտական ակադեմիայի II գիտաժողովը։ Սա լավ հնարավորություն էր ՀԲԻ -ի դասախոսների և ուսանողների համար մասնակից լինելու գիտական զեկույցներին, տեղեկանալո ւ ոլորտի նորություններին։ Ուրախ ենք նշել, որ զեկուցողների թվում էին նաև ՀԲԻ-ի դասախոսներ։
Ապրիլի 25-ին տեղի ունեցան ուսանողական գիտական զեկույցներ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ և 5-րդ կուրսի ուսանողները իրենց կուրսընկերներին և դասախոսներին ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները՝ կատարված իրենց ղեկավարների՝ Տ․Պ Մինասյանի և Կ․Բ․ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 5-րդ կուրսեցիները՝ Միլենա Միսաքյանը և Ջուլիանա Ավետիսյանը ներկայացրեցին “Լազերոթերապիան ստոմատոլոգիայում։ Աշխատանքը կատարել էին Կ․Բ․ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ և հսկողույամբ […]