Հայտարարություններ
25.04.2025 թվականին Հայկական բժշկական ինստիտուտում ժամը 12.10֊13.00 տեղի կունենա հանդիպում Աուտիզմ Ազգային Հիմնադրամի արտաքին կապերի և հանրային իրազեկման գծով ղեկավար, էրգոթերապիստ Ինեսսա Հարությունյանի հետ։ ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»֊ի կողմից իրականացվում է աուտիզմի իրազեկմանն ուղղված սեմիաններ բոլոր կրթական հաստատություններում ։ Հանդիպման ընթացքում տեսասահիկի միջոցով կներկայացվի «ԱՈՒՏԶԻՄ » թեմայով […]
Այս խորագրով հանդիպումը կայացավ 10․04․2025թ․։ Հանդիպման ընթացքում անատոմիայի դասախոս Տ․Պ․ Մինասյանը ներկաների հետ կիսվեց իր հետազոտությամբ։ Ներկայացվեցին բավական մանրակրկիտ վիճակագրական տվյալներ ինչպես արտերկրի, այնպես էլ ՀՀ առաջատար բժշկական ԲՈՒՀ-երի ուսանողների առաջադիմության վերաբերյալ (Հրավարդի Օքսվորդի, Ջոն Հոփքինսի, Ստենֆորդի, Տոկիոյի, Հայդելբերգի, Մելբուռնի համալսարաններ և ԵՊԲՀ, ՀԲԻ)։ Վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ գերազանց գնահատականի […]
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել Միջազգային Նյարդագիտական Ակադեմիայի II գիտաժողովին` նվիրված հայ բժիշկ–սրտաբան, ռադիոլոգ Կարեն Կյանդարյանի 100-ամյակին: Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայկական Բժշկական Ինստիտուտ, հասցե՝ Երևան, Տիտոգրադյան 14, V հարկ, լսարան 1: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ.-ի ապրիլի 22-ին` ժամը 13-00։ ԾՐԱԳԻՐ – ARM-RU
Հայկական բժշկական ինստիտուտը առաջնային է համարում գրադարանի համալրումը և ուսանողներին անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով ապահովումը։ Ելնելով այս առաջնահերթությունից՝ ՀԲԻ-ին խրախուսում է իր ՊԴԿ-ի դասագրքաստեղծ գործունեությունը։ Վերջերս լուսյ է տեսել ՀԲԻ-ի երիտասարդ դասախոս Մարգարիտա Հովհաննիսյանի հեղինակած Կենսաքիմիա առարկայի լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Մ․ Հովհաննիսյանին և մեր ուսանողներին։ Կ․գ․թ․Մ․ […]
Հայկական բժշկական ինստիտուտը (ՀԲԻ-ի) հայտարարում է մրցույթ Նորմալ ֆիզիոլոգիայի, մարդու անատոմիայի, տեղագրական անատոմիայի և հյուսվածաբանության ամբիոնի վարիչի և դասախոսների թափուր տեղերի համար։ Պաշտոններին կարող են հավակնել բարձրագույն կրթության, գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, ովքեր ունեն գիտական աստիճան կամ կոչում։ Ինքնակենսագրականներն ուղարկել էլ․ հասցեին՝ <armmedin@gmail.com մինչև ապրիլի 19-ը։