ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Օրերս ս/թ հուլիսի 23-ին,Հայկական բժշկական ինստիտուտում թևածում էր տոնական տրամադրություն: Ինստիտուտի կոնֆերանս-սրահում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ՀԲԻ ռեկտոր Մ. Ա. Աստաբացյանը , ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, չնայած քաջ գիտակցելով, այդուհանդերձ հերթական անգամ ինստիտուտը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր սաներին, մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում դարձել էին ինչպես հարազատ զավակներ: Այդուհանդերձ ուսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակները, որոնք կօգնեն ձեզ հետագա կրթման հարցում: Այդ կապակցությամբ ձեզնից ոմանց՝ բարձր առաջադիմություն ցուցաբերածներին, համալսարանը ընձեռել է բացառիկ հնարավորություն առավել հմտանալու և ձեռք բերելու գիտելիքների հարուստ պաշար: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում»: Այնուհետև յուրաքանչյուր ֆակուլտետի դեկան, շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղելուց հետո, հանձնեցին ավարտական դիպլոմները: