Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլագիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձման
հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց ջերմ ու տոնական մթնոլորտով, ուր հավաքվել էին ուսանողները, դասախոսները, ծնողները ։Ուսանողներին շնորհավորեցին կրթական հաստատության ղեկավարությունը, դասախոսական կազմը։ Նրանց խոսքերում հնչեցին հաջողության մաղթանքներ, հպարտություն՝ կադրերի պատրաստման առաքելության կատարման համար, և հավատ ապագայի հանդեպ։ Արարողության ընթացքում ուսանողներին հանձնվեցին ավարտական դիպլոմները՝ որպես տարիների աշխատանքի և նվիրումի խորհրդանիշ։

