Քննությունները Հայկական բժշկական ինստիտուտում

2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի ավարտից հետո հերթական քննաշրջանն է ՀԲԻ-ում: Այն և՛ ուսանողների և՛ դասախոսների համար ուսումնական կիսամյակն

ամփոփելու, ուսումնառության կիսամյակային արդյունքները գնահատելու շրջան է հանդիսանում: 

Յուրաքանչյուր դասախոս փորձում է հասկանալ իր դասավանդած առարկայի շրջանակներում ուսուցանած նյութի յուրացման մակարդակը, ընդհանրացնել ուսանողների մոտ առկա հիմնական բացթողումները՝ առարկայի լիարժեք և արդյունավետ յուրացման հետ կապված:

 

Առավել օբյեկտիվ և անաչառ գնահատման համար քննական ողջ գործընթացին պարտադիր ներկա են գտնվում վարչական անձնակազմի ներկայացուցիչները ևս (ուսումնական գծով պրոռեկտորը, 2 ֆակուլտետների դեկանները, ԿՈԱԿ ղեկավարը, նաև աշխատակազմի ղեկավարը): Բուհի ղեկավարությունն այս կերպ փորձում է նպաստել ոչ միայն դասախոսների կողմից գիտելիքների առավելագույնս օբյեկտիվ գնահատմանը, այլև լիակատար և բազմակողմանի վերահսկել ուսումնառության ընթացքի ամփոփման գործընթացը՝ հաշվի առնելով և՛ ուսանողի և՛ դասախոսի տեսակետը:

Հաջողությամբ և բարձր առաջադիմությամբ քննաշրջան ենք մաղթում բոլոր դասախոսներին և ուսանողներին: