Անցկացվեց գործնական կորողությունների ամրապնդման և գնահատման դաս «Քսուկների պատրաստումը, ներկումը և մանրադիտումը»։ Գործնական ունակությունները գնահատվեցին համաձայն նախորոք սահմանված աշխատանքային կարգի և գնահատման չափանիշների։ Այս կայանի ուսուցումը հնարավորություն է տալիս ապագա բժիշկներին ստանալ քսուկներ, կատարել նրանց նախապատրաստում՝ ցուցաբերելով պրէանալիտիկ էտապի տեսական և գործնական կարողություններ։ Այսպիսի կայանների ներդրումը ուսումնական գործընթացում հնարավորություն է տալիս զարգացնելու ուսանողների գործնական հմտությունները ախտաբանական անատոմիայի, բջջաբանության և կլինիկական ցիտոպաթոլոգիայի ուղղություններով։ Դասը և կայանը նախապատրաստեց բ․գ․թ, պրոֆ․ Իշխան Արտաշեսի Սոխակյանը։ Նմանատիպ կայանի գործնական ուսուցումը և գնահատումը իրականացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի բոլոր ուսանողների համար և հանդիսանում է նրանց ուսուցման պորտֆոլիոյի անբաժանելի մասը։ Ապագայում իրավիճակային խնդիրների գործնական լուծմանն ուղղված նմանատիպ կայանների ուսումնական ցանկը կավելացվի։