Հայկական բժշկական ինստիտուտը հայտարարում է ընդունելությունը 2-րդ մասնագիտության գծով՝ բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետներում: Ուսումը համապատասխան կուրսում կարող են շարունակել կենսաքիմիական ուղղվածություն ունեցող բուհերի շրջանավարտները, ուսանողները, ( ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՖԿՍՊԻ և այլն): Տեղերը սահմանափակ են,դիմել մինչև սույն թվականի օգոստոսի 24-ը Հարցերի դեպքում դիմել Հայկական բժշկական ինստիտուտ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-1600 […]
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում, Հայկական բժշկական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները, դասախոս Նաիրա Աթոյանի նախաձեռնությամբ, իրականացրեցին ճանաչողական և ուսումնական այց դեպի Հայաստանի պատմամշակութային գոհարներ՝ Չարենցի կամար, Գառնի,Արքունի բաղնիք,Գեղարդի վանական համալիր, Քարերի սիմֆոնիա,Մաշտոց Հայրապետի եկեղեցի: Ուսանողների համար սա հրաշալի հնարավորություն էր տեսնել ֆիզիկայի օրենքների կիրառությունը բնության և ճարտարապետության մեջ: Այցի նպատակն էր համադրել բժշկական ֆիզիկայի տեսական գիտելիքները […]
Ապրիլի 11-ին, Պարկինսոնյան հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը, մեր ուսանողները մասնակցեցին «Պարկինսոնյան հիվանդության ախտորոշման» խորագրով գիտական կոնֆերանսին։ Այս այցը սովորական ճանաչողական էքսկուրսիա չէր. այն մասնագիտական մկրտություն էր մի միջավայրում, որտեղ տեսական բանաձևերը վերածվում են կյանքեր փրկող տեխնոլոգիաների։ Կոնֆերանսի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է բժշկական ֆիզիկան հեղափոխում նյարդաբանությունը։ Քննարկվող […]
Ապրիլի 20-ին Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողները, «Բժշկական ֆիզիկա» առարկայի դասախոս Նաիրա Աթոյանի ուղեկցությամբ, ներկա գտնվեցին ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում կազմակերպված «Քաղցկեղը մոլեկուլային մակարդակում» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում՝ բանախոսներն էին ԵՊՀ-ի կոնդեսացված ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանը, ԵՊՀ-ի դեղերի որակի հսկման […]
Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) առաջին կուրսի ստոմատոլոգիական և բուժական ֆակուլտետների ուսանողները՝ բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ, մասնակցեցին տարվա կարևորագույն տեխնոլոգիական , կրթական իրադարձություններից մեկին՝ Mindx կրթական համաժողովին։Ուսանողները ծանոթացան Mindx-ի կողմից ներկայացված նորարարություններին, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին և գիտական մտքի զարգացմանը։ Այցը կրում էր ճանաչողական, կրթական և մոտիվացիոն բնույթ՝ ընդգծելով ֆիզիկական երևույթների և տեխնոլոգիաների դերը […]
Այսօր Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալեց Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ ի դեմս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ս. Ա. Կարպիշենկոյի և բուժական ֆակուլտետի փոխդեկան Վ. Ա. Գավրիլինայի։ Հյուրերին ընդունեց ինստիտուտի ռեկտոր Լ. Վ. Անդրիասյանը։ Այնուհետև հյուրերը դեկանների և ուսումնական մասի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին ինստիտուտում, ծանոթացան ուսումնական պայմաններին, այցելեցին սիմուլյացիոն […]


