Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Հայկական բժշկական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, 22-ամյա Էրիկ Մխոյանը։ Հայկական բժշկական ինստիտուտի ողջ անձնակազմն ու ուսանողությունը խորապես սգում են սիրելի ուսանողի կորուստը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը […]
Նորություններ
Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի 201 խմբի և ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի 105 խմբի ուսանողները՝ իրենց կուրատոր, բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի հետ, այցելեցին Տավուշի մարզ: Ճանապարհորդության նպատակը պարզ էր և միաժամանակ խորը՝ տեսնել, որ ֆիզիկան լսարանի պատերից դուրս էլ կա. այն ապրում է մեր բնության, ճարտարապետության և մշակույթի […]
Գիտական հետաքրքրությունն ու նպատակասլացությունը լավագույն ուղեկիցներն են ապագա բժշկի և ստոմատոլոգի մասնագիտական ճանապարհին: Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի 105-րդ խմբի ուսանողներն այս տարի մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ ներգրավվեցին «ՄԵԴՄԻԹ 2026» նախագծին նրանց կուրատոր, ”Բժշկական ֆիզիկա” առարկայի դասախոս Նաիրա Աթոյանի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ով մշտապես խրախուսում է […]
Հոկտեմբերի 17-ին ՀԲԻ-ի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների մի խումբ ունեցավ ուսումնաճանաչողական արշավ դեպի Սևանավանք, Ջուխտակ վանք և Մաթոսավանք պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Արշավի ընթացքում խմբերի կուրսղեկներ Ա. Պողոսյանը և Գ. Մկրտչյանը ուսանողներին ներկայացրերցին վանքերի պատմությունը, դրանց հետ կապված ավանդազրույցներն ու հետաքրքիր փաստերը: Արշավի ավարտին ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով վիկտորինա […]
Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները այցելեցին ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարան: Ուսանողներին ջերմ ընդունեցին, ներկայացրերցին գրադանի ֆոնդը, օգտվելու կաննոները, ծանոթացրին նաև էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին: Գրադարան այցելությունները կարևոր են ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ինքնուրույն ուսումնառության և բժշկական արդի գրականությունից օգտվելու հմտությունների զարգացման համար։ Գրադարանն ուսանողների համար ոչ միայն գիտելիքի […]
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին և ինստիտուտի ղեկավարությանը։ Այս տարվա շրջանավարտներն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայկական բժշկական ինստիտուտի պատմության մեջ․ նրանք ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներն են: Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական […]


