Նոյեմբերի 16-ին մասնագիտության ներածություն առարկայի դասախոսության ժամին ներկայացվեցին առաջին կուրսի ուսանողների պատրաստած զեկույցները «Շնչառական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները և հիվանդությունները» թեմայով։ Դա շնչառական համակարգի ուսումնասիրությունից հետո ուսանողներին հանձնարարված ինքնուրույն աշխատանքն էր: Ուսանողուհի Պետրոսյան Սաթենիկը ներկայացրեց «Պլևրիտներ, ատելեկտազ» թեմաները, իսկ Հայրապետյան Կոլյան` «պնևմաթորաքս, պոպքորնային թոք, EVALI հիվանդությունը»: Այսպիսով ինքնուրույն աշխատանքը նպաստում է ուսանողների գիտելիքների ամրապնդմանը և համլրմանը:




