Էրեբունի ամսաթերթ

Սթիվ Ջոբսի  խոսքերը`  մահվանից  առաջ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ միլիարդատեր  Սթիվ  Ջոբսը մահացավ 56 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: նրա վերջին մտքերից են.

···

«Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործարար աշխարհում, և ուրիշների աչքերում իմ կյանքը հաջողության մարմնացումն է: Սակայն, բացի աշխատանքից, ես քիչ ուրախություն ունեմ: Վերջիվերջո, հարստությունը պարզապես փաստ է, որին ես սովորել եմ»:

 …

Այս պահին, երբ ես հիվանդ վիճակում պառկած եմ անկողնում ու հիշում եմ իմ ողջ կյանքը, ես հասկանում եմ, որ իմ ունեցած ողջ ճանաչումն ու հարստությունն անմիտ են ու զուրկ որևէ իմաստից՝ անխուսափելի մահվանն ընդառաջ:

Դուք կարող եք ինչ-որ մեկի վարձել, որ ձեր փոխարեն մեքենա վարի, բայց դուք ձեր ողջ փողերով հանդերձ՝ չեք կարող որևէ մեկի վարձել, ով ձեր փոխարեն կկրի այդ հիվանդությունը:

Ձեզ երես տվեք և հարգեք ուրիշներին:

Որքան մենք մեծանում ենք, այնքան ավելի խելացի ենք դառնում և աստիճանաբար հասկանում ենք, որ 30 դոլար արժողությամբ ժամացույցն ու այն  մեկը, որ 300 դոլար արժե, միևնույն ժամանակն են ցույց տալիս: Հետներս 30 դոլարանոց դրամապանակ կվերցնենք թե 300, մեկ է, քանի որ երկուսն էլ նույն քանակի գումար են տեղավորում իրենց մեջ:

Կերթևեկենք մենք 150 000 դոլար արժողությամբ ավտոմեքենայով, թե 30 000-անոցով,   ճանապարհն ու տարածությունը միատեսակ են, և մենք միատեսակորեն ենք հասնում նշանակված վայրին: Եթե մենք 300 դոլար արժողությամբ խմիչք խմենք կամ 10 դոլարանոց գինի, հաճույքը միևնույնը կլինի: 300 քմ մակերեսով տանը մենք նույնքան միայնակ ենք, որքան 3000 քմ-անոցում:

Ձեր իրական ներքին երջանկությունն այս աշխարհի նյութական բաներից չի գալիս: Եթե դու թռչում ես բիզնես դասով կամ էկոնոմով, ու ինքնաթիռն ընկնում է, ապա դու էլ հետն ես ընկնում:

 …

Կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան: Հնարավոր է, ինչ-որ մեկի համար դրանք հարաբերություններն են, ուրիշների համար` արվեստը կամ մանկական երազանքները…

Հարստության հետևից անընդհատ վազքը մարդուն վերածում է խամաճիկի: Դա նաև ինձ հետ պատահեց:

Աստված մեզ զգացմունքներով է օժտել, որ մենք կարողանանք մեր մտերիմներին մեր սիրո մասին պատմել:

Հարստությունը, որ ես կուտակել եմ իմ կյանքում, ես ինձ հետ տանել չեմ կարող: Այն, ինչ ես ինձ հետ կտանեմ, սոսկ սիրո հետ կապված հիշողություններ են: Ահա իսկական երջանկությունը, որը պետք է ձեզ հետևի, ուղեկցի, ձեզ առաջ գնալու հույսեր տա:

Սերն  ունակ է հաղթահարել հսկայական տարածություններ: Կյանքը սահմաններ չունի: Հասեք այն բարձունքներին, որոնց ձգտում եք: Գնացեք այնտեղ, ուր ձեր սիրտն է կանչում: Այդ ամենը ձեր ձեռքերում է:

Պահպանիր քեզ ու հոգ տար ուրիշների մասին:

   Եվ այսպես… Հուսով եմ, դուք հասկանում եք, որ, երբ դուք ընկերներ ունեք կամ ինչ-որ մեկը, ում հետ կարելի է խոսել, ապա դա իսկական երջանկություն է:

 Ձեր երեխաների մեջ մի դաստիարակեք հարուստ լինելու ձգտումը: Դաստիարակեք նրանց այնպես, որ նրանք ձգտեն երջանիկ լինել: Դրա համար էլ, երբ նրանք մեծանան, նրանք կիմանան իրերի արժեքը, այլ ոչ թե՝ գինը:

 Կերակուրը կերեք դեղի պես: Հակառակ դեպքում դուք դեղը կուտեք սնունդի պես:

Նրանք, ովքեր ձեզ սիրում են, երբեք ձեզ չեն լքի, նույնիսկ, եթե  նրանք ձեզնից հրաժարվելու 100 %-անոց պատճառ ունենան: Նա միշտ մի հաստատուն պատճառ կունենա ձեզ չլքելու:

Մեծ տարբերություն կա մարդ լինելու ու մարդկային լինելու միջև: Եթե դուք ուզում եք արագ գնալ, գնացեք միայնակ, սակայն, եթե դուք ուզում եք հեռուն գնալ, գնացեք միասին:

 


ՇԻՐՎԱՆԶԱԴԵՆ ԵՎ ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ 

«Չսիրեցի այդ գլուխը տմբտմբաց­նող մարդկանց: Նյարդերիս վրա ազ­դում են նրանց անտարբեր, մարած հայացքները: Շարունակ ապրում են իրենց հեռու անցյալի հուշերով, մտա­բերում իրենց անցկացրած հին օրերը, պարծենում ու գլուխներն ափսոսան­քով շարժում… Զահլա տարան…

Մարդ նրանց շրջապատում ավելի է ծերանում, ավելի ճիշտ՝ զգում է իր ծե­րությունը»…

Արդեն յոթերորդ տասնամյակը բոլո­րած Շիրվանզադեն տառապում էր բազմաթիվ հիվանդություններով: Խիստ թուլացել էր տեսողությունը, նույնիսկ պայծառ լուսավոր­ված սենյակում չէր կարողանում ազատ շարժվել: Ուներ խրոնիկական բրոնխիտ, շարունակ նոպայաձեւ հազում էր, համառ անքնություն, վախ, տագնապ, որ սաստկանում էին գիշերվա ժամե­րին: Ծեր, տկար, անօգնական Շիրվանզադեն մի­այնակ ապրում էր Երևանում: Տեղափոխվել էր Հայաստանի մայրաքաղաք, որ գոնե կյանքի վեր­ջին օրերին հայրենիքի կարոտը չտանջի: Հարա­զատների հորդորները՝  գնալ Թբիլիսի կամ Բաքու՝ ապարդյուն էին անցնում: Նա խուսափում էր իր սերնդի մարդկանց հասարակությունից և յուրա­քանչյուր օր անցկացնում երիտասարդ մտավորա­կանների շրջանում: ժամանակակիցները պատ­մում են, որ Շիրվանզադեն երբեք չէր խոսում հի­վանդության մասին, իսկ ով էլ հետաքրքրվում էր նրա առողջությամբ, արժանանում էր հանդիմա­նության: Միշտ հիացմունքով էր վկայակոչում  80- ամյա անվեհեր ու կնամեծար

Անատոլ  Ֆրանսին և կենսուրախ ծերուկ Բերնարդ Շոուին, որ «և իր հումորով, և իր անձնական կենցաղով ճարպկորեն կռվում է ծերու­թյան դեմ»: Չնայած իր ապրած հետաքրքիր ու վեհաշուք կյանքին, չէր սիրում իր անցյալից խո­սել: Գերադասում էր ապրել ներկայով, ժամանակակից գրական ու մշակու­թային կյանքով, մանրամասն հե­տաքրքրվում առօրյա անցուդարձով: Խինդը, կատակը, երիտասարդական ավյունն այն զենքերն էին, որոնցով նա պաշտպանվում էր ճակատագրի հար­վածներից: Նա ականջ չէր դնում բժիշկների հոր­դորներին, հրաժարվում էր դիետայից ու անկող­նային ռեժիմից և ձգտում դեպի մարդիկ, երիտա­սարդության հավաքատեղիներ, դեպի թատրոն: Վերջինս նրա համար թե ընտանեկան հարկ էր, թե առողջարան: Շիրվանզադեն բարձրաշխարհիկ կյանք էր սիրում, մեկ-մեկ հաճույքով կոնյակ էր խմում, ծխում ընտիր գլանակներ, հյուրասիրում մտերիմներին: Ականատեսները պատմում են, որ ամեն անգամ նա այնպիսի խրոխտ կեցվածքով ու հմայիչ, արտիստիկ շարժուձևով էր ներկայանում հասարակական  հանդեսներին, որ շատերը չէին իմանում նրա հիվանդությունների ու հոգեկան խռովքի մասին: Ծեր ու հիվանդ Շիրվանզադեն կյանքում խաղում էր առողջ ու կենսուրախ մարդու դեր: Խաղում էր մեծ  վարպետությամբ եւ աներեւույթ եռանդով:


          ՑԻՆԿԸ` ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԴԵՂ

Դեռևս 5000 տարի առաջ եգիպտական փարա­վոններին հայտնի էր վերքերի բուժման հրաշա­գործ միջոց, որի կազմի մեջ մտնում էր ցինկը:

Մեր օրգանիզմին ինչու է անհրաժեշտ ցինկը և ինչպես լրացնել դրա պակասը, որպեսզի լինենք առողջ և առույգ:

Կարևոր տարր

Ցինկը հայտնաբերվել է մարդու բոլոր օրգաննե­րում և հյուսվածքներում:

Երբ ցինկը սննդի հետ անցնում է օրգանիզմ, այն ներծծվում է բարակ աղիներում, ապա հայտնվում է լյարդում, այնտեղից էլ անցնում տարբեր հատված­ներ: Ցինկը կարևոր նշանակություն ունի այնպիսի պրոցեսների համար, ինչպիսիք են օրգանիզմի աճն ու զարգացումը, արյունաստեղծումը, սպիտակուցնե­րի, ճարպերի և ածխաջրերի փոխանակությունը: Այն համարվում է նաև իմունային համակարգը ամրապն- դող օգտակար նյութերից մեկը:

Դեռահասների և տղամարդկանց համար

Այս միկրոտարրը խթանում է այն հորմոնների ար­տադրությունը, որոնք պատասխանատու են մարմնի քաշի ավելացման և աճի համար, ինչը շատ կարևոր է սեռական հասունացման շրջանում: Մարդու սննդաբաժնում ցինկի քանակությունն ուղղակիորեն կապ­ված է հյուսվածքների վերականգնման հետ, այսինքն վերքերի, այրվածքների լավացման և մաշկային ծածկույթների վիճակի հետ: Այն անհրաժեշտ է նաև մազերի ու եղունգների աճի համար:

Առողջ ապրելակերպ վարող անձանց վրա ցինկը ազդում է որպես հակաօքսիդանտ:

Ցինկի անբավարարությունը

Առաջին նշանը համային զգացողության, հոտառու­թյան և տեսողության փոփոխությունն է կամ կորուս­տը: Դա իր հերթին հանգեցնում է ախորժակի կորստի, մարսողության խանգարման, դեպրեսիայի հոգնա­ծության, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորս­տի: Շուտով ի հայտ են գալիս նոր ախտանիշներ’ մա­զաթափություն, եղունգների վրա սպիտակ բծեր, վեր­քերը դանդաղ են լավանում:

Հղի կանանց և երեխաների համար այն առանձնա­հատուկ նշանակություն ունի: Հղի կնոջ օրգանիզմում ցինկի քանակությունն անհրաժեշտ է պտղի նորմալ ձևավորման համար: Շիզոֆրենիայի որոշ ձևերի և էպիլեպսիայի առաջացման պատճառներից մեկը հա­մարվում է ցինկի  անբավարարությունը:

Օրական չափաքանակը

Տղամարդկանց համար այն կազմում է 15մգ, կա­նանց համար’ 12մգ:Հղի և կերակրող կանանց հանձ­նարարվում է 3Օմգ-ից ոչ պակաս: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց 50-80 տոկոսը չի ստա­նում այս քանակությունը:

Ինչ վերաբերում է ցինկի չափից ավելի օգտագործ­մանը, ապա դա շատ հազվադեպ է հանդիպում: Օրի­նակ կենսաբանական ակտիվ հավելումների չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել բարդու­թյունների’ սրտխփոց, լուծ, ենթաստամոքսային գեղ­ձի և երիկամների վնասում:

Ռիսկի խումբը

Պարզվում է, որ ցինկի անբավարարությունը պայ­մանավորված է ոչ միայն սննդում նրա դեֆիցիտով, այլ օրգանիզմում դրա յուրացման մի շարք խնդիրնե­րով.

  • Աղի և քաղցր մթերքներ նախընտրողները պետք է իմանան, որ այդպիսի սնունդը օրգանիզմում հան­գեցնում է ցինկի քանակության նվազման:
  • Նույնիսկ քիչ քանակությամբ ալկոհոլը իջեցնում է ցինկի քանակությունը արյան պլազմայում և մկան­ներում ու ավելի շատ լյարդում :
  • Հակաբեղմնավորիչների ընդունումը նույնպես հանգեցնում է ցինկի անբավարարության:

Այն սննդակարգերը, որոնք բացառում են մսեղենն ու կաթնեղենը, նույնպես ցինկի անբավարարության են հանգեցնում:

  • Ծանր մետաղներով թունավորումը բերում է ցինկի կորստի: Օրինակ ստոմատոլոգները, ովքեր գործ ու­նեն սնդիկ պարունակող նյութերի հետ, նույնպես ցինկի պակաս ունեն:
  • Բարեբախտաբար, մեր ընդունած սնունդը պարու­նակում :
  • Հակաբեղմնավորիչների ընդունումը նույնպես հանգեցնում է ցինկի անբավարարության:

Այն սննդակարգերը, որոնք բացառում են մսեղենն ու կաթնեղենը, նույնպես ցինկի անբավարարության են հանգեցնում:

  • Ծանր մետաղներով թունավորումը բերում է ցինկի կորստի: Օրինակ ստոմատոլոգները, ովքեր գործ ու­նեն սնդիկ պարունակող նյութերի հետ, նույնպես ցինկի պակաս ունեն:

Բարեբախտաբար, մեր ընդունած սնունդը պարու­նակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են օրգա­նիզմին հեշտությամբ յուրացնել ցինկը’ վիտամին B6, ցիտրատներ և որոշ ամինաթթուներ:

Ո՞ր մթերքներն են հարուստ ցինկով

Բոլորից շատ այն պարունակվում է արևածաղկի սերմերում և ընկույզի մեջ: Օրինակ 100գ քունջութի կամ դդմի սերմերի մեջ կա 7-8գ այդ նյութից: Խաշած մսի մեջ նույնպես ցինկ կա՝ 100գ մսի մեջ 7գ: Իսկ առաջին տեղում են լոբազգիները, ոսպը, վար­ սակաձավարը,եգիպտացորենը:


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ

Ալեքսանդրը Թիֆլիսի Խատիսյան համբավավոր ընտանիքի զավակն էր:

«Թիֆլիսն իմ պապենական քաղաքն է, – գրում է Խատիսյանը,- իմ պապը՝ Ղամբարյանը, եղած է հոն դատախազ, հայրս՝  պետական կալվածքներու կառա­վարիչ, մայրս՝ հայ գրող, մորեղբայրս՝ համալսարանի պրոֆեսոր էր, հորեղ­բայրս՝ պետական բանկի կառավարիչ, եղբայրս ալ՝  ինժեներ էր Բագուի մեջ: Կը թվէ, թե մեր ընտանիքը, այդպիսի կապեր ունենալով, այնքան ալ մոտ չպիտի ըլ­լար Հայաստանի կարիքներուն ու հոգսերուն: Բայց իրականին մեջ այդպես չէր:

Հայրս ըլլալով կարևոր պաշտոնյա մը ռուսական ծառայության մեջ, միաժամա­նակ հայոց Անանյան դպրոցի հոգաբար­ձուն էր: Մայրս շարք մը հայերեն վեպեր գրած է: Եղբայրս’ ՀՀ Դաշնակցու­թյան հիմնադիրներից մեկն է, ինչ­պես նաև Բագուի Հայոց կուլտու­րական միության հիմնադիրը: Ան մեկն էր այն մտավորականներէն, որ Հայաստանի ապագան տասնյակ տարիներ առաջ Երևանի նահանգի մեջ կը տեսներ»:

Նրա մորեղբայրը՝ Յուրի Ղամբարյանը, որ քաղաքացի­ական իրավունքի հեղինակավոր մասնագետի համբավ ուներ, 1920թ. հրավիրվեց Հայաստան՝ իբրև համալսա­րանի 1-ին ռեկտոր: Այսպիսի ընտանիքում է 1874թ. ծնվել Ալեքսանդրը:

Ավարտելով Թիֆլիսի պետական գիմնազիան՝  նա բժշ­կական կրթություն է ստացել Մոսկվայի և Խարկովի հա­մալսարաններում, ապա մասնագիտությունը կատարե­լագործել Գերմանիայում: Թիֆլիս վերադառնալով’ Խատիսյանը նվիրվել է բժշկությանը: Անդրադառնալով գոր­ծընկերոջ գործունեությանը՝ բժիշկ Համո Օհանջանյանը հաղորդում է «Ավարտելով Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը նա հաստատվեց Թիֆլիսում, իբրև մասնավոր բժիշկ, և շատ շուտով ստացավ լայն ժո­ղովրդականություն: Նրա դասախոսություններին, որ տալիս էր հրապարակավ’ ամիսը 2-3 անգամ, հավաք­վում էր ամբողջ Թիֆլիսը»: Շատ շուտով նա ընտրվեց Թիֆլիսի քաղաքային դումայի երեսփոխան: 1-2 տարի հետո ընտրվեց քաղաքային վարչության անդամ, 1906թ. քաղաքագլխի օգնական, իսկ 1909թ. Թիֆլիսի քաղա­քագլուխ՝ Իշխան Չերքեզովի մահից հետո:

Խատիսյանը բազմատաղանդ մարդ էր՝ փայլուն հռե­տոր, անձնվեր ու բացարձակապես անկաշառ հասարա­կական գործիչ, բազմակողմանի զարգացած, անձնա­կան կյանքի մեջ ծայրաստիճան համեստ ու անմրցակից խոսակից: Նա սրամիտ էր, կյանքը և ուրախություններ սիրող: Այս առումով ուշագրավ է հիշատակել, որ ժամա­նակակիցները միահամուռ ընդունում էին’ Խատիսյանը զիջում էր միայն Հ. Թումանյանին, եւ որպես «ամենայն հայոց թամադա» կարող է հաջողությամբ փոխարինել «ամենայն հայոց բանաստեղծին»: Սակայն այս բոլոր հատկանիշներից ամենակարևորը, պետականորեն մտածող մարդու և գործչի հատկանիշն էր:

Դառնալով Թիֆլիսի քաղաքագլուխ՝ նա կարողացավ այդ քաղաքը բարձրացնել Ռուսաստանի առաջնակարգ քաղաքների մակարդակին և բացահայտել նրա պետա­կան նշանակությունը:

1914-1917թթ. Խատիսյանը դարձավ Կովկասյան 44 քաղաքների միության նախագահ: Միության 19.000 պաշտոնյաների երկու երրորդը հայեր էին: Միության մեջ Խատիսյանի ակտիվ գործընկերներն էին Հ. Օհանջանյանը, Հ. Քաջազնունին, Ա. Բաբայանը, Խ. Կարճիկյանը, Ռ. Տեր-Մինասյանը’ բոլորն էլ ՀՀ-ի ապագա նախարարներ: Խատիսյանի պետական մտածելակեր­պը բարձր էին գնահատում ինչպես Կովկասի փոխարքան, որը մշտապես խորհր­դակցում էր նրա հետ բոլոր պետական խնդիրների շուրջ, այնպես էլ քաղաքա­կան տարբեր հոսանքների ու կուսակցու­թյունների ներկայացուցիչները:

Նա ակտիվորեն մասնակցում էր համակովկասյան կյանքի տարբեր ասպարեզ­ների հետ առնչվող գործերին ևս, սիր­ված ժողովրդական դասախոս էր ու հրա­պարակախոս, հրատարակել է զանա­զան գրքույկներ հանրային առողջապա­հության, տնտեսական ու մշակութային հարցերի մասին, թարգմանություններ էր անում հայ գրականությունից: Որպես Թիֆլիսի Ազգային բյուրոյի նախագահ, Խատիսյանը դառնում է կամավորական գնդերի կազմա­վորման նախաձեռնողներից մեկը, իսկ 1-ին աշխարհամարտի ավար­տին հայ գաղթականների խնամատարության գործում նրա ունեցած դերն անգնահատելի էր:

Ցարական ինքնակալության տապալումից հետո Խա­տիսյանի հասարակական-քաղաքական ու պետական գործունեությունը թևակոխում է մի նոր պատասխանա­տու փուլ: Թիֆլիսն անցավ վրացիների ձեռքը, Անդրկով­կասը, փաստորեն, անջատվեց Ռուսաստանից: Խատիս­յանը ամբողջ էությամբ նվիրվում է ազգային գործին. 1917թ. անդամագրվում է ՀՀ դաշնակցությանը, բայց «Ոչ թե դիրք գրավելու, այլ հայությանը և իր հայրենիքին լայ­նորեն, ավելի հավատարմորեն ծառայելու համար»:

1917-1918թթ. նա ընտրվում է Ալեքսանդրապոլի քա­ղաքագլուխ:

1917թ. աշնանը մասնակցում է ազգային համագումա­րին: Անդրկովկասի անջատումից հետո նա դառնում է Սեյմի անդամ և նախարար Անդրկովկասյան հանրապե­տության: 1918թ. փետրվարին’ Տրապիզոնի և մայիսին Բաթումի հաշտարար պատվիրակությունների անդամ էր, 1918թ. հունիսի 4-ին Հայաստանի անկախությունից հե­տո, Քաջազնունու հետ միասին ստորագրում է հաշտու­թյան պայմանագիր թուրքերի հետ:

Մուդրոսի զինադադարից հետո Խատիսյանը ստանձ­նում է Հայաստանի արտաքին գործոց նախարարի պաշ­տոնը, իսկ 1919թ. փետրվարից 1920թ. մայիս ամիսներին վարում է ՀՀ-ի վարչապետի պաշտոնը:

1920թ. ամռանը կառավարության կողմից ուղարկվում է արտասահման’ փոխառության և «Ոսկու ֆոնդի» կազ­մակերպման համար: Հայ-թուրքական պատերազմի օրե­րին վերադառնալով Հայաստան, նրան «բախտ է վիճակ­վում» ստորագրել տխրահռչակ պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումից հետ Խատիսյանը բոլշեւիկների կողմից ընտանիքի հետ միասին արտաքս­վում է Հայաստանից եւ հաստատվում Փարիզում: Այս­տեղ շարունակում է իր քաղաքական գործունեությունը: Տարագրության տարիներին աշխատակցում է հայ մա­մուլին, իսկ 1930թ. Աթենքում լույս ընծայում «ՀՀ ծա­գումն ու զարգացումը» արժեքավոր գիրքը:

Խատիսյանը մինչև մահ մնաց իր կոչման բարձրու­թյան վրա և անշահախնդիր նվիրումով ծառայեց հայ ժո­ղովրդին:

Մահացավ 1945թ, մարտի 10-ին, Փարիզում: սաների, հիվանդների ու գործըն­կերների սրտերում: Լույս նրա հիշատակին

 


ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

          2022թ.  մարտի 15-ին կյանքից հեռացավ    ՀՀ   ԲԳԱ ակադեմիկոս, Հ Հ  Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Պատվավոր քաղաքացի Հովհաննես Վազգենի Սարուխանյանր:

    

Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938թ. մարտի 25-ին, Երեւանում:

1955-1961 թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում:

1961 -1963թթ անցել է կլինիկական օրդինատուրա Սրտաբանության ԳՀԻ վիրաբուժական բաժնում:

1963-1988թթ. ԽՍՀՍ ԱՆ Երեւանի բժիշկների կա­տարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբու­ժության եւ անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչեւ ամբիոնի պրոֆեսո­րի վաստակաշատ ուղին:

1965թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969թ.- ին՝ դոկտորական թեզեր:

1988թ.-ից ղեկավարել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական հա­մալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, եղել բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի գիտա­կան խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի ան­դամ, 1987թ-ից՝  վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000թ- ից Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահ:

Եղել է ավելի քան 200 գիտական աշխատություն­ների, 13 ուսումնամեթոդական ձեռնարկների, 4 մե­նագրությունների, 8 ռացիոնալիզատորական առա­ջարկների, 9 գյուտերի հեղինակ:

Հովհաննես Սարուխանյանի անմիջական ղեկավա­րությամբ պաշտպանվել են 6 դոկտորական, 21 թեկ­նածուական ատենախոսություններ:

Հովհաննես Սարուխանյանի աշխատանքներում ընդհանրացված են սիրտ-անոթային, կրծքային, ստամոքս-աղիքային, ենթաստամոքսային գեղձի, էն­դոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախ­տանիշի,սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսու­թյունն ու գործառությունը:

ՆԽՍՀՄ-ում պրոֆեսոր Սարուխանյանն առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլանտացիա­յի մոդել, կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային լիտոտրիպսիա:

Հայաստանում առաջինն է կատարել պանկրեատո- դուոդենալ մասնահատում՜ ենթաստամոքսային գեղ­ձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահա­տում’ լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոն­խի մասնահատում պլաստիկայով՝ թոքի քաղցկեղի ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ:

Պրոֆեսոր Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճա­նաչվել են որպես գյուտեր: Վաստակաշատ գիտնականն ու բժիշկը արժանա­ցել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտա­րար ռացիոնալիզատոր» կոչումներին, պարգևատր­վել «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով, «Սխիթար Հերացի», «Սարշալ Բաղրամյան» մեդալ­ներով, արժանացել ՀՀ կառավարության շնորհակա­լագրի ու պատվոգրի:

2013թ. մարտի 27-ին պրոֆեսոր Սարուխանյանը ծննդյան 75 և աշխատանքային գործունեության 50- ամյակի, ինչպես նաև առողջապահության բնագա­վառում ներդրած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Հայրենիքին մա­տուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Պրոֆեսորը տասնամյակներ շարունակ ղեկավա­րում էր «էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկան: 2018թ. «էրեբունի» ԲԿ տնօրինության նախաձեռ­նությամբ պրոֆեսորի երկարամյա ու անբասիր աշ­խատանքի համար վիրաբուժական կլինիկան անվա­նակոչվեց Հովհաննես Սարուխանյանի անունով: Անվանի բժիշկ- գիտնականի հիշատակը վառ կմնա նրա բազմահազար սաների, հիվանդների ու գործըն­կերների սրտերում:

Լույս նրա հիշատակին:


ԱՆԱՏՈՄԻԱՅԻ   ԹԱՆԳԱՐԱՆ ՀԲԻ-ՈՒՄ

Թանգարանը  հիմնադրվել է Հայկական բժշկական ինստի­տուտի ստեղծման օրից: Սկզ­բում պրեպարատները սակավա­թիվ էին, սակայն աստիճանա­բար դրանց թիվը ավելացավ մարդու նորմալ անատոմիայի, ախտաբանական անատոմիայի եւ այլ ամբիոնների դասախոսնե­րի ջանքերով:

ՀԲԻ-ի անատոմիայի թանգա­րանի ստեղծման ու ձեւավորման գործում անգնահատելի ավանդ են ունեցել երջանկահիշատակ պրոֆեսոր Ա. Ալլավերդյանը, Ա. Սարաֆյանը:

ՀԲԻ-ում մարդու նորմալ անատոմիայի առաջին դասն սկսվում է այս թանգարա­նում: «Ուսանողները մեծ հե­տաքրքրությամբ են գալիս այստեղ, ծանոթանում յուրա­քանչյուր պրեպարատին: Դա օգնում է նրանց ավելի հս­տակ պատկերացնել այն ամենը, ինչն ուսումնասիրում ու սովորում ենք անատոմի­այի դասերի ընթացքում»:

Չնայած զբաղեցրած ոչ մեծ տարածքին, թանգարա­նում առկա են շատ հազվագ­յուտ հանդիպող պրեպարատ­ներ՝ սիամական երկվորյակներ, սիմետրիկ երկվորյակներ, թորակոպագ երկվորյակներ եւ այլն: Կան նաեւ նորմալ ու ախտաբա­նական վիճակները բնորոշող տարբեր պրեպարատներ, օրի­նակ նորմալ եւ ճարպակալված սիրտ, ձայնաճեղք՝  իր բնական չափերով, հղիության տարբեր ժամկետներում գտնվող պտուղ­ներ, կոկորդի խոց, արգանդի մի­ոմա, ձվարանի կիստա, երիկա­մի կիստա, ուղիղ աղիքի քաղց­կեղ եւ այլն:

ՀԲԻ-ի անատոմիայի ամբիոնի աշխատակիցները պար­բերաբար խնամում են թանգարանի պրեպա­րատները, փոխում ֆիք­սող լուծույթը, մաքրում տարաները ու նրանց պա­րունակությունը, հերմե­տիկ փակում:

«Մարդու նորմալ անատո­միա սովորելն այնքան էլ հեշտ չէ : Շատ հար­ցեր կան, որ սովորում ենք, բայց դժվարանում ենք հստակ պատ­կերացնել: Առկա պրեպարատնե­րը ուսումնասիրելուց հետո շատ հարցեր ավելի հստակ են դառ­նում,֊ իրենց տպավորություննե­րով կիսվեցին ուսանողները: Սակայն շատ կուզեինք, որ թան­գարանի պրեպարատները ավե­լի շատանան եւ ունենանք պրե­պարատներ մարդու նորմալ անատոմիայի բոլոր բաժինների վերաբերյալ»:


 

Հայկական բժշկական ինստիտուտում հրատարակվում է ,,Էրեբունի,, ամսաթերթը, որը նպատակ ունի լուսաբանել ներբուհական կյանքը եւ բուհի հիմնական կլինիկական բազա հանդիսացող  ,,էրեբունի,, բժշկական կենտրոնի առօրյան:էրեբունի ամսաթերթ

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1991թ.: Տեւական ընդմիջումից հետո թերթի լույս ընծայումը վերսկսվել է 2002թ. եւ մինչ օրս այն հրատարակվում է:

Տարիներ շարունակ թերթում հրապարակվում են բազմավաստակ ու երիտասարդ դասախոսների, ուսանողների մասին հոդվածներ, հարցազրույցներ: ,,Մեր շրջանավարտները,, խորագրի ներքո ներկայացվում են բուհի այն շրջանավարտները, ովքեր հաջողությունների են հասել բժշկագիտության տարբեր բնագավառներում:

Թերթը նաեւ ուսանողի եւ ուսխորհրդի ամբիոնն է, որտեղ նրանք հնարավորություն ունեն պատմելու իրենց առօրյայի մասին, բարձրացնելու իրենց հուզող հարցերը, արտահայտելու դասախոսների եւ ուսումնական գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները:

,,Էրեբունի,, թերթի էջերում արծարծվում են նաեւ հետաքրքրաշարժ տարբեր բժշկական թեմաներ, արվեստին, գրականությանը, նշանավոր բժիշկներին ու բժշկության պատմությանը առնչվող նյութեր, որոնք նպատակ ունեն նպաստել ապագա բժիշկ-մտավորականի բազմակողմանի զարգացմանը:

Թերթը անվճար բաժանվում է բուհում եւ բուհի կլինիկական բազաներում:


Գ.Գ.ՄարկեսՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՅԱԼ ՎԱՐՊԵՏԻ՝ ԱՇԽԱՐՀԻՆ

ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐՋԻՆ ՊԱՐԳԵՎԸ

      Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կյանքից հեռանալուց առաջ ողջ աշխարհի իր բարեկամներին հասցեագրեց հրաժեշտի այս նամակը:

     Եթե Տերը մի վարկյան իսկ մոռանա, որ ես շորե տիկնիկ եմ ու մի փոքր կյանք պարգեւի, հավանաբար ես չէի ասի մտածածս, այլ կմտածեի ասածիս շուրջ:

Ես իրերը կգնահատեի ոչ թե ըստ իրենց արժեքի, այլ ըստ իրենց կարեւորության:

Ես կքնեի քիչ, կերազեի շատ, գիտակցելով, որ փակ աչքերով անցկացրած յուրաքանչյուր րոպեն՝ լույսի վաթսուն վարկյանի կորուստ է:

Ես կքայլեի, երբ ուրիշները իրենց քայլքը զսպում են: Ես կարթնանայի, երբ ուրիշները քնում են, ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Եթե Տերը ինձ մի քիչ կյանք տար, ես կհագնվեի պարզ, կարթնանայի արեգակի առաջին իսկ շողերի հետ՝ մերկանալով ոչ միայն մարմնով, այլեւ հոգով:

Աստված իմ, եթե սիրտ ունենայի, ես իմ ատելությունը կվերածեի սառույցի ու կսպասեի, թե երբ է ծագելու արեգակը: Ես Վան Գոգի նման կնկարեի աստղերի շողերի տակ, կերազեի Բենեդետիի պոեմի մասին, եւ Սերրայի երգը կդարձնեի իմ լուսնային սերենադը: Ես վարդերը կողողեի իմ արցունքով, որպեսզի զգայի նրա փշերի պատճառած ցավն ու նրա ալ թերթերի համբույրը:

Աստված իմ, եթե ինձ մի քիչ կյանք տրվեր: Ես ոչ մի օր բաց չէի թողնի, որ ինձ սիրելի  մարդկանց չասեի, թե իրենց սիրում եմ:

Ամենի մի կնոջ ու տղամարդու ես կհավատացնեի, որ նրանք իմ սիրելիներն են: Սիրո հետ ես կապրեի սիրով: Ես մարդկանց կապացուցեի, թե իրենք որքան անիրավացի են, երբ մտածում են, թե երբ ծերանում են, դադարում են սիրահարվել: Ընդհակառակը, նրանք ծերանում են, որովհետեւ դադարում են սիրահարվել:

Մանկանը ես թռիչքի թեւեր կտայի, բայց եւ կսովորեցների, որ ինքը թռչի:

Տարենցներին ես կսովորեցնեի, թե մահը վրա է հասնում ոչ թե ծերությունից, այլ մոռացումից:

Օ, մարդիկ, որքան շատ եմ սովորել ես ձեզանից:

Ես իմացա, որ ամեն ոք կամենում է ապրել լեռան գագաթին, գլխի չընկնելով, որ իսկական երջանկությունը նրան վայրէջքում է սպասում:

Ես հասկացա, որ մարդ արարածը մեկ այլ մարդու վերից վար նայելու իրավունք ունի այն դեպքում միայն, երբ պետք է  օգնել նրան՝ ոտքի կանգնելու: Ես այնքան շատ բան եմ սովորել ձեզնից, բայց ճշմարիտ ասած, այդ ամենից օգուտը քիչ է, քանի որ նրանով լցնելով իմ ճամպրուկը, ցավոք մեռնում եմ:

Գաբրիել Գարսիա Մարկես


ՄԱՐԳԱՐԵԻ ՊԱՐՏԵԶԸ

Հետո նա ասաց. «Ընկերներ եւ ուղեկիցներ,

Ողբամ այն ազգը, որը լեցուն է գաղափարներով, սակայն զուրկ է հավատից:

Ողբամ այն ազգը, որի հագած զգեստը իր գործվածքից չի, որի հացը իր հունձից չի, եւ որի խմած գինին իր հնձանից չի հոսում:

Ողբամ այն ազգը, որ հերոս է հռչակում կռվասերին եւ մեծապարգեւ համարում բռնակալին:

Ողբամ այն ազգը,, որը քնի մեջ խորշում է որեւէ կրքից, բայց նրան անձնատուր լինում արթնության պահին:

Ողբամ այն ազգը, որը միայն հուղարկավորության պահին է աղաղակում, միայն իր ավերակների մեջ է հոխորտում եւ ըմբոստանում միայն այն պահին, երբ զգում է, որ իր պարանոցն է ճզմվում քարի եւ թրի միջեւ:

Ողբամ այն ազգը, որի քաղաքագետը խորամանկ աղվես է, իմաստասերը՝ աճպարար, եւ որի արհեստը կարկատելու եւ ընդօրինակելու արվեստն է:

Ողբամ այն ազգը, որը հաղթական շեփորներով է դիմավորում իր նոր իշխանին, բայց հեռացնում սուլոցներով, կրկին շեփորով դիմավորելու համար մեկ ուրիշին:

Ողբամ այն ազգը, որի իմաստունները ծերությունից անբան են դարձել եւ որի հզորները գտնվում են օրորոցներում:

Ողբամ այն ազգը, որը բեկորների է բաժանված եւ ամեն մի բեկոր ինքն իրեն մի ազգ է համարում»:

Ջբրան Ջբրան


ԼԻՑՔԱՎՈՐՎԵՔ ԵՎ ԹԱՐՄԱՑԵՔ

Մենք հավաքել ենք ձեզ համար լավագույն եւ միաժամանակ հասարակ դեղատոմսեր, որպեսզի չհիվանդանաք եւ միաժամանակ թարմ ու երջանիկ լինեք:

Սկսենք նրանից, թե ինչպես թարմացնել հիշողությունը, որպեսզի փոքրիկ մոխրագույն բջիջները չմոռանան մեր խորհուրդները: Սթրեսները, վատ էկոլոգիան եւ մաքուր օդի պակասը նվազեցնում են գլյուկոզայի մատակարարումն ուղեղի բջիջներին, որոնք դառնում են ալարկոտ եւ թույլ: Եվ այսպես, հիշողությունը թարմացնելու համար անհրաժեշտ է վիտամին B4 (խոլին) եւ B8 (ինոզիտ): Մեկ ամիս կարելի է խմել լեցիտինով վիտամինի կոմպլեքս: Կամ էլ շատ ուժեղ կանաչ խնձոր, բուլղարական պղպեղ, չամիչ եւ ծիրանաչիր: Սրանց մեջ կա երկաթ եւ մագնիում, իսկ անհրաժեշտ չհագեցած ճարպաթթուներն առկա են բուսական յուղերում (ձիթենու, սոյայի, արեւածաղկի, գետընկույզի) եւ յուղոտ ձկներում (տառեխ, թյունոս, սկումբրիա):

Առավոտյան ժենշենով թեյ խմեք: Սառը օդն ազդում է մեր անոթների վրա, առաջացնում է ջղակըծկում, գլխացավ, սրվում են խրոնիկ բորբոքումները: Դրա համար առավոտվանից պետք է լիցքավորվել: Բժիշկ դիետոլոգը խորհուրդ է տալիս եղանակին հարմարվելու համար կուշտ նախաճաշել, ցանկալի է որեւէ տաք ճաշատեսակ, ճաշին անպայման ապուր ուտել, իսկ ընթրիքը` ըստ ձեր ցանկության: Եթե առավոտյան ձեզ սպասվում է ոտքով գնալու երկար ճանապարհ, ապա չրի հետ մի բաժակ վարսակի հատիկները եւ ժենշենով քաղցր թեյը կտաքացնեն ձեզ: Բնական խթանիչ ժենշենը կթարմացնի, վարսակը արյան մեջ կշատացնի օգտակար ածխաջրերը` գլյուցիդները: Իսկ երկարամարս մսով կերակուրը ջերմության աղբյուր է: Սառը եղանակին` երեկոյան,  չի խանգարի խմել նաեւ մի բաժակ գինի, որն անմիջապես կտաքացնի ձեզ եւ զերծ կպահի մրսածությունից:

ՀԵՌԱՑՐԵՔ ՎԱՐԱԿԸ

Պարզվում է` առավոտյան ժամը 9-10 առավել հեշտ է վարակվել, քանի որ առավոտյան արյան մեջ շատ ցածր է պաշտպանների` լեյկոցիտների եւ մակրոֆագերի մակարդակը: Այդ իսկ պատճառով առավել արդյունավետ է առավոտյան տանից դուրս գալուց օգտագործել խթանիչ միջոցները: Մրսածության ժամանակ կարելի է օգտագործել այնպիսի իմունոմոդուլյատորներ, ինչպիսիք են գրիպֆերոննուլեյկին ֆերոնի քսուքը: Դիմադրողականությունը պահպանելու համար ձեզ կօգնի լուսնածինը, որով հարուստ են գետնանուշը, չոր կարմիր գինին, սպիտակ սնկով ապուրը, խաղողի ողկույզը:

Վերցրեք 500 գրամ ծեծած հունական ընկույզ, 300 գրամ մեղր, 100 գրամ ալոէի հյութ, ավելացրեք 4 բաժակ կիտրոնի հյութ եւ մի բաժակ օղի: Խառնեք եւ ուտելուց կես ժամ առաջ, մեկ ճաշի գդալ, օրը երկու անգամ, երեք շաբաթ, անընդմեջ խմեք այն:

750 մլ կարմիր չոր գինին տաքացրեք մինչեւ 70-80 0 C, ավելացրեք 2-3 մեխակի հատիկ, դարչին, 1 հատ կիտրոնի հյութ, 100 գրամ շաքար: Խառնեք, եփեք մինչեւ եռալը, 2-3 րոպե թողեք, որ թրմվի: Դրանից հետո կարող եք խմել, ավելի ճիշտ` բուժվել:

ԱՄՈՒՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմադրողականությունը չի կարող բարձր լինել առանց կարոտինի, որը վիտամիններ A-ի եւ E-ի համաձուլվածքն է: Վիտամիններ A-ն եւ E-ն կոնաձեւ գեղձի լավագույն պաշտպաններն են: Որքան շատ է այդ վիտամինների խտությունը, այնքան ավելի լավ է պայքարում գեղձը վնասակար միկրոմարմինների դեմ: Փայծաղը նույնպես արտադրում է պաշտպանող մարմիններ եւ պետք է նույնպես պաշտպանված լինի հակաթթվեցնողներից: Օրգանիզմում կարոտինի խտությունը բարձրացնելու համար ռեգուլյար օգտագործեք լոլիկի հյութ: Իսկ եթե օրական խմեք մեկ ճաշի գդալ բուսական յուղ, դրանով կվերացնեք վիտամին E-ի պակասը: Լրացուցիչ անհրաժեշտ է ուտել շատ թարմ մրգեր (վիտամին C): Դիմադրողականության համակարգի բարելավման համար  կարեւոր է նաեւ ցինկը եւ լուսնածինը:

ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Խրոնիկ հոգնածության եւ անոթային դիստոնայի հետեւանքով արյան մեջ նվազում է շաքարի պարունակությունը: Դրանից չեն նիհարում սակայն առաջանում է հիպոգլիկեմիա հիվանդությունը: Դրանից ազատվելու լավագույն միջոցը B խմբի վիտամիններն են: Խորհուրդ է տրվում օգտագործել ցորենի չմաքրած հատիկները, չմշակված բրինձը, բանջարեղենը:

ԵԹԵ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԹԱՓՎԵԼ

Եթե չեք կարողանում կենտրոնանալ, ձեզ օգնության կգա խոլինը: Դա ճարպանման նյութ է, լեցիտինի բաղադրամիջոցներից մեկը, որն օգնում է ուղեղի տարբեր հատվածներին միմյանց հետ կապ պաշտպանել: Դուք այն կգտնեք ձվի դեղնուցի, տավարի եւ խոզի երիկամների եւ լյարդի մեջ:

Դեղատնից կարելի է գնել լեցիտինով վիտամինի կոմպլեքս, իսկ վիտամին C-ն ՙմաքրում է՚ ուղեղի արյան անոթները: Օրինակ մեկ թուրինջը կամ երկու նարինջը լավացնում են արյան շրջանառությունը: Համեմունքներն արագ ակտիվացնում են ուղեղը: Կոճապղպեղն ու չամանն ակտիվացնում են ուշադրությունը, սեւ պղպեղը, պապրիկան ու քրքումը լավացնում են ուղեղի արյան շրջանառությունը եւ դադարեցնում ջղակծկումները:

 Օրական մեկ խնձոր, եւ բժիշկ այլեւս պետք չէ Քանի որ խնձորի մեջ կան գրեթե բոլոր ջրալուծվող վիտամինները (առավել կարեւոր` C, B6, P),  ինչպես նաեւ միներալներ ու միկրոտարրեր: Ածխածիններից կա մրգաշաքարը: Դրա համար մի զրկեք ձեզ այդ հաճույքից, չեք գիրանա, կմաքրեք օրգանիզմը եւ միաժամանակ կպահպանեք  ետիմադրողականությունը:

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Որպեսզի ապահովեք ձեզ ամենաանհրաժեշտ վիտամիններով ու միներալներով, պետք է օրական ուտեք 10 կգ սնունդ: Համաձայնվեք` դա հնարավոր չէ: Դրա համար բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիտամինամիներալային կոմպլեքս: Ապացուցված է, որ ՙարհեստական՚ վիտամինները ոչնչով չեն զիջում ՙբնական՚ վիտամիններին եւ նույնիսկ ավելի լավ են մարսվում:

ԱՐԾՎԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ

Մեզ շրջապատող տեղեկությունների մեծ մասը մենք ստանում ենք աչքերի միջոցով: Այդ պատճառով մեր պարտքն է, ինչպես հարկն է, հոգ տանել տեսողության մասին:

Աշխատեք քիչ նստել համակարգչի առջեւ,  ավելի շատ զբոսնեք մաքուր օդում, կատարեք աչքերի վարժություններ եւ ընդունեք վիտամիններ հօգուտ տեսողությանը:

Գիտե՞ք որ գազարի հյութը հարուստ է A վիտամինով: Տարին երկու անգամ խմեք գազարի հյութն` որպես դեղամիջոց, մեկ ամիս տեւողությամբ, օրը մեկ բաժակ (առավոտյան): Գազարի հյութն ամրացնում է նաեւ նյարդային համակարգը: Շոգեխաշած գազարը, հյութը, թարմ աղցանն օգտագործեք բուսական յուղով կամ թթվասերով, քանի որ A վիտամինը ճարպալուծվող է:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԱԴԱՆՈՍԻՆ.

Աչքերի եւ տեսողական նյարդերի հիվանդության, ինչպես նաեւ աչքի եղջերաթաղանթի խոցերով ծածկվելու, կատարախտի եւ կոնյուկտիվիտի դեպքում արդյունավետ է մաղադանոսի հյութը: Այն ուժեղ ներգործող միջոցներից մեկն է, այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն խմել մեկ ճաշի գդալից ավել (մեկ օգտագործման ժամանակ): Մաղադանոսի հյութը կարելի է խառնել ջրի կամ մեկ այլ բանջարեղենի հյութի հետ: Միանշանակ օգտակար է գազարի եւ մաղադանոսի հյութերի խառնուրդը:

ՀԱՄԵՂ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ

Հոլանդացի բժիշկները բացահայտել են` այն կանայք, ովքեր հղիության ընթացքում խնձոր են ուտում,  իրենց ապագա երեխաներին պաշտպանում են ասթմայից:

Փորձարկումներ անցկացնելով 2000 հղի կանանց հետ`  բժիշկները եզրակացրեցին, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում հաճախ են օգտագործում խնձոր, նրանց մանուկների մոտ բրոնխիալ ասթմայով հիվանդանալու հավանականությունը նվազում է:

ՓՈՔՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵԾ

Այդ արդյունքը գիտնականները բացահայտել են խնձորի մեջ պարունակվող հատուկ նյութերով, որոնք համարվում են թոքերի համար կարեւոր գործոններ: Բացի այդ, խնձորի առողջարար հյութը անհրաժեշտ է դեռ չծնված պտղի աճի համար: Ի դեպ, ոչ միայն ապագա մայրերին, այլ նաեւ ապագա տատիկներին: Բժիշկները կարծում են, որ այդ միրգը լավ ազդեցություն է թողնում արյունատար անոթների եւ սրտմականային գործունեության վրա:

 ԵՎ ՍԻՐՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԿԼԻՆԻ

Ձեր սիրտը հաճախ տառապում է ոչ ճիշտ սնվելուց: Եթե առկա է բարձր ճնշումը, հոգեկան լարվածությունը, անքնությունը, թուլությունը եւ արագանում է ձեր զարկերակի հաճախականությունը, ապա անհրաժեշտ է դիմել բժիշկ սրտաբանին: Չէ՛ որ ավելի լավ է տեղեկացված լինել, քան հետո դիմել բարդ վիրահատության:

  Հետեւեք աշխատելու եւ հանգստանալու օրակարգին: Եթե դու ամեն օր նստած ես համակարգչի առջեւ, քիչ ես շարժվում, որոշ ժամանակ անց բարձրանում ես ոտքով 15-րդ հարկ, ապա օրինաչափություն է դառնում այն, որ քո սիրտը պարտադիր պետք է բողոքի: Պարտադիր անհրաժեշտ է 8-ժամյա քունը: Հրաժարվիր ոգելից խմիչքներից, թունդ թեյից եւ սուրճից: Ձեր սննդակարգը պետք է լինի կալորեաներով հարուստ, բայց հեշտ մարսվող: Եւս մի կարեւոր համակարգ` վերջին անգամ պետք է սնվել ժամը 19-ից ոչ ուշ: Զբաղվիր մարմնամարզությամբ կամ լողով:

ԱՐԴՅՈՔ ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Եթե ցանկանում ես հաղթահարել մըրսածությունը, օգտագործիր խոտաբույսեր եւ թարմ մրգեր, որոնք օժտված են առողջարար հատկություններով:

Պետք չէ անիմաստ թունավորել ձեր օրգանիզմը հաբերով այն դեպքում, երբ ձեր ձեռքի տակ կան ավելի արդյունավետ եւ առողջության համար անվնաս միջոցներ:

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Մրսածության առաջին իսկ նշանները նկատելիս, որոնք են հարբուխը, կոկորդի ցավը, անմիջապես դիմեք ինհալացիայի օգնությանը: Մեծ տարայի մեջ լցրեք եռացրած ջուր, ավելացրեք մի քանի կաթիլ եթերայուղ եւ 4-5 հատ էվկալիտի տերեւ: Գլուխը ծածկեք սրբիչով եւ 10 րոպե շնչեք: Երբ ինհալացիայի ժամանակ ձեր քթից կսկսի ծորալ, տարայի մեջ ավելացրեք կիտրոնի հյութ, այն լիովին կմաքրի քթի խոռոչը: Իսկ եթե ճանապարհին կամ մեքենայի ղեկին տկարություն եք զգում, ապա թաշկինակի վրա կաթեցնելով մի քանի կաթիլ եթերայուղ` պարբերաբար շնչեք: Հասնելով տուն` անմիջապես ընդունեք տաք լոգանք: Ջրի մեջ ավելացրեք 5 կաթիլ երիցուկ եւ նարդոսի (լավանդայի) յուղ: Քնելուց առաջ անանուխի եւ զեյթունի ձեթից պատրաստեք քսուք եւ քսեք կոկորդին, ծոծորակին եւ կրծքին:

ՏԱՔ, ԲԱՅՑ ՈՉ ԱՅՐՈՂ

Մրսածությունն, այնուամենայնիվ, քեզ հաղթել է: Պետք չէ հուսահատվել` շարունակեք պայքարել առողջանալու համար: Հաճախ օգտագործեք հեղուկ  այն ժամանակ, երբ ունեք ջերմություն: Հեղուկը պետք է լինի տաք, բայց ոչ այրող: Տաք հեղուկը չպետք է լինի հասարակ թեյի կամ սուրճի տեսքով, դրանք կրկնակի ջրազրկում են: Փոխարենը օգտագործեք խոտաբույսերից կամ մրգերից պատրաստված թեյեր: Դրանք ոչ միայն հագեցնում են, այլ նաեւ հարուստ են վիտամիններով:

Տանջվում է հազը, պատրաստիր կոկորդիդ համար հանգստացնող ըմպելիք: Մեկ լիտր եռացրած ջրի մեջ ավելացրեք կիտրոնի կեսը, մի պտղունց կոճապղպեղ եւ երեք թեյի գդալ մեղր: Քամեք եւ գոլ վիճակում խմեք փոքր կումերով:


1-0ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ

Սանդրո Բոտիչելիի հանրահայտ ՙՎեներայի ծնունդը՚ կտավում սիրո եւ գեղեցկության աստծո հիասքանչ կերպարում պատկերված է Սիմոնելա Բեսպուչին: Սակայն քչերը գիտեն, որ գեղարվեստական արժեքից բացի, կտավը մեզ հաղորդում է եւ այլ տեղեկություն: Գունատ դեմք, ուռած աչքեր, ինչպես նաեւ ոտքերի ձեւափոխված մատներ, այդ ամենն սկսվող տուբերկուլոզային հոդաբորբի ախտանշաններ են:

Այս հետաքրքրական տեղեկությունն առաջին անգամ հայտնել է ՌԲԳԱ սննդի գիտահետազոտական ինստիտուտի գիտության եւ բուժական գծով տնօրենի տեղակալ,

ՌԲԳԱ թղթակից անդամ Բորիս Կագանովն ինֆեկցիոն հիվանդությունների համառուսաստանյան 2-րդ գիտաժողովում: Գիտական ֆորումի համար անսովոր ՙԻնֆեկցիոն հիվանդությունները կերպարվեստում՚ զեկուցման մեջ Կագանովը մեծ նկարիչների կտավներին նայել է ինֆեկցիոնիստի աչքերով: Անցկացնելով մեծ նկարիչների կտավների հետաքրքիր հետազոտություններ, բժիշկը նրանց շատ կերպարների մոտ բացահայտել է ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների ախտանշաններ: Նկարիչները, նշում է նա, իրականությունը պատկերելիս չէին կարող խուսափել մարդկային կյանքի այնպիսի կարեւոր վիճակներից, ինչպիսին հիվանդությունն է: Երբեմն դա ստացվել է պատահականորեն, երբեմն էլ մտածված, ավելի ուժեղացնելով պատկերված պահի դրամատիզմը:

Այնքան հարուստ եւ անելանելի պատմություն, ինչպիսին ինֆեկցիան է, չունի բժշկության ոչ մի ճյուղ, դրանք են` խոլերայի, ծաղկի, բորոտության եւ այլ համաճարակները: Մարդկության պատմության մեջ  սարսափելի հետեւանքներ թողեց այտուցային ժանտախտը: Հին կտակարանի 1-ին գլխում նկարագրվում է հրեաների պատերազմը փղշտացիների հետ: Ֆրանսիացի պատմական գեղանկարիչ եւ բնանկարիչ Նիկոլա Ուսենը պատկերել է 1630թ. ժանտախտի ժամանակ կատարվող իրադարձություններն իր ՙԺանտամահ անկյանք ժամանակաշրջանում՚ կտավում: Ուսենը ցույց է տվել, որ ժանտախտը չի խնայում ոչ ոքի` ոչ հարուստին, ոչ աղքատին, ոչ ծերերին, ոչ  երեխաներին, ոչ տղամարդկանց, ոչ կանանց: Նկարիչը կարողացել է վառ պատկերել մարդկանց սարսափը, հավանական է նաեւ այն պատճառով, որ ինքը տառապում էր ինֆեկցիոն հիվանդությամբ:

Բ. Կագանովը զեկուցման մեջ նշել է նաեւ նկարիչ Անտուան Ժան-Գրոյի մասին հետաքրքրական մի պատմություն, նկարիչ, ով Նապոլեոնի հետ անցել է ամբողջ պատերազմաշրջանը: Եգիպտական պատերազմի ժամանակ Նապոլեոնի այցը ժանտախտով հիվանդ զինվորներին պատկերող նրա նկարում 29-ամյա գեներալը շփվում է, զրուցում հիվանդների հետ, սակայն ինքը հրաշքով չի վարակվում, չնայած նրա շատ ուղեկիցներ մահանում են հոսպիտալ այցելելուց մի քանի օր անց: Երբ պարզ է դառնում, որ համաճարակը խանգարում է ռազմական գործողություններին, Նապոլեոնը հրամայում է թունավորել հիվանդներին` հիվանդության տարածման վտանգը կանխելու համար: Սակայն արդեն ուշ էր, 2.000 զինվոր մահացել էին: Միջնադարում եւ վերածննդի ժամանակաշրջանում վատ մարդիկ եւ բացասական հերոսները հաճախ կերպարվեստում պատկերվում են որպես այլանդակ էակներ, քանզի նրանք պատժված էին աստծո կողմից իրենց մեղքերի համար: Երբեմն նրանք տառապում էին տարբեր, այդ թվում ինֆեկցիոն հիվանդություններով: Իսպանացի նկարիչ Ֆերնանդո դե Լյանտոսը պատկերել է Հիսուսի չարչարանքների ամենադրամատիկ պահերից մեկը: Հիսուսը պատկերված է սյունին գամված, շրջապատված երեք դահիճներով, ովքեր ծեծում են նրան: Նրանցից մեկը սարսափելի է եւ շեղաչք, բացի այդ նրա ոտքերին լավ երեւում են ՙբորբոքման տարրերը՚` թարախապալարներն ու խոցերը, կողքին մյուս դահիճն է` սեղմած շրթունքներով, դեմքի դաժան արտահայտությամբ, նրա կատաղությունը ելք է գտնում կատաղի հարվածներով: Նա նույնպես պատված է խոցերով եւ թարախներով, նրա ձախ ազդրի վրա չիբան է եւ ձեռքերի մաշկը` բորբոքային ախտահարումներով: Հարկ է ենթադրել, նշել է զեկուցողը, որ նրանց օրգանիզմը տառապում է բորբոքված մաշկախտով, որն ունի, հավանական է, ստրեպտոկոկային ծագումնաբանություն:

18-րդ դարի եվրոպացիներից շատերի դեմքերին ծաղկի հետքեր են եղել: Դրանք քողարկելու լավագույն միջոցը դարձան արհեստական խալերը` սեւ մետաքսից եւ թավշից: Ջովանի Բատիստ Տեպոլոյի նկարում բնորդուհին հագել էր սպիտակ թիկնոց, որը ծածկում էր ուսերն ու ընդգծում գեղեցիկ դեմքը: Աղջկա աջ աչքի մոտ սեւ խալ էր: Երբեմն խալերն օգտագործում էին որպես արդուզարդի տարր: Հատկապես հաճախ ծաղկի վիրուսով վարակվում էին ռիսկի խմբի այն մարդիկ, ովքեր աշխատանքի գործունեությամբ պայմանավորված շփման լայն հնարավորություն ունեին, այդ թվում առաջին հնագույն մասնագիտության ներկայացուցչուհիները:

Հետազոտության հեղինակը նշել է, որ նկարիչներին իրենց կտավներում պատկերել են նաեւ բժիշկների: Հարկ է նշել, որ 17-րդ դարում նրանք հաճախ էին օգտագործում բժշկի կերպարը, քանի որ բժիշկները հաճախ տուն էին թափանցում գրավիչ կանանց գայթակղելու նպատակով: Ունեւոր կանայք կարող էին իրենց թույլ տալ հրավիրել մասնավոր բժիշկների: Պերճաշուք հագուստով, հիանալի վարվեցողությամբ բժիշկն այն ժամանակաշրջանում հաճելի անձնավորություն էր նրանց համար:

Հոլանդացի գեղանկարիչ Յան Սթենի կտավում պատկերված է բժշկի այցը, կինը բացահայտ կեղծում է, թե հիվանդ է: Նպատակն է գայթակղել բժշկին, իսկ բժիշկն էլ դեմ չէր գայթակղությանը:

Սակայն նկարիչները եւս վարակված էին ինֆեկցիաներով: Ամենատարածվածը սիֆիլիսն էր: Իհարկե, դա կապված էր նրանց ազատ ապրելակերպով: Դրանից է մահացել ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիր Էդուարդ Մանեն: Հիվանդությունն ուղեկցվում էր ցավերով եւ մասնակի կաթվածով, սակայն հենց այդ ժամանակահատվածում է նա իր տաղանդի ճանաչմանն արժանանում: Փտախտի պատճառով, մահից առաջ, անդամահատում են նրա ոտքը: Ֆրանսիացի գեղանկարիչ Պոլ Գոգենն, ապրելով Մավրիտանիայում եւ Թաիթիում, վարակվում է վտանգավոր ինֆեկցիայով: Նկարիչը տառապում էր հալյուցինացիայով: Հոգեկան խանգարումով էր տառապում աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգը, ինչպես գտնում են բժիշկները նույնպես սիֆիլիսից: Լավ հայտնի է այն փաստը, երբ նոպաներից մեկի ժամանակ նա կտրում է իր ականջը, որը եւ նրան տանում է հոգեկան հիվանդների կլինիկա: Այդ ամենը հետագայում նա պատկերում է իր ինքնանկարում: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն դեռեւս մանկուց հիվանդացվել էր պոլիոմիելիտով եւ նրա աջ ոտքը ձախից կարճ էր ու բարակ:

Իր անսովոր գրավիչ ելույթի ավարտին Բ. Կագանովը հաղորդում է, որ նրա առաջին հետազոտությունների արդյունքները դարձան ՙՄանկաբուժության զարգացումը նկարիչների աչքերով՚ գիրքը, սակայն հավաքված տվյալներն այնքան շատ էին, որ դա հանգեցրեց նոր` ՙԻնֆեկցիոն հիվանդությունները կերպարվեստում՚ աշխատության ստեղծմանը:

Պահանջվել է մի քանի տարի` անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաեւ կտավների լուսանկարները հավաքելու համար:

«Երբ սկսում ես նման հետազոտւթյուն, կանգ առնել արդեն հնարավոր չէ», նշել է նա եւ խոստովանել, որ իր աշխատանքը ՙայլ ժանրի՚ հոբբի չէ, այլ ինչ-որ ավելի մեծ բան: ՙԵրբ հետազոտություն ես կատարում, դա արդեն աշխատանք է եւ բավական բարդ, սակայն այն մեծագույն իրական հաճույք  է պարգեւում՚, – նշել է զեկուցողը:


ԴԱՐՁՅԱԼ ԽՈԼԵՍՏԵՐԻՆԻ ՄԱՍԻՆ

Ձմռանը մի քիչ քաշ հավաքելը բնական երեւույթ, է, որի պատճառն արեւի լույսի անբավարարությունն է: Դրա հետեւանքով պակասում է սերոտոնինի արտադրությունը, որն էլ պատասխանատու է նաեւ լավ տրամադրության համար: Սերոտոնինի մակարդակի նվազման հետ օրգանիզմն սկսում է ինչ-որ համեղ բան ՙպահանջել՚, քանի որ դա ՙտրամադրությունը լավացնելու՚ թեթեւ միջոցներից մեկն է: Բացի դրանից, օրգանիզմը ձմռանն սկսում է էներգիայի ՙխնայողություն՚ անել:

Ցուրտ եղանակներին նախնադարյան մարդու համար դժվար էր սնունդ հայթայթելը, նրա օրգանիզմը նախորոք ճարպի պաշար էր կուտակում եւ այն սկսում էր դանդաղ օգտագործել: Այլապես ողջ մնալը սպառնալիքի տակ էր հայտնվում: Այսօր բնականաբար այդ խնդիրը վերացել է, բայց կենսաբանական մեխանիզմը պահպանվել է: Այդ պատճառով էլ մարդիկ ձմռանը կարող են եւ մի քիչ գիրանալ: Խուսափելու համար պետք է շտկել սննդակարգը, խուսափել սթրեսներից, եւ ավելորդ զգացմունքայնությունից: Սննդակարգի նպատակը ոչ թե նիհարելը պետք է լինի, այլ քաշի եւ առողջության պահպանումը: Կարեւոր է հետեւել նաեւ, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ ստանա: Եթե օրգանիզմում B2, B5, B6 վիտամինների անբավարարություն է լինում, կարող են խնդիրներ առաջանալ մաշկի հետ, իսկ դրանից խուսափելու համար հարկ է սննդակարգի մեջ ներառել ձավարեղեն եւ կաթնաշոռ, ինչպես նաեւ ձու, տավարի միս, լյարդ: Ի դեպ, լյարդը եւ ձուն հարուստ են նաեւ A վիտամինով, որն այնքան անհրաժեշտ է մաշկի չթեփոտվելու համար:

Սննդակարգում պարտադիր է նաեւ բուսական յուղի առկայությունը, քանի որ այն E վիտամինի աղբյուր է, առանց որի առողջ ու առաձգական մաշկ ունենալը պարզապես անհնարին է, եթե այս ամենին ավելացնեք նաեւ ասկորբինաթթվով հարուստ սննդամթերք` կիտրոն, թթու դրած կաղամբ ու սոխ, ապա ամեն ինչ հնարավորինս կարգին կլինի:

Գրիպով հիվանդանալու վտանգի դեպքում իմունիտետն ամրացնելու համար հիանալի օգնական է ձկան յուղը:  Խորհրդային ժամանակների ձկան յուղի մասին կարելի է չհիշել, քանի որ այն ժամանակների ձկան յուղի տհաճ համն այսօրվա պատրաստուկներում այլեւս չկա: Դեղատներից կարելի է ձեռք բերել նույնիսկ նարնջի համով ձկան յուղի հաբեր, որոնք լինում են նաեւ պատիճներով:

Ձկան յուղն իրոք, խթանում է իմունիտետը, քանի որ այն օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուների հիանալի աղբյուր է եւ կանոնավոր ընդունման դեպքում պահպանում է խոլեստերինի նորմալ մակարդակն արյան մեջ, կանխարգելելով աթերոսկլերոզի եւ հիպերտոնիայի զարգացումը:

Բացի դրանից, ձկան յուղը դրական է ազդում նաեւ հուզական ֆոնի վրա, ՙընդդիմանում՚ է դեպրեսիային, որը հաճախակի է լինում եղանակների փոփոխման դեպքում:

Ձկան յուղն այդ նույն օմեգա-3-ի շնորհիվ արդյունավետ է նաեւ գլխուղեղի աշխատանքի համար եւ հոդացավի դեպքում: Իսկ  A եւ D վիտամինների շնորհիվ լավանում է տեսողությունը եւ մաշկի վիճակը: Այս ամենով հանդերձ, ձկան յուղը նաեւ հակացուցումներ չունի:

Առողջությունը պահպանել եւ բարձր իմունիտետ կարելի է ունենալ ճիշտ սննդակարգ պահպանելով: Առաջինը, ցուրտ եղանակներին օդի մեջ պակասում է թթվածինը, համապատասխանաբար, օրգանիզմի հյուսվածքներն էլ այն քիչ են ստանում, այդ թվում եւ ուղեղը: Արդյունքում, անընդհատ քնելու ցանկություն է առաջանում: Ուստի հարկ է լինում լրացնել օրգանիզմում երկաթի պաշարները: Այն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրության համար, որն էլ թթվածինը հասցնում է հյուսվածքներին: Հենց որ բջջային շնչառությունը լավանում է, քնելու ցանկությունն էլ վերանում է: Այս հարցի հիանալի օգնականն է տավարի լյարդը: Երկաթի պարունակությունը շատ է նաեւ կարմիր մսի եւ ձվի դեղնուցի մեջ:

Քնկոտության 2-րդ պատճառն ածխաջրատների պակասն է, ինչպես նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումը: Այս դեպքում հարկ է սննդաբաժնում ներառել շոկոլադ, իհարկե ոչ շատ, սեւաձավար, եւ վարսակաձավար: Առողջ լինելու համար ձավարեղենը մեծ տեղ պետք է ունենա սննդաբաժնում: Դրանք օրգանիզմը բավական երկար ժամանակ ապահովում են էներգիայով: Իսկ սուրճի օգտագործումը հարկ է սահմանափակել, այն փոխարինելով օգտակար ըմպելիքներով, օրինակ, մասուրի թուրմով, կարկադե թեյով, կամ կիտրոն ավելացրած սովորական ջրով: Այս ամենը հարուստ է C վիտամինով, որն էլ բարձրացնում է օրգանիզմի տոնուսը:


big_09bbd54e0db36911b7edc44211bcd475ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հին Երեւանում այս շենքը աչքի է ընկնում իր ոչ սովորական, նմանը չունեցող կառուցվածքով: Այս շենքը, որի ճարտարապետը Բ.Մեհրաբյանն է, կառուցվել է 1914-15 թթ.:

Երեւանցիներն հայտնի այս շենքը, որ հաճախ միայն ԱՕԿՍ  են ասում, ժամանակին եղել է հիվանդանոց  եւ միաժամանակ բնակելի տուն` հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի եւ իր ընտանիքի համար: Այս առանձնատանը մասնավոր հիվանդանոց է բացվել 1915թ.: ՙԵրեւանի հայտարարություններ՚ թերթում ժամանակին ծանուցվել է  այդ մասին: ՙԲժիշկ Հ.Գ. Հովհաննիսյանը տեղափոխվել է Աստաֆյան փողոցի նո. 39 սեփական տունը՚:

Հ. Հովհաննիսյանը բնիկ երեւանցի է, ծնվել է 1865թ.: Սովորել է նախ`  Խարկովի, ապա` Մոսկվայի համալսարանի  բժշկական ֆակուլտետում, աշխատել է Մոսկվայի նահանգի քաղաքներում: 1895թ. Երեւանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է հայրենի քաղաք, ստանձնել նորաբաց  հիվանդանոցի տնօրենի  ու բժշկի պաշտոնը: Մինչ նոր հիվանդանոցի բացումը Երեւանում գործում էր միայն զինվորական լազարեթ: Քաղաքային վարչության օգնությամբ ու Հ. Հովհաննիսյանի ջանքերով մի մասնավոր տան մեջ` Բեյբութովի (այժմ` Փավստոս Բուզանդ) փողոցում, բացվեց Երեւանի առաջին հիվանդանոցը, որն ընդամենը մի քանի  աշխատողներ ուներ` տնօրեն, մեկ բուժակ եւ մեկ մանկաբարձուհի: Հիվանդանոցը վճարովի էր: Բժշկական նախաքննության համար այցելուն վճարում էր 40 կոպեկ: Աղքատներից ու չունեւորներից վճար չէին պահանջում: Հիվանդանոցն ուներ  թերապեւտիկ ու վիրաբուժական բաժանմունքներ: Բայց այդ մասնավոր տանը հիվանդանոցային պայմաններն անտանելի էին. նեղվածք էր, ջուր չկար, բժիշկ Հովհաննիսյանը վիրաբուժական աշխատանքները կատարում էր լամպի լույսի տակ, հերթապահության սենյակը միաժամանակ ծառայում էր որպես վիրահատարան, բժիշկների սենյակ եւ դիարան: Տնօրենի բազմաթիվ բողոքներից ու գանգատներից հետո քաղաքի ինքնավարությունը 1902թ. նոր շենք է վարձում հիվանդանոցի համար, որը գտնվում էր Նազարովի (այժմ Ամիրյան) փողոցում: Շենքը երկհարկանի էր: Քաղաքում, շրջաններում եւ Երեւանի նահանգում խոսում էին նոր ՙլոհման հեքիմի՚ մասին, հրաշքներ էին պատմում, թե ինչպես է բժիշկը ՙկենդանացնում՚ կոտրված ոտքը, կույր աղիքը հեռացնում:

Տարիներ անց, նա որոշում է Երեւանում բացել սեփական վիրաբուժական հիվանդանոց: Մեծ ջանքերի գնով իրականանում է բժշկապետի երազանքը: 1911թ. մասնավոր տուն է վարձում ու բացում իր նոր հիվանդանոցը` տասը մահճակալով ու ամբուլատորիայով: Իսկ չորս տարի անց, երբ ավարտին է հասնում Աստաֆյան փողոցում կառուցվող առանձնատունը, Հ. Հովհաննիսյանը նոր շենք է տեղափոխում իր մասնավոր հիվանդանոցը: Նա արտասահմանից բերում է նորագույն սարքավորումներ, դեղամիջոցներ: Շենքի ձախ թեւը դարձնում է հիվանդասենյակներ` իր ընդունարանով ու մահճակալներով: Սենյակները մաքուր էին , լուսավոր: Առանձնատան երկրորդ հարկում ապրում էր բժշկապետի ընտանիքը: Այդտեղ նրա ընդունարանի եւ բավական մեծ դահլիճը, ուր հաճախ էր հավաքվում քաղաքի մտավորականության ընտրանին` կազմակերպվում էին երաժշտական երեկոներ, պարահանդեսներ: Բայց, առանձնատունը 1920թ. ՙազգայնացվեց՚ այսինքն խրվեց իսկական տիրոջից եւ հենց նույն թվականին էլ այդտեղ ստեղծվեց ՙտրոպիկական՚ հիվանդանոցը, որը պիտի պայքարեր մալարիայի համաճարակի դեմ, որ մոլեգնել էր երկրում: Այստեղ արդեն վիրաբույժ բժշկապետը գործ չուներ: Նա չէր հիվանդանոցի տնօրենը: Հայ բժշկության երախտավորը, կորցրած սեփական տան ու հիվանդանոցի տիրոջ իրավունքը, հեռացված իր սիրելի գործից, շատ արագ ընկճվեց եւ 1935թ. կնքեց իր մահկանացուն:


աաՊՐՈՖԵՍՈՐ ՍՈՒՐԵՆ ԳԵՂԱՄԻ  ԶՈՀՐԱԲՅԱՆ

Ամեն մեկս ապրում ենք մեր բաժին կյանքն այս աշխարհում եւ հրաժեշտ տալիս. մեկը հանկարծակի եւ անսպասելի, մյուսը տեւական հիվանդությունից եւ տանջանքներից հետո, մեկը դեռ արեւի լույսը չտեսած, մյուսը զառամյալ տարիքում:

Ասում են կենդանիները ծերանալով, պատրաստվում են մահվան: Իսկ առողջ բանականությամբ մարդը ուզում է հնարավորինս երկար ապրել:

Ինչո՞ւ է այնքան տարբեր մարդկանց կյանքի տեւողությունը: Գիտնականներն անհամար հետազոտություններ են արել եւ այսօր էլ շարունակում են: Սակայն հստակ բանաձեւեր դեռեւս չկան: Արդյո՞ք երկարակեցությունը պայմանավորված է գեներով, թե՞ այլ գործոններ կան` մեզ հայտնի կամ անհայտ:

Խորագիրը, որը բացվում է մեր թերթում, երկարակեցության գաղտնիքները պարզաբանելու փորձ է, սակայն ոչ միայն գիտական հետազոտության տվյալների հիման վրա, այլ մեր կողքին ապրող երկարակյաց մարդկանց հետ հանդիպումներում, ակնկալելով երկարակեցության գաղտնիքը լսել հենց նրանց շուրթերից:

Մեր առաջին հյուրը նյարդավիրաբույժ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Գեղամի Զոհրաբյանն է: Մարդ, ով չնայած առաջացած տարիքին, այսօր էլ շարունակում է աշխատել, ունի լավ հիշողություն եւ պայծառ միտք:

-Սուրեն Գեղամիչ, պատմեք խնդրեմ Ձեր մասին:

-Ծնվել եմ 1921թ. ապրիլի 5-ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում, ուսուցչի ընտանիքում: Հայրս հենց այդ գյուղից էր եւ 1915թ. հիմնադրել է գյուղի դպրոցը: Մայրս Արտաշատի Կանաչուտ գյուղից էր: Պապս` մորական կողմից, եղել է գիմնազիաների տեսուչ: Մայրս մեծացել է Ստավրոպոլում եւ հիանալի ռուսերեն գիտեր:

Որոշ ժամանակ անց մենք ընտանիքով տեղափոխվեցինք Երեւան: Ծնողներս շատ էին ուզում, որ ես ու եղբայրս քաղաքում լավ կրթություն ստանայինք: Սովորեցի Երեւանի Կրուպսկայայի անվ. կենտրոնական ցուցադրական դպրոցում: Հիանալի դպրոց էր. այդտեղ էին սովորում Ե. Չարենցի, Ա. Բակունցի երեխաները, Սիլվա Կապուտիկյանը: Ես եւ հետագայում կոմպոզիտոր դարձած Էդվարդ Միրզոյանը նույն նստարանին էինք նստում: Ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական ինստիտուտ: Լավ էի սովորում եւ նույնիսկ դարձա Ստալինյան թոշակառու: 3-րդ կուրսում էի, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: 1942թ. կամավոր մեկնեցի բանակ: Ծառայեցի զինվորական դաշտային շարժական հոսպիտալում, սկզբում որպես բժիշկ, ապա բաժանմունքի պետ, էվակոհոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի պետ: Հաճախ էին Մոսկվայից գալիս փորձառու, իրենց գործի գիտակ վիրաբույժներ, որոնց կողքին վիրահատելով ես շատ ու շատ բաներ սովորեցի:

Ինչ խոսք, պատերազմը ոչ մեկին լավություն չի անում, բայց պատերազմի բովով անցնելով, գիշեր-ցերեկ անդադար վիրահատելով, ես դարձա լավ մասնագետ:

1945թ. շարունակեցի աշխատել նյարդավիրաբույժ Երեւանի Օրթոպեդիայի եւ վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում:

1947թ. պաշտպանեցի թեկնածուական, իսկ 1956թ. դոկտորական թեզերը:

1950-58թթ. աշխատել եմ Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, սկզբում որպես ասիստենտ, ապա դոցենտ: Միաժամանակ այդ ինստիտուտի ուսումնական խորհրդի գիտական քարտուղարն էի եւ դեկանը: 1958թ ստացա պրոֆեսորի կոչում: 1959թ. Նախարարների խորհրդի հրավերով եկա Երեւան եւ ստանձնեցի բժշկական ինստիտուտի պրոռեկտորի պաշտոնը:

1959թ. Ս. Ավդալբեկյանի հետ ձեռնամուխ եղանք բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծմանը, որը հետագայում վերաճեց ինստիտուտի:

1959-60թթ. գործուղումով աշխատեցի Իրաքում` որպես Բաղդադի բժշկական քոլեջի պրոֆեսոր, պատրաստեցի տեղացի մասնագետներ եւ հիմնադրեցի նյարդաբուժության ու նյարդավիրաբուժական կլինիկաներ: 1969-71թթ. գործուղումով աշխատեցի Զամբիայում, որպես Լուսակայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, որի հիմքի վրա կազմակերպվեց բժշկական ինստիտուտը եւ նյարդավիրաբուժական կլինիկան:

1960-1993թթ. եղել եմ Երեւանի բժիշկների կատարելագործման ֆակուլտետի/ինստիտուտի նյարդաբուժության եւ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ: Մի քանի տասնամյակ շարունակ հանդիսացել եմ Հայաստանի ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժը:

-Երբ մտովի հետհայացք եք գցում Ձեր անցած ուղուն, ի՞նչ զգացում եք ունենում:

-Ես չեմ զղջում, որ բժիշկ եմ դարձել. շատ հիվանդների եմ բուժել, ողջ կյանքում զբաղվել գիտական ու մանկավարժական աշխատանքով: Պատիվ եմ ունեցել ժամանակի մեծ մարդկանց հետ շփվելու, նրանց կողքին աշխատելու: Ինձ համար հպարտություն է, օրինակ, որ ռուս մեծ բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի ձեռնափայտը գտնվում է ինձ մոտ: Այն ինձ նվիրել է Պուշկինին բուժող բժշկի թոռի թոռը, ում հետ աշխատելու պատիվն եմ ունեցել: Ի դեպ, ես էլ այն նվիրել եմ իմ որդուն` բժիշկ Արշակ Զոհրաբյանին:

-Ձեր բնավորության ո՞ր գիծն է օգնել կյանքում առաջ քայլելու:

-Կարծում եմ աշխատասիրությունը,  կյանքի դժվար պայմաններին հարմարվելու կարողությունը:

Ոչ Մոսկվայում էր հեշտ, որտեղ ընտանիքս պահելու համար նույնիսկ բեռնակիր եմ աշխատել, ոչ Իրաքում էր հեշտ, եւ ոչ էլ Աֆրիկայում:

 Սակայն միշտ կարողացել եմ իմ մեջ դժվարությունները հաղթահարելու ուժ գտնել:

 -Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:

-Միշտ զբաղվել եմ սպորտով:

Երբեք չեմ նախանձել ուրիշներին, վատություն չեմ արել մարդկանց, հնարավորության դեպքում օգնել եմ: Չեմ ծխել, խմիչքն էլ օգտագործել եմ սահմանափակ:

-Ռեժիմով ե՞ք ապրել:

-Հիմա այո: Իսկ այն տարիներին, երբ նույնիսկ երեք տեղ էի աշխատում ընտանիքս պահելու համար, դա հնարավոր չէր: Հաճախ սնվում էի ճանապարհին, տրոլեյբուսի մեջ:

-Մինչեւ ո՞ր տարիքն եք վիրահատել:

-Մինչեւ 74-75 տարեկանը:

-Երկարակեցությունը Ձեզ գեներո՞վ է փոխանցվել:

-Կարծում եմ այո: Հայրս էլ ապրեց 88 տարի, սակայն մայրս շուտ մահացավ, քանի որ եղբորս մահը շատ ծանր էր տանում:

-Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ ձեզ:

-Դժվարանում եմ ասել: Շատ բարի եմ, նաեւ շատ խիստ:

-Տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել Սուրեն Գեղամիչ մարդը եւ Սուրեն Գեղամիչ բժիշկը:

-Ավելի նրբազգաց եմ դարձել եւ ավելի ճիշտ եմ կողմնորոշվում` որտեղ, ինչպես եւ ում պետք է օգնել: Տարիքի հետ ավելի ճիշտ եմ կողմնորոշվում նաեւ հիվանդությունների հարցում: Հաճախ եմ վիճում համակարգչային  կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մասնագետների հետ: Ցավոք, այսօր բժիշկների գերակշիռ մասը հույսը դնում է միայն սարքավորումների վրա եւ հիվանդներին չեն զննում հավուր պատշաճի:

-Ձեր կյանքի ընթացքում ի՞նչ հիվանդություններով եք հիվանդացել:

-Աֆրիկայում աշխատելու ժամանակ նյարդային գերլարվածության վիճակում էի եւ ձեռք բերեցի խոցային հիվանդություն: 20 տարի շարունակ այդ հիվանդությունը անհանգստացնում էր ինձ: Բուժումները բավականին լավ արդյունք տվեցին եւ երկար տարիներ գանգատներ չունեմ:

-Ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին:

-Շատ չարաճճի: Նույնիսկ մի քանի անգամ ինձ դպրոցից հեռացրեցին, սակայն հետո նորից վերականգնեցին: Չնայած չարաճճիությանը, լավ էի սովորում եւ դպրոցն ավարտեցի գերազանցությամբ:

-Անձնական կյանքը ինչպե՞ս է դասավորվել:

-Կինս բժշկուհի էր, իսկական ազնվական, Ղարաբաղի Մելիքներից` Մելիք-Մկրտչյան: Հիանալի մարդ, ով ինձ հասկանում էր եւ ոչ մի պահանջ չէր ներկայացնում: Դժվարություններ ենք ունեցել, ծանր պայմաններում ապրել, տեղից տեղ տեղափոխվել, սակայն նա ոչ մի անգամ չի տրտնջացել: Նվիրված կին եւ հոգատար մայր, ով 3 հիանալի զավակներ ծնեց եւ դաստիարակեց: Համատեղ ապրեցինք 55 տարի: Ցավոք նրան կորցրեցի…

Լավ ընտանիք ունենալն ուղղակի մեծ բախտավորություն է մարդու համար:

-Ինչպե՞ս եք սնվում, ի՞նչ եք նախնտրում սննդում եւ որքա՞ն հեղուկներ օգտագործում:

-Սնվելու հարցում առանձնապես կամակոր չեմ: Ինչ պատրաստում են ու առաջարկում, այն էլ ուտում եմ: Հեղուկներ շատ չեմ օգտագործում, օրական 4-5 բաժակ:

-Քնելու մասին ի՞նչ կասեք:

-Իմ կյանքում եղել են շրջաններ, երբ աշխատում էի 18 ժամ, ուստի շատ քիչ էի քնում: Հիմա աշխատանքից հետո, տուն հասնելուց եւ ճաշելուց հետո 1-2 ժամ քնում եմ, ժամը 23-ից մինչեւ ժամը 1-ը աշխատում` ասպիրանտներ ունեմ, որոնց աշխատանքները նայում եմ, ուղղումներ կատարում:

-Դուք զբաղվել եք պրակտիկ բժշկութամբ, գիտական ու մանկավարժական գործունեություն ծավալել: Ո՞ր բնագավառն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Բժշկությունը: Ինչքան երկար ես աշխատում, այնքան ճիշտ ես ախտորոշում կատարում: Երբ նոր էի աշխատում, ավելի հեշտ էի ախտորոշում, սակայն նույնչափ սխալվում: Որքան մեծանում է աշխատանքային փորձը, այնքան սկսում ես կասկածել: Եվ հետո գալիս է մի տարիք, երբ արդեն ախտորոշումը կատարում ես  առանց վարանելու եւ ճիշտ:

-Սեփական աչքերով տեսել եք մարդու ուղեղը, շոշափել, ի՞նչ եք կարծում, ո՞վ է ստեղծել մարդուն եւ այդքան զարմանահրաշ ուղեղը:

-Իմ կարծիքով մենք կապիկից չենք առաջացել, այլ մի կենդանուց, որը հումանոիդ է կոչվում: Կամաց-կամաց էվոլյուցիայի ընթացքում զարգացել ենք եւ հասել այսօրվան:

-Դժվար չէ՞ր ողջ կյանքում նյարդավիրաբույժ լինել:

-Շատ դժվար էր: Վիրահատում ես 5-6 ժամ, հետո հետվիրահատական շրջան, գիշերը չես քնում, սպասում ես արդյունքի: Երբեմն էլ արդյունքը այն չի լինում, ինչ ուզում էիր… Շատ ծանր մասնագիտություն է: Բայց ստացվեց այնպես, որ ես առանց ընտրություն կատարելու դարձա նյարդավիրաբույժ, սիրեցի այդ մասնագիտությունը եւ ողջ կյանքում հավատարիմ մնացի նրան:

-Ի՞նչ ցանկություններ ունեք:

-Ես ուզում եմ, որ բժշկությունը լինի անվճար բոլորի համար:

Ուզում եմ, որ մեր հանրապետությունը շատ զարգացած տնտեսություն ունենա, եւ միշտ լինենք Հայաստանի Անկախ Հանրապետություն:

Զրուցեց Լուսինե Ոսկանյանը


ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ

 


Չի կարելի օգնել այն ընկածին, ում պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
…………………………………………………..
Հայրենասեր լինել չի նշանակում օտար ժողովուրդ-
ների թշնամին լինել։ Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:
…………………………………………………
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը։ Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
………………………………………………………
Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից։ Մարդը տառապում է իր իսկ անկատարությունից, որն արդյունքն է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների։
………………………………………………….
Եղիր հպարտ: Գոյությունդ քարշ տալու համար մի
սողա, մի ստորանա և մի ստիր։ Ստել նշանակում է
հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել
մարդ լինելուց:
………………………………………
Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:
……………………………………………………………..
Սպանվում է և առյուծը, առյուծությունը՝ երբեք:
……………………………………………………………..
Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն
առաջնորդ:
………………………………………………………………
Մեծ պաշտոններն առանց հոգեկան մեծության նման
են կավե անդրիի, դրված ոսկե պատվանդանի վրա:
………………………………………………………………..
Իրենց տականքները, ահա ազգերի իրական թշնամին։
……………………………………………………………

Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն
բռունցքի, այլ ներազեն գերազանցության:
…………………………………………………………….
Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն
արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:
…………………………………………………………………….
Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:
…………………………………………………………………………
Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:
……………………………………………………..
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է:
……………………………………………………..
Հաճախ կաշառվում են
պատմաբանները, պատմությունը՝ երբեք:
……………………………………………….
Ոմանք արևը միայն
խավարման ժամանակ են նկատում:
…………………………………………
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնում ես, դու ես
մեղավոր, որովհետև թույլ ես:
…………………………………………..
Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր
պատճառ է դարձել մեր ժողովրդի օրինական ողբերգության:
………………………………………………………………….
Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ ան-
տաղանդ հայի:
………………………………………………………………
Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, օտարը
թագավորեց Հայաստանում:
…………………………………………………………………

Իմ ազգային դավանանքը թույլ չի տալիս թշնամանք
տածել դեպի որևէ հայ մարդ:
……………………………………………………………
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի
և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից՝ ամեն պարտություն:
……………………………………………………………………
Անպետք են այն դասագրքերը՝ ցամաք անհոգի,
որոնց մեջ հայրենիքի մասին խոսվում է ճիշտ, այնպես, ինչպես նկարագրվում է Սահարայի անապատը կամ մի հեռավոր կղզի։
…………………………………………………………………………
Մի օտարի հովանու տակ հայը եզակի և ռազմաշունչ
կռվող է, իր սեփական դրոշի տակ՝ հաճախ անարի,
պարտվողական:
………………………………………………………………..
Նա է միշտ հաղթում, ով արդեն հաղթել է իրեն, այ-
սինքն նա, ով իր մեջ մեռցնելու չափ թուլացրել է մահվան երկյուղը:
…………………………………………………………………………
Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից,
եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:


Պատմություն բարության մասին

 

Մի օր մի չքավոր տղա, ով դռնեդուռ էր ընկնում ապրանքներ վաճառելու համար, որպեսզի վճարի դպրոց գնալու ճանապարհածախսը, շուտով նկատեց, որ իր մոտ ընդամենը մի չնչին գումար էր մնացել, իսկ ինքը շատ քաղցած էր։ Որոշեց ուտելու բան խնդրել որևէ մեկից: Սակայն երբ նա թակեց մեկի դուռը և այն բացեց մի հաճելի երիտասարդ կին, տղան կորցրեց համարձակությունը և  ուտելիքի փոխարեն ջուր խնդրեց։ Կինը մտածեց, որ տղան քաղցած տեսք ունի և մի մեծ բաժակ կաթ բերեց։ Տղան անշտապ խմեց կաթը և հարցրեց. «Ինչքա՞ն եմ ես պարտք սրա համար»: «Ոչինչ,- պատասխանեց նա,-իմ մայրը սովորեցրել է մեզ, որ բարության դիմաց ոչինչ պետք չէ ընդունել»: Տղան պատասխանեց. «Այդ դեպքում շնորհակալություն իմ սրտի խորքից»: Տարիներ անց այդ կինը ծանր հիվանդացավ: Երբ այդ բնակավայրի բժիշկները չհասկացան, թե ինչ հիվանդություն է, նրան ուղարկեցին քաղաք, որպեսզի այնտեղի մասնագետներն  ուսումնասիրեն նրա հազվադեպ հիվանդությունը: Բժիշկ Հովարդին էլ կանչեցին խորհրդատվության: Երբ վերջինս լսեց, թե որ փոքրիկ քաղաքից է եկել այդ հիվանդ կինը, անմիջապես վեր կացավ իր տեղից և շտապեց հիվանդի սենյակն:  Կնոջն անմիջապես ճանաչեց: Հետո հեռացավ այնտեղից նրա կյանքը փրկելու համար ամեն ինչ անելու մտադրությամբ։ Երկար ջանքերից հետո հիվանդությանը հաջողվեց հաղթել: Բժիշկ Հովարդին կանչեցին վճարման չափը հաստատելու համար։ Նա ուշադիր նայեց վճարման թերթիկին, մի բան գրեց դրա եզրին և այն ուղարկեց այդ կնոջ հիվանդասենյակ։ Կինը հապաղեց բացել և տեսնել գումարի չափը։ Նա համոզված էր, որ այն այնքան մեծ է լինելու, որ ամբողջ կյանքում պետք է չարչարվի գումարը փակելու համար: Վերջիվերջո նա բացեց թերթիկը և նրա ուշադրությունը գրավեցին եզրին գրված հետեւյալ խոսքերը. «Փակված է ամբողջությամբ մեկ բաժակ կաթով»:

Ստորագրված էր` բժիշկ Հովարդ


Ալերգիան դարի հիվանդություններից է…

Ալերգիան թեթև հիվանդություն  է թվում:  Շատերը դա նույնիսկ հիվանդություն չեն համարում և գտնում են, որ տարբեր դեղահաբեր ընդունելով և առանց բժշկի օգնության ալերգիան կարելի է բուժել:  Այդ պատճառով շատ են հիվանդները,  որոնք, մինչ բժշկի դիմելը, զանազան մեթոդներ կիրառելով, հիվանդությունը բարդացնում են և դժվարացնում բուժումը: «Ալերգիկ հիվանդություններից խուսափելու համար շատ կարևոր է ճիշտ սնվել, իսկ ալերգիա ձեռք բերելուց հետո չի կարելի հաստատ ասել, թե դիետան կօգնի  արդյոք, որ ալերգիկ հիվանդությունը չզարգանա  կամ ընթացքը դադարի: Կան շատ հասարակ սննդամթերքներ, որոնք կարող են անվնաս թվալ, բայց լինել շատ ալերգահարույց: Ալերգոլոգիական ծառայության աշխատակիցները կազմել են ալերգիկ հիվանդներին արգելվող սննդամթերքների ցանկ, որը տրվում է յուրաքանչյուր հիվանդի։ Այդ ցուցակի մեջ են մտնում՝

 կծու, թթու, աղի կերակրատեսակներ, երշիկեղեն, տապականեր, կաթ, մածուն, թթվասեր,ձկնեղեն, հավի մսից պատրաստված կերակուրներ, արգանակներ, ձու, պահածոներ, սունկ,մեղր, թխվածքներ, ցիտրուսային մրգեր, գինի, կվաս, գարեջուր և այլն:

                                               Որոշ ալերգիկ հիվանդություններ առաջանում են սննդամթերքի ոչ ճիշտ օգտագործումից, որից հիմնականում ի հայտ է գալիս ալերգիկ ցան։ Օրինակ՝ երեխաների մոտ շատ են հանդիպում դիաթեզի երևույթներ, որոնք հաճախ առաջանում են  շոկոլադի, պաղպաղակի կամ ցիտ- րուսային մրգերի չարաշահումից: «Նույնիսկ եթե սննդամթերքը մարդու մոտ չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, ցանկացած ուտելիք՝ անգամ ամենապիտանին ու վիտամիններով ամենահարուստը, խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ»:

Սննդային ալերգիաները  կարող են բուժվել սկարիֆիկացիոն փորձեր դնելով։ Օրինակ, եթե փորձեր դրվեն և պարզվի, որ տվյալ անձի մոտ ալերգիա է առաջանում լոլիկից, ապա կարող են համապատասխան ալերգեններով պատվաստել, ինչը պահանջում է հիվանդանոցային պայմաններ: Իսկ ալերգեններին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ դրանց ոչ ճիշտ ներարկման, չափորոշման դեպքում հիվանդը կարող է շոկային վիճակի մեջ ընկնել: Այդ իսկ պատճառով ալերգենների հետ պետք է առնչություն ունենան փորձառու մասնագետները, որոնք ալերգենների մասին ոչ միայն տեղեկացված են, այլև բազմիցս կատարել են նման պատվաստումներ: Ալերգենները տվյալ ալերգիայի հարուցիչից պատրաստված բնական, նոսրացված հեղուկ դեղամիջոցներ են:


 

ՆՇԱՆԱՎՈՐ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԸ

Միհրան Ղասաբյան

Ծնվել է 1870թ., Կեսարիայում: Սովորել և 1887-ին ավարտել է տեղի «Արգեոս» բարձրագույն վարժարանը։ Մինչև 1894թ. ուսուցչություն է արել Կեսարիայի դպրոցներում, ապա մեկնել ԱՄՆ, ընդունվել Ֆիլադելֆիա քաղաքի «Մեդիկո- Քիրուգիալ» քոլեջը: Ավարտելուց հետո կանչվել է բանակ և որպես ռենտգենաբան մասնակցել է ամերիկա-իսպանական պատերազմին: 1902թ. նշանակվել է Ֆիլադելֆիայի հանրային հիվանդանոցի տնօրեն և այդ պաշտոնում մնացել մինչև իր կյանքի վերջը՝ 1910 թ. Մ. Ղասաբյանն ապրեց ընդամենը 40 տարի, որից 12-ը նվիրեց բժշկությանը: Ի՞նչ կարելի էր անել այդքան կարճ ժամանակամիջոցում՝ հանրահայտ դառնալու համար։ Հայտնի է, որ 1885թ. Վ. Ռենտգենը հայտնագործեց աշխարհահռչակ ռենտգենյան ճառագայթները: 1896թ. Նրա աշխատությունները լայն ճանաչում գտան ֆիզիկոսների շրջանում և տպագրվեցին մի շարք զուտ գիտական պարբերականներում՝ որպես «ֆիզիկական երևույթի գյուտ»: 1896թ. «Մեդիկո- Քիրուգիալ» քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Ղասաբյանը ձեռնամուխ եղավ՝ բնագիտության ամբիոնին կից փորձարարական լաբորատորիայի ստեղծման գործին։ Այնտեղ, իր մշտական ծրագրերի ու մեթոդական ալգոռիթմերի համաձայն, սեփական ձեռքերով կառուցած սարքավորումների միջոցով կատա՚րում է ռենտգենյան ճառագայթներով ախտորոշում և բուժում: Այս մեթոդը համաշխարհային մասշտաբով կի- րառվում էր առաջին անգամ: 1898թ նա իր ավարտական թեզը (դիպլոմային աշխատանք ) վերնագրեց այսպես՝ «Ռենտգենյան ճառագայթները և ու- ռուցքաբուժումը», որը հանդիսացավ նրա առաջին գիտական աշխատանքը: Հինգ տարի (1898-1903թթ.) շարունակ ռազմադաշտում ու զինվորական հոսպիտալներում իր ձեռքով հավաքած փոքրածավալ ռենտգենյան ապարատներով կատարում էր հետազոտություն, բուժում հրազենային վերքերով, կոտրվածքներով, հոդախախտերով և ուռուցքներով հիվանդների: 1903թ. իրագործվեց նրա երազանքը. նրան վստահված հանրային հիվանդանոցին կից կազմակերպվեց մասնագիտացված էլեկտրառենտգենյան կաբինետ- բուժարան, որը եզակի էր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: Նա ոչ միայն բուժող, հետազոտող բժիշկ էր, այլև՝ մեխանիկ ու օպտիկ, տեխնիկ ու էլեկտրիկ։ Նա միաժամանակ ռենտգենյան ճառագայթներով բուժման, վերաբերյալ հանդես էր գալիս դասախոսություններով, պրոպագանդում նորը, առաջավորը: Արդյունքը եղավ այն, որ, 1903թ. վերջին իր հարազատ «Մեդիկո- Քիրուգիալ» քոլեջում սկսվեց «Ռենտգենոթերապիա» առարկայի  դասավանդումը, իսկ մեկ տարի անց նրա ջանքերով հիմնադրվեց նաև համանուն ամբիոնը, որտեղ առաջին դասախոսը եղավ հենց ինքը: Այստեղ դասավանդում էին «Էլեկտրաֆիզիկա»,«Ֆիզիոլոգիա», «Մարդու անատոմիա» առարկաներից կազմված յուրօրինակ մի նոր դասընթաց: Նրա համար անհրաժեշտ ձեռնարկի հեղինակը Միհրան Ղասաբյանն էր: Գիտնականի նոր հայտնագործությունները հետագայում նպաստեցին, որ ռենտգենյան ճառագայթները ծառայեն . միայն ախտորոշման և բուժման նպատակին: Այժմ արդեն խիստ պակասել է մարդու օրգանիզմի վրա նրանց վնասակար ազդեցությունը: Այդ գործում իր լուման ներդրեց նաև բժիշկ՝ Միհրան Ղասաբյանը:

Հայազգի բժիշկն իր փառքի գագաթնակետին հասավ 1907թ., երբ ընտրվեց «Նյու- Յորքի բժշկական միության» նախագահ (որը ներկայումս կատարում է այդ երկրի բժշկական ազգային ակադեմիայի դերը): Այդ նույն թվականին նա գրեց գլուխգործոցը՝ իր «Էլեկտրաբուժումը և ռենտգենյան ճառագայթները» մենագրությունը (800 էջ): Այնտեղ ամփոփված էին նրա մոտ 10 տարվա գործնական և գիտահետազոտական աշխատանքի արդյունքները: Գիրքն արժանացավ համընդհանուր ճանաչման և թարգմանվեց գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և շվեդերեն լեզուներով։ Բժիշկ-ռենտգենաբանների համար այն դարձավ ձեռնարկ: Երկու տարի անց հեղինակը ցանկացավ վերանայել գրքի բովանդակությունը և երկրորդ անգամ հանձնել հրատարակության և դա արեց արդեն մահամերձ վիճակում..


 

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ 

2021թ. նոյեմբերի 4-ին կյանքից հեռացավ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ, Հայկական բժշկական ինստիտուտի նախկին պրոռեկտոր, ՀԲԻ-ի ֆարմակոլոգիայի և կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ Էդուարդ Սեթի Սեկոյանը

Էդուարդ Սեկոյանը ծնվել է 1942թ. Երևանում։ 1965թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1965-68թթ. ուսանել է ԵրԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայում, ուսումնասիրելով գամմա ամինոկարագաթթվի ազդեցությունը գլխուղեղի արյան շրջանառության վրա: Ավարտելով ասպիրանտուրան, հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 1974-86թթ. աշխատել է ԵրԲԻ ֆարմակոլոգիայի ամբիոնում, հաջորդաբար լինելով ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:1974-80թթ. միաժամանակ եղել է ԵրԲԻ գիտական քարտուղարը։ 1979թ. պաշտպանել է գիտական ատենախոսություն և արժանացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: 1986-2003թթ. եղել է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ գիտական գծով փոխտնօրենը, իսկ 2004-ից՝ գիտական աշխատանքների կոորդինատորը։ 1993թ.-ից միաժամանակ աշխատել է Հայկական բժշկական ինստիտուտում, լինելով պրոռեկտոր, իսկ մինչև 2003թ-ը` նաև ընդհանուր և կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչը: 1998-2000թթ ղեկավարել է նաև Երևանի ավանդական բժշկության ինստիտուտի ֆարմակոլոգիայի ամբիոնը։ 2000-2001թթ. եղել է ԵՊՀ դեղաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր: 2003թ-ից հանդիսանում էր նաև Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ սպորտային բժշկության և վերականգնման ամբիոնի վարիչը։ է. Սեկոյանը հեղինակ է շուրջ 150 գիտական աշխատությունների, որոնք վերաբերում են գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների կարգավորման դեղաբանական, ֆիզիոլոգիական և նյարդաքիմիական հիմնահարցերին: Է. Ս. Սեկոյանը 2003թ.-ից ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ էր և այդ կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի գիտնական քարտուղար, 2003թ. ընտրվել էր Հոմեոպաթիայի հայ-շվեյցարական միջազգային ակադեմիայի նախագահ։ Հանդիսանում էր ԵՊԲՀ առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված խորհրդի անդամ: Ինչպես ինքն էր պատմում, դեռևս 3-րդ կուրսից ընդգրկվել էր ֆարմակոլոգիայի ամբիոնի գիտական խմբակում և հետագա և ողջ կյանքը կապել ֆարմակոլոգիայի հետ։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո կլինիկական կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մխեյանի հետ համատեղ երկար տարիներ աշխատեց նոր ուղղությամբ՝ գլխուղեղից անջատված նյութերի՝ լիպիդների, գլիկոլիպիդների ազդեցությունը ուղեղի արյան շրջանառության վրա: Սերը գիտության և մասնավորապես ֆարմակոլոգիայի հանդեպ իր իսկ խոսքերով՝ ողջ կյանքի ընթացքում չնվազեց, և եթե հնարավորություն տրվեր սկսել նորից, կգնար նույն ճանապարհով: Գիտական գործունեությանը զուգահեռ տասնամյակներ շարունակ Է. Սեթովիչը զբաղվեց մանկավարժական գործունեությամբ, արժանանալով հարգանքի ու սիրո և գործընկերների, և ուսանողների կողմից։ Լինելով արվեստի սիրահար իր ուրույն պատկերացումներն ու փիլիսոփայությունն ուներ կյանքի մարդկանց ու վեհ արժեքների մասին: 1993թ. Էդուարդ Սեթի Սեկոյանը հրավիրվեց դասավանդելու նորաստեղծ Հայկական բժշկական ինստիտուտում։ Նա հիմնադրեց ֆարմակոլոգիայի և կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնը: Այն ժամանակների համար չափազանց առաջադեմ էր նաև նրա կարծիքը այլընտրանքային կրթության և մասնավոր բուհերի գոյության մասին: ՀԲԻ-ում ևս կարճ ժամանակում դարձավ սիրելի դասախոս և հարգված գործընկեր: ՀԲԻ-ում անցկացվող կարևոր միջոցառումների սպասված ու ցանկալի հյուրն էր։ Պատիվ էր նրա ձեռքից ստանալ ուսանողական տոմսն ու բժշկի դիպլոմը

Լույս նրա հիշատակին…


Ապրեցեք Երկար

Կյանքի միջին տևողության վրա ամենից առաջ ազդում է սոցիալական միջավայրը, էկոլոգիան և բժշկությունը։ Անհատական երկարակեցությունը գենետիկայի պարգևն է, ոչ թե սոցիալբժշկական «սխրագործությունների»: Եվ չնայած մարդուն ժառանգաբար 140 տարի է տրված ապրելու, իրականում մեր կյանքը նշանակալիորեն կարճ է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ամենաերկարակյացները ճապոնացիներն են։ Եվրոպացիներն ու ամերիկացիները քիչ են նրանց զիջում։ Ավելին ԱՄՆ-ում 40000-ից ավելի մարդիկ արդեն անցել են 100-ի սահմանը։ Բոլորից քիչ ապրում են աֆրիկացիները։ Այսպես՝ Բոստվանայում և Ռուանդայում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը հազիվ 35-36 է, իսկ կանայք մինչև 40 տարեկան էլ չեն ապրում։ Հոգեբանների և դիետոլոգների միջազգային խումբը մի քանի խորհուրդներ է մշակել, որոնց հետևելով՝ մարդը կարող է մի քանի տարով երկարացնել իր կյանքը և ավելի հաճելի դարձնել իր երկրային գոյությունը:

Աշխատեք ձեզ համար աշխատանք գտնել: Աշխատանքն օգնում է երիտասարդ տեսք ունենալ՝ հաստատում են ֆրանսիացիները։

Գտեք ձեր կյանքի ընկերոջը: Սերն ու քնքշանքը ծերացման դեմ լավագույն միջոցներն են: Ամեն ինչի վերաբերյալ սեփական տեսակետ ունեցեք: Գիտակցաբար ապրող մարդն առավել հազվադեպ է դեպրեսիայի մեջ ընկնում, քան նրանք, ովքեր պասիվ լողում են հոսանքին համընթաց:

Շարժվեք. նույնիսկ օրվա մեջ սպորտով զբաղվելու 8 րոպեն կարող է երկարացնել ձեր կյանքը։

Քնեք սառը սենյակում։ Ապացուցված է, որ ովքեր քնում են հով սենյակում, ավելի երկար են երիտասարդ մնում:

Մի զբաղվեք շատակերությամբ: Սովորական դարձած 2500 կալորիայի փոխարեն 1500 կալորիա ընդունեք։ Դրանով հնարավորություն կտաք բջիջներին բեռնաթափվելու և պահպանելու ակտիվությունը, բջիջներն արագ են վերականգնվում և օրգանիզմն ավելի լավ է կարողանում պաշտպանվել հիվանդություններից։ Սնունդը հավասարակշռեք:

Ճաշացանկը պետք է համապատասխանի տարիքին: 30-ամյա կանանց մոտ առաջին կնճիռները կարող են ավելի ուշ ի հայտ գալ, եթե նրանք կանոնավորապես ընկույզ և լյարդ օգագործեն: 40-ն անց մարդկանց համար օգտակար է բետա կարոտինը։ 50 տարեկանից հետո խիստ անհրաժեշտ է կալցիումը, որը պատասխանատու է ոսկրային համակարգի համար, իսկ մագնեզիումը՝ սրտի: 40-ն անց տղամարդկանց համար անհրաժեշտ է սերլենը, որը պարունակվում է պանրի և երիկամների մեջ։ Սելենը նպաստում է սթրեսը հաղթահարելուն: 50-ից հետո այն պահպանում է սիրտը և արյունատար անոթները։

ժամանակ առ ժամանակ ձեզ համար որևէ հաճելի բան արեք, ասենք կերեք որևէ համեղ բան, գնեք ձեզ դուր եկած իրը, ժամանակն անցկացրեք այնտեղ, որտեղ ցանկանում եք:

Պետք չէ միշտ զսպել զայրույթը: Մշտապես ինքն իրեն զսպող մարդն ավելի շատ է ենթակա հիվադությունների, այդ թվում և չարորակ ուռուցքների։

Մարզեք գլխուղեղը: Խաչբառեր լուծեք, մտածել պահանջող կոլեկտիվ խաղեր խաղացեք, օտա լեզուներ սովորեք:

Իսկ դեղորայք ընդունելիս, անպայման հաշվի առեք, որ այն ոչ միայն ազդում է օրգանիզմի օրգանհամակարգերի, այլև կենսառիթմերի վրա:


Հետաքրքիր է իմանալ

Նորածինն ունի 270 ոսկոր: Երբ մարդը հասնում է սեռական հասունացման, այդ թիվը կրճատվում է մինչև 206-ը։ Ոսկորների քանակի կրճատման պատճառն այն է, որ երեխայի մեծանալու հետ ողնաշարի և գանգի որոշ ոսկորներ սերտաճում են միմյանց հետ:

 

 

Ամեն րոպե մարդու օրգանիզմում մահանում է 300 միլիոն բջիջ: Չնայած որ այս թիվը ահռելի է թվում, այն իրականում շատ փոքր է: Մարդու օրգանիզմում առկա բոլոր բջիջների քանակը, որոշ հաշվարկներով, տատանվում է 10-50 տրիլիոն սահմաններում, այնպես որ մի քանի հարյուր միլիոնը կորցնելն այնքան էլ սարսափելի չէ:

 

Մարդու օրգանիզմը 30 րոպեում այնքան ջերմություն է արտադրում, որը բավական է մոտ 1,5 լիտր ջուրը եռացնելու համար:

 

Մեկ քայլ անելուն մասնակցում են 200 մկաններ։ Դա մեծ աշխատանք է մեր մկանների համար, եթե հաշվի առնենք, որ օրական անում ենք ավելի քան 10.000 քայլ:

 

Որքան ցուրտ է այն սենյակը, որում դուք քնում եք, այնքան մեծ է հավանականությունը, որ դուք վատ երազներ կտեսնեք: Գիտնականներին դեռևս մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է այսպես, բայց եթե դուք հաճախ եք մղձավանջներ տեսնում, լավ կլինի գիշերը ձեզ ավելի տաք պահեք:

 

Առավոտյան մեր հասակը մոտ 1սմ բարձր է, քան երեկոյան: Մեր ոսկրերի միջև գտնվող աճառները օրվա ընթացքում կանգնելու, նստելու եւ այլ գործողությունների հետեւանքով սեղմվում են, որի պատճառով օրվա վերջում մեր հասակը, մի փոքր նվազում է:

 

Ականջում արտադրվում է ավելի շատ ականջածծումբը, երբ մարդը վախեցած է։ Վախի ժամանակ արտադրված հորմոններն ու այլ քիմիական միացությունները կարող են տարբեր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դրա օրինակը հենց ականջածծմբի արտադրությունն է, որի պատճառները դեռևս պարզ չեն:


ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

1923թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։ Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ, բանաստեղծի որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը՝ Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.                                                                                     «Ես մի քայլ արեցի… Ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

 

Տարիներ շարունակ Թումանյանի հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնասենյակում, մի փոքրիկ պահարանի մեջ: Մի անգամ Թիֆլիս այցելած Իսահակյանը այցի է գնում  Թումանյաններին: Զրույցի են բռնվում, և ուշ ժամի պատճառով Վարպետը մնում է գիշերելու։ Որպես հարազատ հյուր` նրան օթևան են տալիս Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվում է, տանտերերը նկատում են, որ Իսաակյանը չափազանց անհանգիստ է և հուզված: Հետո միայն վերջինս խոստովանում է, որ ողջ գիշեր չի քնել…                                                     Իսկ անքնության պատճառը Թումանյանի սրտի ներկայությունն էր։ Իմանալով այդ մասին, Իսահակյանը հուզված ասել է. «Օհաննեսի սրտի էի, դրա համար էլ չքնեցի»:

 

Այդ դեպքից հետո Վարպետի խորհրդով բանաստեղծի սիրտը տեղափոխում են Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան: Միայն 1994թ. ի կատար ածվեց Թումանյանի փափագը։ Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում։ Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և անհաս բարձունքը մեր նոր քերթության:


 

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Ս. թ. օգոստոսի 1-ին կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր վիրաբույժ Լևոն Անդրանիկի Ճաղարյանը

Լևոն Ճաղարյանը ծնվել է 1940թ. Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-1980թթ. աշխատել է Ալա-վերդիի, Աշտարակի կենտրոնական շրջանային, Երևանի 2-րդ կլինիկական, «Մալաթիա» և «Շտապ օգնության» 1-ին հիվանդանոցներում, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում»: 1980թ.-ից աշխատել է «էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում, իսկ 1988թ-ից` նույն կենտրոնի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում: 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ գործուղվել է աղետի գոտի Ախուրյանի վրանային հոսպիտալում (6 ամիս) և Սպիտակի հիվանդանոցում (1 տարի) բուժօգնություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: 1993-1994թթ Հադրութի ռազմադաշտային շարժական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների: Պարգևատրվել է ՀՀ «Մխիթար Հերացի մեդալով»:                                                          Իր հազարավոր հիվանդների անվերապահ վստահությունը, սերն ու հարգանքը վայելող բժիշկը մեծատառով Մարդ էր, իր գործի նվիրյալ, բժիշկ ու վիրաբույժ՝ ի վերուստ տրված հատկանիշներով: Նրա ապրած յուրաքանչյուր վայրկյանը լի էր կյանքով, հումորով պատրաստակամությամբ՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Վաստաշատ բժիշկը աշխա- տանքից ազատ պահերին սիրում էր նկարել:  «Նկարելը հաճույք է, մեծ հաճույք: Ես սիրում եմ «ձեռքի գործը». ըստ էության վիրաբուժությունն ի՞նչ է, եթե ոչ հենց ձեռքի գործ, այստեղից էլ խիրուրգիա բառը, որ թարգմանաբար նշանակում է ձեռքի գործ»,- զրույցի ընթացքում ասել էր նա: Սիրված ու հարգված բժշկի, մարդկային բարձր արժանիքներով օժտված գործընկերոջ և իսկական Հայ Մարդու հիշատակը վառ կմնա նրա բազմահազար հիվանդների, գործընկերների ու երբևիցե նրա հետ շփված մարդկանց սրտերում:

Լույս նրա հիշատակին:


Արևածաղկի սերմերն ու առողջությունը

Արևածաղկի սերմերի կենսաբանական արժեքն ավելի մեծ է, քան մսինը կամ ձվինը։ Բացի այդ,նրանց յուրացումը շատ ավելի հեշտ է։ Արևածաղկի սերմերը պարունակում են ավելի շատ D վիտամին, քան ձողաձկան լյարդը, որը միշտ համարվել է վիտամին D-ի հարուստ աղբյուր: Արևածաղկի սերմերի մեջ առկա նյութերը բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների վիճակը, կարգավորում են թթվա-հիմնային հավասարակշռությունը։ Այդ իսկ պատճառով արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են կոսմետոլոգիայում: Սերմերի սպիտակուցները պարունակում են մի շարք անփոխարինելի ամինաթթուներ, որոնք ապահովում են ճարպային փոխանակումն օրգանիզմում Նրանք պարունակում են նաև մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ: Այդ ճարպաթթուներից շատերը, որոնք կոչվում են վիտամին F, օրգանիզմումբչեն սինթեզվում, սակայն նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են նույնիսկ ավելի շատ, քան այլ վիտամիններ։ Առանց չհագեցած ճարպաթթուների բջջային մեմբրանները և նյարդային հյուսվածքները չափազանց խոցելի կլինեն և ավելի շուտ կքայքայվեն, կհավաքվի ավելորդ խոլեստերին, ինչը կխթանի աթերոսկլերոզն ու ինֆարկտը։ Սերմերի մեջ առկա նյութերից առավել կարևոր են ֆոսֆորն ու կալիումը, մագնիումը, երկաթը, սելենը, ցինկը, ֆտորը, նատրիումը, քրոմը, յոդը։ Արևածաղիկը պարունակում է 5 անգամ ավելի շատ կալիում, քան բանանը կամ նարինջը։ Բացի B խմբի վիտամիններից, արևածաղկի սերմերը հարուստ են նաև A և E ճարպալույծ վիտամիններով: 50գ արևածաղկի սերմը բավական է հասուն մարդու վիտամին E-ի օրական պաշարը բավարարելու համար: Այն հզոր հակաօքսիդանտ է, որն ունի արտահայտված հակաքաղցկեղային ազդեցություն:


Կերակրի սոդայի զարմանալի հատկությունները

Բացի այն, որ սոդան մատչելի է, ոչ թունավոր, նաև շատ արդյունավետ է տնային գործերում։

  1. Կերակրի սոդան վերացնում է ցանկացած տհաճ հոտ:
  2. Իջեցնում է ստամոքսի թթվայնության մակարդակը, ինչպես նաև չեզոքացնում կերակրում քիմիական ու արհեստական հավելումները։
  3. Սոդայից կարելի է պատրաստել օգտակար, փափկեցնող աղեր՝ վաննաների համար: Այսպիսի աղերն ունեն նաև հակաբորբոքային և մաշկային քորը հանգստացնող հատկություններ։
  4. Դրա միջոցով կարելի է մաքրել համարյա ամեն ինչ. լվացարանը, բաղնիքը, սալիկները։ Այն ընդհանրապես թունավոր չէ, բայց շատ արդյունավետ է:
  5. Սոդայի լուծույթը կարելի է օգտագործել նաև գորգերի մաքրման համար:
  6.  Խորհուրդ է տրվում այն ավելացնել լվացքի մեջ, այդ կերպ լվացքի փոշու ազդեցությունը կուժեղանա, հագուստի գույներն էլ ավելի վառ կլինեն:
  7. Որպեսզի հաճախակի ստիպված չլինեք թարմացնել լողավազանի ջուրը, լցրեք այնտեղ մի քիչ կերակրի սոդա. այն կօգնի արագ վերականգնել ջրում PH բալանսը, ջուրը երկար ժամանակ կմնա մաքուր։
  8. Անհրաժեշտության դեպքում սոդան կարող է փոխարինել շամպունին:
  9. Այն նաև վերացնում է միջատների խայթոցից առաջացած քորը:
  10. Շնորհիվ այն բանի, որ սոդան թունավոր չէ, խորհուրդ է տրվում օգտագործել մաքրող միջոցների փոխարեն:

Ծիծաղը և առողջությունը

«Ծիծաղը երկարացնում է կյանքը» արտահայտությունը գիտական հիմնավորում է ստացել: Ինչպես հայտնում է «Glob News»-ը գիտնականները որոշել են ծիծաղի «անհրաժեշտ նվազագույնը»: Դա օրական 30 րոպե է։ Օրվա մեջ կես ժամ ծիծաղը բարելավում է քունը, օգնում է պայքարել սթրեսի դեմ, կարգավորում է սրտի, լյարդի և թոքերի աշխատանքը: «Ծիծաղը փրկում է մեր կյանքը, ինչը հաստատված է կլինիկական պրակտիկայով: Դրական մարդիկ մեծ հնարավորություններ ունեն աշխատանքում և շրջապատի հետ հարաբերություններում: Ծիծաղը խթանում է իմունիտետը, առաջացնում է ադրենալին և դոպամին, ակտիվացնում է էնդորֆինի և էնկեֆալինի առաջացման մեխանիզմները, որոնք մեր բնական թմրանյութերն են», ասել է Ռիգայի հոգեկան առողջության ինստիտուտի աշխատակից, հոգեբանական գիտությունների դոկտոր Կլաուդիո Մենկաչին։ Սակայն պետք է ափսոսանքով նշել, որ ժամանակակից մարդիկ օրվա մեջ ընդամենը 5 րոպե են ծիծաղում` այդպիսով բաց թողնելով ամենահաճելի և ամենաներգործուն բուժման հնարավորությունը։


«Հետկովիդային համախտանիշ»

Այսպես կոչված հետկովիդային համախտանիշով հիվանդների 85%-ի մոտ շարունակվում է առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ պահպանվել, պարզել են Northwestern Medicine առողջապահական համակարգի գիտնականները: Հետկովիդային սինդրոմը կամ, այսպես կոչված, երկար կովիդը PostCOVID-19 condition ձևակերպմամբ արդեն ներառվել է ICD-10-ում: Գիտնականներն ամբողջ աշխարհից մինչ այժմ տվյալներ են հավաքում դրա դրսևորումների և տևողության վերաբերյալ: Մշուշ գլխում, գլխացավեր և մկանային ցավեր, համի և հոտառության խանգարումներ․ այս ախտանիշներն ամիսներով չեն լքում կորոնավիրուս տարած մարդկանց: Medportal.ru-ի փոխանցմամբ՝ նշված մասնագետները վերլուծել են նյարդաբանական դրսևորումների դիապազոնը հետկովիդային համախտանիշով 100 հիվանդի շրջանում։ Մասնակիցների միջին տարիքը 43 տարեկան էր, նրանց մեծ մասը կանայք էին։ Բոլոր մասնակիցները կովիդ էին տարել՝ մեղմից միջին ձևով՝ առանց թոքաբորբի և հոսպիտալացման անհրաժեշտության Ապաքինվելուց 5 ամիս անց մարդկանց 85 տոկոսն առնվազն 4 նյարդաբանական ախտանիշ է ունեցել: Առավել հաճախ հիվանդները դժգոհում էին մշուշից գլխում, ինչը խանգարում է ամենօրյա պարտականություններին, գլխացավերից և մկանային ցավերից, հոտառության և համի զգացողության խանգարումից։ Շատ հիվանդներ հայտնում էին նաև այլ ախտանիշների մասին, ինչպիսիք են քրոնիկ հոգնածությունը, շնչառության խանգարումը, կրծքավանդակի ցավը։ Ընդհանուր առմամբ, վերականգնումից գրեթե 6 ամիս անց բոլոր մասնակիցները հայտնել են, որ իրենց լիովին առողջ չեն զգում։ Միջինում, նրանք իրենց վերականգնման մակարդակը 64% են գնահատել: Հետազոտության հեղինակները նշել են, որ հետկովիդային համախտանիշ ունեցող մարդկանց վիճակն առավել հաճախ ժամանակի ընթացքում բարելավվում է, սակայն որոշ հիվանդների  մոտ ախտանիշները պահպանվել են ավելի քան 9 ամիս:


Ձիթապտղի ձեթն օգտակար է բոլորին

Ֆրանսիացի սննդաբանները կարծում են, որ ձիթ պտղի ձեթը գործնականում պաշտպանում է բոլոր հիվանդություններից, երկարացնելով կյանքն ու երիտասարդությունը: Հրաշք-ձեթը դանդաղեցնում է ծերացման գործընթացը,- այս եզրակացությանն են հանգել գիտնականները, հետազոտելով 65-84 տարեկան մի քանի հարյուր եվրոպացիների։ Օրվա սննդաբաժնում այս օգտակար մթերքն օգտագործողները չեն բողոքել  մոռացկոտությունից և տարիքային տկարություններից: Պարզվում է, որ ձիթապտղի ձեթը պաշտպանում է հաստ աղու քաղցկեղից: Այն երկրներում, որտեղ սովորության համաձայն մեծամասամբ օգտագործվում է ձիթապտղի ձեթ, հաստ աղու քաղցկեղի դեպքեր ավելի քիչ են գրանցվում, քան այն երկրներում, որտեղ աղցանները համեմվում են մեկ այլ տեսակի ձեթով: Ձիթապտղի ձեթի հակաքաղցկեղային հատկությունները դրսևորվում են այն դեպքում, երբ այն օգտագործվում է բնական վիճակում, բայց նույնիսկ տաքացնելու դեպքում, այն չի կորցնում  իր օգտակար հատկությունները։ Իսկ սրտաբանների կարծիքով, այս ձեթը 70%-ով նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի վտանգը: Դրանում պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները կարգավորում են կանանց սեռական օրգանների աշխատանքը և նպաստում բեղմնավորման գործընթացին։ Այնպես որ, ձիթապտղի ձեթն օգտակար է բոլորին անխտիր և գործնականում հակացուցումներ չունի:


Դրախտի գաղտնիքը

Ամերիկացի գիտնականները նշում են, որ դրախտը մարդու վիճակն է մահվան պահին: Մարդկանց այն պատկերացումը, թե դրախտը ինչ-որ վայր է, որտեղ թագավորում է բարեկեցությունը, ըստ մասնագետների սխալ է։ Հայտնի է, որ կոմայի մեջ գտնվող  կամ կլինիկական մահ տանող մարդկանց 18 տոկոսը նույն տեսիլքներն են ունենում։ Նրանք բոլորը տեսնում են թունել, լույս, դարպասներ, այնպիսի զգացողություն է` ասես Աստված ներկա է: Այն կարծես ճամփորդություն լինի դեպի դրախտ: Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Էնդրյու Նյուբերգը կարծում է, որ այդ երևույթը կարող է պարզ բացատրություն ունենալ: Նրա խոսքով՝ երբ ուղեղը մահանում է, և տեսողությունը մարում է, մարդ դադարում է տեսնել ծայրամասային գոտիներ։ Եվ պայծառ լույսը կարող է լինել այն կենտրոնական մասը, որը հասանելի է տեսողությանը: Ուղեղը պաշտպանական նպատակներով արտադրում է հատուկ քիմիական նյութեր, որոնք տեսիլքների պատճառ են հանդիսանում։ Այս տեսությունը հաջողություն ունեցավ այն բանից հետո, երբ գիտնականները պարզեցին, որ մահվան շեմին այդ բոլոր զգացողությունները կարելի է ստանալ կետամինի մեծ չափաբաժնի օգնությամբ:

 

 

 

 

 

 


Մեր Հերոսները

Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողներ Կիմը, Ազնիվը, Ռուբիկն ու Հայկը շատ երազանքներ ունեին, իսկ ամենամեծ երազանքը բժիշկ դառնալն ու մարդկանց օգտակար լինելն էր։ Սակայն այլ բան էր ճակատագիրը նրանց համար նախագծել: Մարդկանց օգնելու պատրաստակամ տղաները դարձան հայրենիքի պաշտպաններ ու այդ կռվում տվեցին իրենց ունեցած ամենաթանկը` կյանքը։ Ազնիվը, Հայկը, Ռուբիկը 2019-ի հունվարին էին զորակոչվել բանակ և մի քանի ամիս էր մնում, որ վերադառնային հայրենի օջախ ու շարունակեին իրենց ուսումը։

Ավաղ․.․ Նրանք բռնեցին անմահության ճանապարհը:

ՀԲԻ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Կիմ Խաչատրյանը իր ծառայու-թյունը հայոց բանակում ավարտել էր 2015թ. Նա նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ էր: Շատ քիչ էր մնացել երազանքը իրականացնելուն՝ դառնալ ստոմատոլոգ և  ատամնաբուժարան հիմնել ծննդավայրում՝ Վայոց ձորի Արենի գյուղում: Սակայն չկարողանալով մնալ անտարբեր, նա զինվորագրվեց nրպես կամավոր, գիտակցելով, թե որքան կարևոր է իր նման երիտասարդների ներկայությունը առաջնագծում։

Ցավոք, նա ևս զոհվեց հանուն հող հայրենիի։

Ազնիվը, Կիմը, Հայկը, Ռուբիկը Հայկական բժշկական ինստիտուտում վայելում էին և դասընկերների, և դասախոսների սերն ու հարգանքը։ Նրանց կորuտի ցավը մեծ է, կորուստն անդառնալի։ Դասընկերներն ամեն oր լսարան մտնելիս զգում են նրանց բացակայությունը, իսկ հոգու խորքում մի մեծ մորմոք է տանջում՝ դատարկության մորմոք։ Միակ սփոփանքն այն է, որ իրենց ընկերները հայրենիքի համար հավերժության ճամփան բռնած Հերոսներ են, իսկ իրենք բախտ են ունեցել շփվել ու ընկերություն անել Հերnu տղաների հետ: Ու դա հպարտություն է ծնում նրանց մեջ: Հպարտություն, որն ստիպում է լինել ավելի լավը, ապրել ու արարել նաև նրանց փոխարեն


 

                        ԲԱՑԱՌԻԿ ՖՈԲԻԱՆԵՐ

  1. Քսանտոֆոբիա – վախ դեղին գույնից: Մարդիկ ովքեր ունեն քսանտոֆոբիա, կարող են վախենալ ցանկացած դեղին առարկաներց, այդ թվում՝ արևից, դեղին ծաղիկներից և ներկերից:
  2. Տուրոֆոբիա – վախ պանրից: Տուրոֆոբիայով տառապող մարդկանց մոտ, որպես կանոն պանիրը նույնացվում է ինչ-որ տրավմատիկ հիշողության հետ:
  3. Կոուլրոֆոբիա – վախ ծաղրածուներից:
    Մեր ժամանակներում դա տարածված երևույթ է: Դրանով տառապում են հիմնականում երեխաները, քանի որ սարսափելի ծաղրածուի կերպարը հաճախ է հայտնվում գրքերում և ֆիլմերում:
  4. Հիլոֆոբիա – վախ ծառերից:
    Դա հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ երեխան անտառի մասին մուլտեր կամ հեքիաթ է լսում, որտեղ ծառերը չար են: Հիլոֆոբիայով տառապող շատ մարդկանց չի հաջողվում այն հաղթահարել մեծ տարիքում, և ցանկացած զբոսանք անտառում նրանց մեջ ուժեղ անհանգստություն է առաջացնում:
  5. Օմբրոֆոբիա – վախ անձրևից:
    Օմբրոֆոբիան կարող է հանգեցնել լուրջ խուճապի: Համարում են, որ անձրևից վախը կարող է առաջանալ տարբեր պատճառներից, օրինակ այն բանից, որ երեխաներին արգելում են դուրս գալ անձրևի ժամանակ:
  6.  Նոմոֆոբիա – վախ առանց բջջային կապի մնալուց:
    Նոմոֆոբիա արտահայտությունն առաջացել է հինգ տարի առաջ, երբ գիտնականները հայտնաբերել են այդ ֆոբիան: Այդպիսի մարդիկ նույնիսկ անհանգստանում են, երբ հեռախոսն իրենց տեսադաշտում չէ:
  7. Պապաֆոբիա – վախ Հռոմի պապից:
    Պապաֆոբիան բավականին հազվադեպ երևույթ է: Այն սերտ կապված է իերոֆոբիայի` հոգևորականների և կրոնական նշանակության առարկաների նկատմամբ վախի հետ:
  8. Տրիսկաիդեկաֆոբիա – վախ 13 թվից:
    Շատ մարդիկ հավատում են 13 թվի հետ կապված վատ նշաններին: Այս ֆոբիայով տառապող մարդիկ ձգտում են խուսափել 13 թվի հետ կապված առարկաներից ու զբաղմունքներից:
  9. Տրիպոֆոբիա – վախ անցքերի կուտակումից:
    Տրիպոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են անցքերի կուտակումից, այսինք բազմաթիվ փոքր անցքերով առարկաներից:
  10. Ակուստիկոֆոբիա՝ վախ բարձր ձայներից։  Այն կարող է լինել նաև վախ մարդկանց ձայներից՝ ներառյալ սեփական ձայնը։
  11. Գելոտոֆոբիա՝ վախ ուրիշների կողմից ծաղրի առարկա դառնալուց։ Մարդը, ով տառապում է այս հիվանդությամբ, շատ մեծ վախ է զգում մարդկանց կարծիքների հանդեպ։
  12. Դեցիդոֆոբիա՝ որոշումներ կայացնելու վախ։

Այս վախը հիմնականում գործում է կարևոր որոշումներ կայացնելիս։ Միևնույն ժամանակ դեցիդոֆոբիայով տառապողները ոչ միայն կարող են հեշտությամբ որոշումներ կայացնել փոքր հարցերի շուրջ (օրինակ՝ ինչ հագնել, ինչ պատվիրել սրճարանում, որտեղ զբոսնել), այլև ցանկանում են, որ մնացած մարդիկ ուշադրություն դարձնեն այն փաստի վրա, որ նրանք ի վիճակի են որոշումներ կայացնել։

Նյութի հեղինակ ՀԲԻ-ի ուսանողուհի՝ Մանե Հովհաննիսյան

(104 խումբ)


Հակաբիոտիկներ

 

Հակաբիոտիկները հայտնագործել է անգլիացի գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգը։ Ամերիկացի բժիշկներ  Վակսմանին և Դյուբոյին հաջողվել է ստանալ երկու նոր հակաբիոտիկների փորձնական նմուշներ՝ գրամիցիդին և uտրեպտոմիցին։ 1929թ. անգլիացի գիտնականն անջատեց պենիցիլինում նոտատումի սունկը, որը ոչնչացնում է մարդու համար վտանգավոր_uտրեպտոկոկերը։ Ավելի ուշ այս անտիբիոտիկն սկսեցին արտադրել մեծ քանակությամբ, ինչն անգնահատելի ծառայություն մատուցեց մարդկությանը: 1941թ. փետրվարին պենիցիլինի օգնությամբ բժիշկները փորձեցին փրկել հոսպիտալում սեպսիսից մահացող տղամարդուն։ Ամերիկայում պենիցիլինի առտադրությունն սկսվել է 1943թ.:

Ո՞վ կհաղթի մանրէների դեմ պայքարում

Պարզվում է հակաբիոտիկների օգտագործման հետ կապված իրավիճակն այնքան էլ պարզ չէ։ Առաջինը, դրանք մասամբ «հարվածում» են աջ ու ձախ, չհասկանալով, որտեղ են յուրայինները և որտեղ օտարները։ Դա արտահայտվում է այն բանով, որ հակաբիոտիկները ճնշում են ոչ միայն հիվանդածին, այլ նաև մարսողական ուղու օգտակար միկրոֆլորան, դրանով իսկ աղիներում հրահրելով դիսբակտերիոզ և ալերգիա: Դեղերի, հատկապես երկարատև ընդունումը մարդու օրգանիզմում հրահրում է հավասարակշռության խանգարում, ինչն էլ հանգեցնում է իմունիտետի թուլացման և օրգանիզմի համար վտանգավոր սնկերի ակտիվ բազմացման: Հիվանդածին մանրէները շատ կենսակայուն են, դրա համար հակաբիոտիկները հաճախ չեն կարողանում լիովին վերացնել «թշնամուն»` մնում են ուժեղները, որոնք հետագայում մուտացիայի են ենթարկվում և հարմարվում նոր պայմաններին, այդ թվում նաև՝ տվյալ հակաբիոտիկին: Այստեղ արդեն ուժի մեջ է մտնում ֆիզիկայի օրենքը՝ յուրաքանչյուր գործողություն պետք է ունենա իր հակազդեցությունը։ Ինչքան շատ է մարդն և ստեղծում հակաբիոտիկներ, այնքան շատ են առաջանում դրանց դիմակայող հիվանդածին միկրոօր-գանիզմներ։ Յուրաքանչյուր տարի մարդկությունն ահռելի միջոցներ է ծախսում նոր, բավական թանկ դեղերի մշակման և արտադրման համար, բայց բնությունը նորից ու նորից ուղարկում է միկրոօրգանիզմների մի և հսկայական բանակ, որոնք դիմակայում են այս պատրաստուկներին: Պայքարի գործընթացը, կար- ծես անվերջանալի է թվում, քանի դեռ բացահայտում չի արվել, որը թույլ կտա արմատապես լուծել հիվան- դածին մանրէների և հակաբիոտիկների փոխազդեցությունը:

Հակաբիոտիկների «թռիչքն» ու «անկումը»

Սկզբնական շրջանում հակաբոտիկները շատ բարեխղճորեն էին կատարում իրենց գործը։ Դրանց կենսագործունեության ոլորտը կենսական կարևոր օրգանների մանրէային վարակումն էր, արագ զարգացող ինֆեկցիաները, որոնց հետ իմունային համակարգն ինքնուրույն չէր կարողանում պայքարել:  Դրանք նախկինի պես անփոխարինելի են տուբերկուլոզի, անգինայի, թոքաբորբի, սեպսիսի դեպքերում: Ինֆեկցիոն ախտահարումների կանխարգելման համար դրանք հաճախ նշանակվում են վիրահատություններից հետո։ Միայն հակաբիոտիկների օգնությամբ է կարելի բուժել միկոպլազմային վարակները, խլամիդիոզը և միզասեռական օրգանների որոշ վարակիչ հիվանդություններ: Նման բուժման խոցելիությունն ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների հակաբիոտիկների նկատմամբ կայունության մեջ է, որն առաջանում է միկրոօրգանիզմների ժառանգական բարձր հարմարվողականության արդյունքում։ Մյուս ոչ պակաս կարևոր փաստը հակաբիոտիկների օգտագործման արդյունավետության նվազումն է՝ մարդկանց ինքնաբուժմամբ զբաղվելու անհագուրդ ձգտումը, որի դեպքում ինքներս մեզ նշանակում ենք դեղերի սխալ չափաքանակներ կամ սահմանափակվում դրանց 1-2օրյա ընդունմամբ։

Մի վնասիր

Բժշկության հիմնական սկզբունքն ու յուրաքանչյուր բժշկի նշանաբանն է՝ մի վնասիր։ Այն հատկապես արդիական է հակաբիոտիկների պարագայում: Առաջին հերթին, հարկ է հիշել, որ հակաբիոտիկներն ամենակարող չեն։ Դրանք գործնականում չեն ազդում վիրուսային վարակների դեպքում։ Օրինակ, մրսածության և ՍՇՀ-երի մեծ մասն ունեն վիրուսային բնույթ և հակաբիոտիկների օգտագործումն այս դեպքում պարզապես չի օգնում: Հակաբիոտիկ դուրս գրելով, բժիշկը միշտ առաջնորդվում է պացիենտի տարիքով և ընդհանու վիճակով, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ։ Հակաբիոտիկների արդյունավետ ազդեցությունը պայմանավորված է դրանց օգտագործման տևողությամբ: Եթե բուժման կուրսը կրճատվում է, ապա ընդունումն անարդյունավետ է դառնում։ Եվ հակառակը, երկարատև հակաբիոտիկներ ընդունելու դեպքում հնարավոր է դիսբակտերիոզի կամ ալերգիայի զարգացում: Հակաբիոտիկները հրահրում են նաև սրտխառնոց, փսխում, կանանց մոտ՝ սեռական օրգանների սնկային միջավայրի աճ։ Դրանք ճնշում են իմունիտետը ձևավորող օգտակար միկրոօրգանիզմներին: Իսկ երբ իմունիտետը ճնշված է, ապա սնկերն սկսում են բազմանալ:


Երջանկանալու 100 եղանակ

Աշխատանքում հաջողության հասնելու համար

1.Ես հիշելու եմ, որ աշխատանքի նկատմամբ իմ վերաբերմունքից է կախված իմ առաջխաղացումը։ Ոչ մի աշխատանքային օր դատարկ չի անցնելու ինձ համար:

2.Ես կմասնակցեմ դասընթացների, որ կատարելագործվեմ մասնագիտությանս մեջ:

3.Ես ինքս եմ ստեղծելու իմ հաջողությունները: Ես ուրիշների նման չեմ նստի ու սպասի բախտիս:

4.Ես կսովորեմ ինձ պահել այնպես, որ ցանկացած իրավիճակում ամենալավ, ամենաձեռնտու

տպավորությունը թողնեմ:

5.Ես միայն ուրախ կլինեմ ցանկացած մրցակցության, իմ հասցեին արվող ամեն մի քննադատության համար, եւ նույնիսկ ուրիշի նախանձը ինձ միայն կօգնի էլ ավելի լավ աշխատելու:

6.Երբ իմ ներկայությամբ որեւէ մեկը բամբասի, ես թերեւս, կլսեմ… Բայց ինքս, բամբասանքները

չեմ փոխանցի:

7.Կջանամ միշտ հնարավորություն գտնել անելու փոքր-ինչ ավելի, քան պահանջվում է ինձանից… Այդ դեպքում աստիճանաբար` պարզապես անփոխարինելի կդառնամ:

8.Ինչ էլ որ պատահի, երբեք լաց չեմ լինի աշխատավայրում։ Ինչ էլ որ պատահի։

9.Ես աշխատավայրում կհագնվեմ այնպես, ինչպես հագնվում են դիրքով ինձանից բարձր մարդիկ։ Այդժամ բոլորը կտեսնեն, որ արդեն վաղուց ժամանակն է բարձրացնելու պաշտոնս:


ՊԱՏՄՈՒՄ ԵՆ, ՈՐ

Ամենահայտնի դրամատուրգը

Ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ’Նիլը Միջերկրական ծովում ճանապարհորդելիս բարձրացավ նավի հրամանատարական կամրջակը: Հանկարծ ինչ-որ մեկը դիպավ նրա ուսին:                    -Ցավում եմ, սըր,- լսվեց մի ձայն,- բայց ոչ ոք իրավունք չունի այստեղ մտնել: Այդպիսին են մեր ծովային կանոնները: Օ՛ Նիլը շրջվեց                                                                                                      – Ողորմած պարոն, իսկ դուք գիտե՞ք, թե ում հետ եք խոսում։ Նավաստին ժխտական շարժեց գլուխը:                                                                                                                                              -Դուք խոսում եք ժամանակի ամենահայտնի դրամատուրգի հետ,-շարունակեց Օ’Նիլը:                -Ցավում եմ,- կրկնեց նավաստին,- բայց, այնուամենայնիվ, պարոն Բեռնարդ Շոու, պետք է այստեղից հեռանաք:

Հիվանդը և ծաղիկները

Մի անգամ Սոմերսեթ Մոեմը ծանր հիվանդացավ: Երբ սկսեց առողջանալ, բայց ոչ այնքան, որ այցելուներ ընդուներ, զանգահարեց նրա ստեղծագործությունների սիրահար մի տիկին և հարցրեց՝ կարելի՞ է, արդյոք, մրգեր ու ծաղիկներ ուղարկել:                                                                                -Մրգեր հաճույքով կընդունեմ, – պատասխանեց Մոեմը,- ինչ վերաբերվում է ծաղիկներին, ապա դեռ վաղ է:

Ինչպես վաճառել գրքերը

Սոմերսեթ Մոեմը գրական գործունեությունն սկսել է վեպերով, որոնք ցանկալի հաջողություն չեն ունեցել: Մի անգամ նա լրագրերում ամուսնական հայտարարություն զետեղեց՝ հետևյալ բովանդակությամբ. «Երիտասարդ, հարուստ, կենդանիների սիրահար, երաժշտական օժտվածություն ունեցող բարետես բժիշկը ամուսնության նպատակով փնտրում է անգլուհու, որը հոգու խորքում առնվազն նման է Լիզային՝ Լամբերտից»:

Գրելու և կարդալու մասին

Մի գրող, որը գրքեր էր հրատարակել ևճշմարտությունը երեսին ասողի համբավ ուներ, Յուրի Ալյոշային ասաց.                                                                                                                                      – Ձեր կյանքի ընթացքում շատ քիչ գրեցիք, Յուրի Կառլովիչ: Ձեր գրածը ես կարող եմ մի գիշերվա ընթացքում կարդալ: Յուրի Ալյոշան վայրկենապես պատասխանեց.                                                       – Իսկ ես մի գիշերվա ընթացքում կարող եմ գրել այն ամենը, ինչ որ դուք կարդացել եք ամբողջ կյանքի ընթացքում:

 

Ինչպիսին պետք է լինի Սիրանոյի դերակատարը

Ֆրանսիացի դրամատուրգ Էդմոն Ռոստանը ներկա էր իր «Սիրանո դը Բերժերակի» հերթական պրեմիերայի գլխավոր փորձին: Սիրանոյի դերակատարը դրամատուրգին հարցրեց.                            -Մի՞թե այս ստեղծագործության գլխավոր հերոսը անպայման պետք է այսպիսի երկար քիթ ունենա։ -Սիրանոյի դերակատարը կամ երկար քիթ պետք է ունենա, կամ անվիճելի տաղանդ, պատասխանեց Ռոստանը:

Հարուստներն էլ են լաց լինում

Երբ Ֆրանսուազ Սագանը բազմաթիվ գրքեր հրատարակելուց հետո հարստացել էր, նրան հարցրին՝ հարստությունը երջանկության երաշխի՞ք է, արդյոք։                                                                              – Ոչ, հաստատապես՝ ոչ,- պատասխանեց նա,- լաց են լինում նաև «Ռոլս-Ռոյսում», և գուցե ավելի շատ, քան ավտոբուսում:


Առաջինը

Դպրոց բժշկական` հոգևոր.

առաջին հոգևոր բժշկական դպրոցը բացվել է Սալերնոյում, 10-րդ դարում:

Էրիթրոցիտներն

առաջին անգամ հայտնաբերել է Ա. Վան Լևենհուկը, 1688-ին:

Ժառանգական փոփոխություն

բույսերի տեսակների ու ցեղերի ժառանգական փոփոխությունների հոմոլոգ շարքերի օրենքը հայտնագործել է Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը (1887-1943):

Իմունիտետի

տեսությունն առաջին անգամ մշակել է Լ. Պաստյորը 1879-ին: Բույսերի իմունիտետի մասին ուսմունքն առաջինը հիմնավորել է խորհրդային գիտնական Ն. Ի. Վավիլովը:

Ինստիտուտ.

Եվրոպայի առաջին ծերունաբանության ինստիտուտը հիմնադրել է ռումինահայ ծերունաբան Աննա Ասլանը, 1951-ին:

Լաբորատորիա.

ԱՄՆ-ի առաջին ռենրգենյան լաբորատորիան 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրել է բժիշկ Միհրան Գասապյանը (1870-1910): Նա մահացել է ճառագայթումից, որի համար էլ նրա անունը փորագրված է Համբուրգի Սուրբ Գևորգ հիվանդանոցի սյանը` գիտության համար նահատակվածների ցուցակում:

Խոլեստերինը

1901-ին հայտնաբերել է գերմանացի կենսաքիմիկոս, 1928-ի Նոբելյան մրցանակակիր Ադոլֆ Վինդաուսը (18761959):

Ըստ Գագիկ Արծրունու «Առաջինը» գրքի


ԾԱՄՈՆ

Այն, որ ծամոնները անվնաս են և նույնիսկ օգտակար, անընդհատ պնդում են գրեթե բոլոր գովազդատուները: Իսկ այդպե՞ս է արդյոք դա իրականում: Ամերիկյան բժիշկների կողմից իրականացված հետազոտությունները խոսում են այն մասին, որ գոյություն ունեն բազմաթիվ կողմնակի երևույթներ, որոնք կապված են ծամոնների ինչպես այս կամ այն բաղադրամասերի, այնպես էլ դրանց մեխանիկական ազդեցության հետ: Ծամոնների մեխանիկական ազդեցության հետ կապված կողմնակի երևույթներ`

  • Ատամնալիցքերի (պլոմբաներ), կամուրջների ու տարբեր ստոմատոլոգիական կոնստրուկցիաների քայքայում
  • Քունք ստործնոտային հոդի սինդրոմ
  • Ծամողական մկանների գերզարգացում
  • Ամալգամայի ատամնալիցքով անհատների մոտ օրգանիզմում սնդիկի մակարդակի բարձրացում
  • Կուլ տրվող օդի քանակի ավելացում (աէրոֆագիա)
  • Ծամոնի` շնչափողի անցնելու դեպքում`շնչափողի անանցանելիություն (ծամոնը որպես օտար մարմին)

Ծամոնների վնասակար բաղադրամասերով պայմանավորված կողմնակի երևույթները շատ ավելի վտանգավոր են: Այդպիսի ծամոններում կարող են լինել մարդու օրգանիզմի համար շատ վտանգավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել, օրինակ,

  • Լուծ, ստամոքսի ցավ, որովայնի փքվածություն, պատճառը շաքարին փոխարինող սորբիտոլն է, որին բնորոշ է լուծողական ազդեցությունը:
  • Բերանի խոռոչի խոցեր` դարչինից պատրաստված արոմատիզատորների պատճառով:
  • Հարբերանային շրջանի մաշկի բորբոքում (պերիօրալ դերմատիտ):
  • Ալերգիկ եղնջացան
  • Կարիես
  • Արյան ճնշման բարձրացում և արյան մեջ կալիումի քանակի իջեցում:   

Ներկայումս ստոմատոլոգները և մանկաբույժները համամիտ են այն հարցում, որ չի կարելի ծամոն ծամել մինչև 3 տարեկան երեխաներին: Բացի այդ չի կարելի ծամոն ծամել հիվանդ ստամոքս ունեցող անհատներին: 3 տարեկանից բարձր երեխաներին կարելի է ծամոն տալ, այն էլ սպիտակ ծամոն, առանց գունանյութերի և ծամել այն ոչ ավել քան օրը 3-4 անգամ, միայն ուտելուց հետո 15 րոպեների ընթացքում: Սոված ժամանակ երեխաներին ծամոն ծամել չպետք է թույլ տալ, քանի որ ծամելիս խթանվում է ստամոքսահյութի արտադրությունը, և քանի որ սնունդ այդ ընթացքում ստամոքս չի մտնում, ստամոքսը սկսում է մարսել ինքն իրեն և պատճառ է հանդիսանում ստամոքսի խոցի և գաստրիտների զարգացմանը:


 

ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆԵԼ ԴԵՂՈՐԱՅՔԸ

 Որպեսզի բժշկի կողմից նշանակված բուժումը ցանկալի արդյունք տա, կարևոր է պահպանել դեղորայքի ընդունման կանոնները

 Ինչո՞վ խմել դեղահաբը

Ջրով, ի դեպ, գոլ ջրով: Սակայն կան շեղումներ ընդհանուր կանոնից: Օրինակ` էրիթրոմիցինը և ֆենոբարբիտալը լավ է խմել հիմնային հանքային ջրով կամ կաթով: Ինդոմետացինը և ռեզեր-պինը` միայն կաթով, քանի որ արտազատվող նյութի անջատման համար անհրաժեշտ է ճարպերի առկայություն: Իսկ հանրահայտ կոֆեինը, թեոբրոմինը և թեոֆիլինը` պետք է խմել թթու հյութերով: Ընդհանրապես, դեղահաբերը հյութերով պետք է խմել միայն հատուկ ցուցումներով, քանի որ թթուները քայքայում են դեղորայքը, հատկապես կալցիումի պրեպարատները և էրիթրոմիցինը: Շատ կարևոր է իմանալ` դեղահաբերը չի կարելի խմել թեյով: Թուրմը պարունակում է տանին, որը շատ դեղամիջոցների հետ առաջացնում է նստվածք: Իզուր չէ, որ թունավորումների դեպքում խմում են թեյ` օրգանիզմը թույներից մաքրելու համար: Հիվանդներին շատ տհաճություններ է պատճառում ասպիրինը: Հայտնի է, որ վերջինս գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը` ակտիվացնում է աղաթթվի արտադրությունը և միաժամանակ ճնշում պաշտպանիչ լորձի առաջացումը: Ուստի խորհուրդ է տրվում ասպիրինն ընդունել հիմնային հանքային ջրով: Ասպիրինը – ստամոքսին վնասում է կրկնակի անգամ` դեղահաբը կուլ տալու պահին և կես ժամ անց, երբ դեղամիջոցը ստամոքսի լորձաթաղանթին հասնում է արյան հոսքով: Այդ ժամանակ նպատակահարմար է ընդունել ստամոքսի լորձաթաղանթը չվնասող սնունդ, օրինակ․ վարսակաձավարի շիլա: Դեղամիջոցները օրգանիզմից հեռանում են մեզով, լեղիով, կրծքի կաթով և մասամբ քրտինքով ու արցունքով: Դեղամիջոցների գերակշռող մասը քիչ քանակությամբ անցնում է կերակրող մայրերի կաթի մեջ և չի կարող վնասել երեխային: Սակայն որոշ դեղեր կրծքի կաթում հայտնաբերվում են այնպիսի խտությամբ, որը վտանգավոր է փոքրիկի առողջության համար:

Պե՞տք է արդյոք մանրացնել դեղահաբերը

Կարծր դեղամիջոցների մեծամասնությունն` այո: Բացառություն են կազմում հատուկ պաշտպանիչ թաղանթով ծածկված և մանր կապսուլաներից կազմված դեղամիջոցները (սուստակ, նիտրոգ): Նման դեղաձևով ազդող նյութը արյան մեջ անցնում է աստիճանաբար, կապսուլայի լուծմանը զուգահեռ:

Դեղորայքի կողմնակի ազդեցությունը

Տարեցների մոտ դեղամիջոցներն ավելի շատ կողմնակի երևույթներ են առաջացնում, քան երիտասարդների: Վտանգը մեծանում է միաժամանակ ընդունվող դեղամիջոցների քանակի ավելացմանը զուգահեռ: 2-3 պրեպարատի նշանակման դեպքում կողմնակի երևույթներն առաջանում են 6% դեպքերում: Իսկ երբ հիվանդն ընդունում է 7 և ավելի դեղամիջոցներ, խնդիրներ են առաջանում յուրաքանչյուր 5-րդի մոտ: Դեղամիջոցների առաջացրած կողմնակի երևույթների տարածված պատճառներ են` պաշտոն

  • պրեպարատի գերդոզավորումը
  • բուժման սխեմայի խախտումը
  • մի քանի անհամատեղելի դեղամիջոցների միաժամանակյա ընդունումը
  • դեղորայքի զուգակցումը ալկոհոլի հետ
  • դեղերի նկատմամբ օրգանիզմի տարիքային զգայունության բարձրացումը
  • նյութափոխանակության ժառանգական խագառումները:

Լուրջ կողմնակի երևույթներ կարող են առաջացնել հոգեմետ պրեպարատները, հակադեպրեսանտները, նոոտրոպները, անտիբիոտիկները, հիպոթենզիվ պրեպարատները, միզամուղները և ցավազրկողները:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Ճապոնիայում ուսումնական տարին սկսվում է ապրիլի 1-ին, իսկ ուսումնական տարին էլ բաժանված է եռամսյակների:

Ճապոնիայում անգամ շատ ցուրտ եղանակին, դպրոցական աղջիկները պարտավոր են կրել բարակ կիսազուգագուլպաներ, որոնք նախատեսված են դպրոցական համազգեստի համար: Համազգեստի կիսաշրջազգեստները տարբերվում են երկարությամբ, որքան բարձր դասարանցի է աղջիկն, այնքան ավելի կարճ է կիսաշրջազգեստը։

Ճապոնիայի բնակչության 98,4%-ը կազմում են էթնիկ ճապոնացիները։

Ճապոնիան միակ երկիրն է, որտեղ գնացքն ամենաշատը կարող է ուշանալ 1 րոպե: Միակ պատճառը, որով գնացքն ավելի շատ է ուշանում, այն է, եթե ինչոր մեկն ինքնասպանություն է գործել՝ դրա տակ նետվելով:

Ճապոնիան ինքնասպանությունների թվով առաջատար երկրներից է։

Ճապոներենում առկա է հերտևյալ բառը՝ «կարոշի», որը նշանակում է «մահ հոգնածությունից»: Տարեկան միջինում 10.000 մարդ մահանում է այս ախտորոշմամբ:

Եթե ճապոնացին չի ցանկանում կատարել ձեր խնդրանքը, նա երբեք «ոչ» չի ասի: Նա կասի, որ կմտածի` ինչպես կարելի է ձեզ օգնել, որ դա շատ բարդ հարց է, որը ժամանակ և մտորումներ պահանջում։ Սակայն պատասխան դուք այդպես էլ երբեք չեք ստանա։

Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը սեր խոստովանում և նվերներ մատուցում են աղջիկները։ Այս ավանդույթը հնարավորություն է տալիս աղջիկներին ասել այո` չսպասելով մինչև սիրահարված տղան քաջություն հավաքի սեր խոստովանելու:Ճապոնիայում մինչ օրս ամուսնությունների 30%-ն իրականացվում է ծնողների կողմից կազմակերպված կարգով:

Ճապոնիայում նվեր մատուցողի ներկայությամբ նվերը բացելն անհարգալից է համարվում։ Հարկավոր է շնորհակալություն հայտնել և կողք դնել այն:

Ճապոնացիները կարծում են, որ մարդը պետք է իր տառապանքները թաքցնի ժպիտի տակ: Կա անգամ այսպիսի մի ասացվածք. «Ժպտա, քանի դեռ տառապում ես ներսից»:

Ճապոնիան միակ երկիրն է, որ մինչ օրս ֆորմալ մակարդակով պահպանվել է կայսրության կարգավիճակը:

Ճապոնիայում գնդապետ Սանդերը սուրբծննդյան գլխավոր խորհրդանիշներից է, ինչպես Կոկա-Կոլան ԱՄՆ-ում: Սուրբ ծննդյան նախօրեին ճապոնացիներն ընտանիքով գնում են KFC և մեծ հաճույքով   վայելում հավի խրթխրթան  թևիկներ։ Իհարկե Սուրբ Ծննդի տոնախմբությունն այնտեղ ձևական բնույթ է կրում, քանի որ ճապոնացիների մեծ մասը բուդդիստներ և սինոիստներ են:


ԺՊԻՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Ավ Գուրի Ժպիտ

Հին Հռոմում՝ Ավգուր էր կոչվում այն քուրմը, որը թռչնի ճախրանքով ու ձայնով գուշակում էր աստվածների կամքը։ Հին Հռոմի հռետոր, գրող և քաղաքական գործիչ Մարկ Տուլիոս Ցիցերոնը (106-43թթ. մ.թ.ա.) իր « Գուշակության մասին» գրքում պատմում է, որ իրենց գուշակություններին հավատացողներին խաբելով` ավգուրները միմյանց հանդիպելիս հազիվ էին զսպում ծիծաղը։ «Ավգուր» են անվանում այն մարդունով իր անձնական կամ մասնագիտական գաղտնիքների մասին խոսում է անհասկանալի, խրթին, փիլիսոփայական լեզվով, խճողված դժվարհասկանալի, անիմաստ տերմիններով: «Ավգուրի նման ծիծաղել, ժպտալ» արտահայտությունը գործածվում է այն մարդու հասցեին, ով գիտակցված ու խորամանկորեն մոլորեցնում է ուրիշներին և իր նմանին հանդիպելիս, հանձինս նրա, տեսնում է մի այլ խաբեբայի, որոնք միմյանց ժպտում են կամ ծիծաղում:

 

Սարդոնիկ Ծիծաղ

Սարդոնիկ ծիծաղ են անվանում նենգ, թունոտ, խայթող, ծաղրական ծիծաղը կամ հուսահատության ծիծաղը, որով ծիծաղում են սեփական դժբախտությունների վրա: Ոմանք ենթադրում են, թե «սարդոնիկ ծիծաղ» արտահայտությունը ծագել է Սարդինիա կղզու անունից: Մյուսները գտնում են, թե «սարդոնիկ» բառը ծագել է այդ կղզում աճող վայրի մաղադանոսի հատուկ տեսակի` սարդոնիկի անունից: Սարդոնիկի ուտողը մեռնում է ջղաձգումից ծռմռված շրթունքներով, կարծես ծիծաղելիս լինի։ Այդ պատճառով էլ անզուսպ, ջղաձգային, դառը, չար, թունոտ, խայթող, ծաղրող ծիծաղը, հնադարյան շատ գրողների խոսքերով, անվանում են սարդոնիկ: Որոշ գրողներ (օրինակ` Վերգիլիոսը) այդ արտահայտության մեջ տեսել են բույսի դառնության մասին ակնարկը։ «Սարդոնիկ ժպիտ» արտահայտությանը հանդիպում ենք Հոմերոսի «Ոդիսականում» և «Իլիականում»: Բժշկության մեջ «Սարդոնիկ ժպիտը» դեմքի ակամա կայուն ծամածռությունն է, որի ժամանակ բերանի անկյունները ձգվում են վեր ու հետ և առաջացնում մաշկի կնճիռներ ու ծալքեր, հոնքերն ու քթի թևերը ձգվում են վեր, իսկ ծնոտներն ամուր սեղմում իրար: Այդ ամենի հետևանքով մարդու դեմքը ստանում է թունոտ, խայթող, նենգ ու ծաղրական ժպիտի արտահայտություն: Այդ վիճակը պայմանավորված է դեմքի մկանների ջղաձգային կծկումներով և դիտվում է «փայտացում» սուր ինֆեկցիոն հիվանդության ժամանակ:

 

Հոմերական Քրքիջ

Հոմերական քրքիջ է կոչվում, անզուսպ, բարձրաձայն ծիծաղը, քրքիջը, հռհռոցը։ Այդ արտահայտությունը կապված է հին Հունաստանի էպիկական բանաստեղծ հոմերոսի անվան հետ: Նրա «Իլիական» և «Ոդիսական»պոյեմներումն կարագրվում է վայրի ծիծաղը, անզուսպ քրքիջը: Օրինակ` «Ոդիսականի» 20-րդ երգի մեջ փեսացուների հռհռոցը, «Իլիականի» 1-ին երգի մեջ` աստվածների քրքիջը:


 

ՔՈ ԼԵԶՈՒՆ ԿԱՄ ՔԱՆԻ՞ ԼԵԶՈՒ Է ՊԵՏՔ ՄԱՐԴՈՒՆ

 

«Քանի՞ լեզու գիտես՝ այնքան մարդ ես», – ասում է հայկական ժողովրդական ասացվածքը: Լեզուների իմացությունն անհրաժեշտ է մարդուն, սակայն քանի՞սը: Նույնիսկ քարի դարում մարդը չէր կարող բավարարվել մեկ լեզվի իմացությամբ: Չէ՞ որ նա պիտի բացատրվեր հարևան ցեղերի հետ, և այստեղ ձեռքերի ու շարժումների մեկ «լեզուն» նրան հազիվ թե բավարարեր: Մարդկության զարգացման հետ մեծացավ նաև օտար լեզուներ սովորելու անհրաժեշտությունը և ոչ միայն սովորելու, դրանց տիրապետելու, այլև դրանք ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Հին աշխարհում, միջին դարերում և մեր ժամանակներում հայտնի են բազմաթիվ լեզուների տիրապետող մարդիկ: Հին Միջագետքում նման մարդկանց անվանում էին թարգումաններ, որից էլ՝ հայերենի թարգման, թարգմանիչ բառերը: Միջագետքյան մշակույթից այս բառը, ճանապարհորդվելով լեզվից լեզու, եվրոպական Ժողովուրդներին հասավ դրագոման ձևով: Միջին դարերում դրագոմանների կամ թարգումանների համբավ ունեին հայ քարավանապետերը: Լեհահայ քարավանապետերը խոսում էին եվրոպական և ասիական մի քանի լեզուներով: Նրանցից մեկի մասին գրել է հայտնի գիտնական Ֆ.Մակլերը, որին վկայակոչելով ՝ Հ.Աճառյանը նշում է նրա՝ 98 լեզուների գիտակ լինելու մասին: Պատմում են, որ Պոնտոսի թագավոր Միհրդատ Պոնտացին գիտեր իր թագավորության ներքո գտնվող կովկասյան շատ լեզուներ: Գուցե սա չափազանցություն թվար, եթե մեր ժամանակներում պոլիգլոտ (բազմալեզու) անձնավորությունների կամ լեզվաբանների օրինակներ չունենայինք: Այսպես, օրինակ` միջազգային լեզուներ հորինողներից մեկն էր Ի.Շլայերը, որն իր հնարած լեզուն անվանեց վոլապյուկ՝ vola՝ «աշխարհ» pbk՝ «լեզու» բառերից: Նա գիտեր 65 լեզու: Իսկ մեր օրերում ՄԱԿ-ի քարտուղարության տերմինաբան Ջորջ Շմիդտը խոսում է աշխարհի բոլոր եվրոպական, սեմական, թուրքական, իսպանական, հնդարիական, գերմանական, հին և նոր եբրայական, աֆրիկյան շուրջ 69 լեզուներով, ինչպես նաև տիրապետում է արևմտահայերենին և արևելահայերենին: Բայց ոչ բոլորին է բնությունն օժտել լեզուներ սովորելու ունակություններով: Ահա այս պատճառով էլ լեզվաբաններն սկսեցին միջազգային լեզու հորինել՝ խոչընդոտները վերացնելու նպատակով: Հանդես եկան վոլապյուկը, բեյսիկ-էնգլիշը, էսպերանտոն, որ լեհ բժիշկ Զամենհոֆի մտահղացման արդյունքն էր: Ամենատարածված այս միջազգային լեզվով՝ էսպերանտոյով, «խոսում էին» (այսինքն` գիտեին) աշխարհում ընդամենը կես միլիոն մարդ: Իսկ դա շատ աննշան թիվ էր, եթե նկատի ունենանք երկրագնդի վեց միլիարդից ավելի բնակչությունը: Ուրեմն ժողովուրդների միջև գոյություն ունեցող լեզվական պատնեշը չվերացավ՝ արհեստական միջազգային լեզու ստեղծելով: Իսկ ո՞րն է ելքը: Լեզուներ սովորել: Չէ՞ որ միջոցներ և ժամանակ է պետք լեզվից լեզու գրականություն թարգմանելու համար, և դրանք չէին ծախսվի, եթե մարդիկ լեզուներ իմանային: Իսկ քանի՞ լեզու է պետք մարդուն մեր օրերում: Որքան շատ՝ այնքան լավ: Ուրեմն՝ իմաստուն է հայ ժողովրդական ասացվածքը. «Քանի՞ լեզու գիտես՝ այնքան մարդ ես»:

Ներսես Մկրտչյան


 

ԱՄԵՆԱԽԵՆԹ ԹԱԳԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ

 

 

Մարիա` Պորտուգալիայի թագուհի

Թագուհի Մարիան մեկ անգամ չէ, որ մասնակցել է ինչ-որ տարօրինակ միջադեպերի, դեռևս այն ժամանակվանից, երբ մահացավ մորեղբայրը և միաժամանակ ամուսինը՝ Պեդրու 3-րդ թագավորը։ Այս իրադարձությունը Պորտուգալիայի, կարճ ժամանակով նաև Բրազիլիայի թագուհուն հասցրեց անմեղսագիտակ վիճակի՝ պետական մակարդակով Երեխաների մահը արագացրեց նրա խելագարությունը: 1799թ. Մարիային անընդունակ համարեցին երկիրը կառավարելու համար։ Պալատական հանգիստը, նրա կրոնական ֆանատիզմը և մելամաղձոտությունը վերածվեցին դևերի՝ տեսիլքներով լցված: Օրինակ՝ թագուհին պատմում էր, որ տեսնում է իր հոր սևացած դիակը, որին ծաղրում էին սատանաները: Թագավորական ննջասենյակից պարբերաբար լսվում էին գոռոցներ և տնքոցներ։ Խելագարված թագուհին այցելություններին էր ներկայանում դստեր կամ որդու հագուստներով: Խենթ Մարիան մահացել է 1816թ. Ռիո Դե Ժանեյրոյում։

 

Ֆրանսիայի արքա Կառլ 6-րդ

ճակատագրի հեգնանքով խենթ Կարլ արքայի հորը անվանել են իմաստուն Կարլ 5-րդ։ Առաջին ախտանիշները, որ «ինչ-որ բան այն չէ», երիտասարդ միապետի մոտ արտահայտվեցին 24 տարեկան հասակում. անհասկանալի պատճառով նրա մոտ տենդային նոպա սկսվեց: Թագավորի հիվանդության պատմության մեջ կան մի քանի փոքրիկ դրվագներ։ 1392թ. նա անսպասելիորեն սպանեց անձնական 4 պահապան ասպետներին այն դեպքից հետո, երբ դրանիկը գետնին գցեց նիզակը։ Ինքնադատաստանից հետո միապետը կորցրեց հիշողությունը և 2 օր ընկավ կոմայի մեջ, սակայն չմահացավ, պարզապես հեռացավ պետական գործերից։ Կարլին թվում էր, թե իր ոսկորներն ապակուց են, այդ պառճառով նա հրամայել էր, որ իրեն երկաթե շորեր հագցնեին, որպեսզի ոսկորները չկոտրվեին: Ասում են, որ Կարլ 6-րդը տառապել է ժառանգական շիզոֆրենիայով:

 

Մարիա Էլեոնորա Բրանդերբուրգսկայա

Բրանդերբուրգսկյան արքայադուստր Մարիա Էլեոնորան ամուսնացել էր Շվեյցարիայի արքայի հետ: Գուստավ Ադոլֆի կինն աչքի էր ընկնում ցածր ինտե[1]լեկտով, ինչպես նաև շատ էր շռայլում։ Ամուսինը Մարիա Էլեոնորային թույլ չէր տալիս մասնակցել պետական գործերին։ Երկար ժամանակ նա չէր կարողանում միապետին ժառանգ պարգևել: Մի քանի վիժումներից և մեռելածին երեխաներից հետո որդու փոխարեն լույս աշխարհ եկավ աղջիկը՝ Քրիստինան: Երեխայի մայրն անմիջապես ատեց փոքրիկին, մի քանի անգամ փորձեց սպանել` իբրև պատահաբար ընկել է հատակին կամ աստիճաններից ցած է գլորվել: Արքա Գուստավը գոհ էր աղջկանից, բայց 1628թ. պատերազմի ժամանակ զոհվեց: Լուրեր էին տարածվել, որ Մարիա Էլեոնորան ամուսնու դիակը դագաղով ամենուր իր հետ էր տանում: Երբ Քրիստինան դարձավ Շվեյցարիայի թագուհի, Մարիային զրկեցին բոլոր արտոնություններից: Աղջկա հետ հարաբերությունները ժամանակի ընթացքում հարթվեցին: Աղջիկը շատ տաղանդավոր էր, սովորեց 7 լեզու, նրան անվանում էին 10-րդ մուսա. նա ամուսնանալ չցանկացավ, բայց սիրում էր պատերազմ վարել:

 

Բավարիայի արքա Օտտո

Օտտոյի ավագ եղբայրը նույնպես խելագար էր և նույնպես կառավարել էր Բավարիան: Լյուդվիգ 2-րդը հիշվում է նրանով, որ ֆինանսավորել է Վագներին և կառուցել է գեղեցիկ ամրոցներ։ Օտտոն գահ բարձրացավ արդեն անառողջ հոգեվիճակով: Ժառանգաբար փոխանցվող հիվանդության առաջին նոպան եղավ 15 տարեկան հասակում: Մինչ այդ Օտտոյի և նրա եղբոր` Լյուդվիգի պատվին երկրում մեծ զարգացում ապրեց հոգեբուժությունը և նյարդաբանությունը, քանի որ հոգեկան հիվանդությունները դարձել էին պետական մակարդակի խնդիրներ։ Սակայն պետական գործերը Օտտո առաջինը չէր կարողանում կառավարել, նրա փոխարեն որոշումներ էին կայացնում գահապահները։ 1913թ., երբ թագավորն արդեն 65 տարեկան էր, նրան զրկեցին գահակալելու իրավունքից: Ասում էին, որ նա ա ոչ մեկին չէր ճանաչում, բայց զրուցում էր դատարկ տարածության մեջ, շատ էր ծխում, գարեջուր էր խմում և կոտրում էր պատուհաններն ու ափսեները։ Չէր հանդուրժում նաև փակ դռները։ Օտտոն մահացավ 3 տարի հետո՝ աղիքի ոլորումից, որն առաջացել էր անկանոն սնվելու հետևանքով: 2 տարի անց Բավարիական միապետությունը դադարեց գոյություն ունենալ:

 

Մարիա Ալեքսանդրա Ամալիա՝ Բավարիայի արքայադուստրը

Բավարիայի գեղեցկուհի արքայադուստր Ալեքսանդրան ծնվել է 1826թ.: Իր խոստովանությամբ՝ նա մանուկ հասակում ապակյա դաշնամուր է կուլ տվել: Հետագայում արքայադստեր մոտ ի հայտ եկան տարօրինակություններ: Օրինակ՝ Ալեքսանդրա Ամալիան հիվանդագին մաքրասեր էր և կրում էր միայն սպիտակ հագուստ: Արքայադուստրը հայտարարել էր, որ չի ամուսնանալու և դարձավ մայրապետական կրոնական հասարակության անդամ: 26 տարեկան հասակում արքայադուստրը սկսեց գրքեր գրել, հիմնականում երեխաների համար, իսկ հոնորարները բաժանում էր մանկատներին: Նա գրականությամբ զբաղվեց մինչև մահ։ Արքայադուստրը մահացավ 49 տարեկան հասակում։


Առաջին հայ տիեզերագնացը` բժիշկ

ԱՄՆ-ի մի քանի տասնյակ տիեզերագնացների մեջ իր արժանի տեղն ունի հայազգի Ջեյմս Բաղյանը: Ծնվել է 1950թ. Ֆիլադելֆիայում: Նրա ծնողները ԱՄՆ են գաղթել մի քանի տասնյակ տարի առաջ: Ջեյմսը լավ է հիշում, որ պապը՝  Գևորգը գաղթել է Ղարաբաղից: Սկզբում բնակվել են Սեւ ծովի ափին, ապա մեկնել Ամերիկա եւ բնակություն հաստատել Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ): Հայրը` Ֆիլիպը (գուցե դա այլափոխված անուն է) աշխատասեր, արհեստավոր մարդ է եղել: Ջեյմս Բաղյանն ամուսնացած է, ունի մի աղջիկ` Քրիստինե անունով: Բաղյանն ավարտել է օդաչուական դպրոցը և բժշկական ինստիտուտը: Ի՞նչ անուն ասես, որ չեն տվել Բաղյանին` ֆենոմեն, սուպերմեն: Նա ոչ միայն տաղանդավոր բժիշկ է, այլև նշանավոր ինժեներ, որը հասցրել է իր գործընկերներին զարմացնել յուրատեսակ մտածողությամբ, իր գյուտերով: Հայ ժողովրդի այդ արժանավոր զավակը տիեզերք է թռել և հաջող վերադարձել 2 անգամ` 1985 եւ 1988թթ-ին: Ջեյմս Բաղյանի այդ պանծալի հաղթանակներն առաջինը ողջունել են Ջորջ Դոքմեջյանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի պատգամավորներ Չարլզ Փաշայանը, Մար տին Խաչատրյանը, Պապ Օհանյանը և հայազգի նշանավոր այլ գործիչներ, ողջ ամերիկյան հայությունը և ամերիկյան ժողովուրդը:


ԱՐՎԵՍՏԸ ՎԵՐՋԻՆՆ Է ՄԱՀԱՆՈՒՄ

Հայտնի է, որ կյանքի ընթացքում նկարչական ոճը նշանակալի փոփոխությունների է ենթարկվում ինչպես ծերացման հետևանքով, այնպես էլ նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդությունների, օրինակ. Ալցհեյմերի հիվանդության, ճակատա-քունքային թուլամտության ժամանակ և այլն: Լիվերպուլի համալսարանում բրիտանացի գիտնական Ալեքս Ֆորսայթի գլխավորությամբ կատարվել է ծավալուն հետազոտություն, որն ընդգրկել է 2000-ից ավելի կտավներ: Համակարգչային մշակման օգնությամբ համեմատվել են նյարդային համակարգի արձանագրված որևէ հիվանդություն ունեցող նկարիչների և առողջ նկարիչների կտավների որոշ որակական չափանիշները։ Սակայն այս և նմանատիպ հետազոտությունները հիմնականում կրել են նկարագրական բնույթ: Ի տարբերություն նրանց, կոգնիտիվ նյարդակենսաբանությունը, 19-րդ դարի գիտնական Ֆեխներից սկսած, միացել է էսթետիկական էմպիրիկ հետազոտությունների ավանդույթին և անգամ ձևավորել է էսթետիկայի նյարդակենսաբանություն ճյուղը, որի հետազոտման եղանակներն ավելի ճշգրիտ են և դեռևս գտնվում են մշակման փուլում: Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է հասկանալ գեղարվեստի գործերի նեյրոնային հիմքերը: Հայտնի է, որ նյարդահոգեբանությունը ուղղակի կապ ունի մի շարք գործառույթների հետ, և ուղեղի վնասումը կարող է խաթարել խոսելու, ընկալելու, հուզականի, որոշումներ կայացնելու ունակությունները: Մինչդեռ այդպիսի վնասման ազդեցությունը ստեղծագործելու վրա որոշ դեպքերում կարող է լինել դրական: Ուսումնասիրելով արվեստի գործերում երևացող փոփոխությունները՝ կարող ենք հասկանալ ստեղծագործելու բաղադրիչները և նեյրոնային սուբստրատները, անգամ հաշվարկել ուղեղի վնասման տեղակայումը և ծավալը: Իհարկե, այդպիսի հետազոտություններն ունեն նաև որոշակի խոչընդոտներ, որոնցից են, օրինակ, նկարիչ-պացիենտների սահմանափակ թիվը, չափման միավորների և քանակական ցուցանիշների բացակայությունը. չէ՞ որ անհնար է «չափել» արվեստի գործերը, ինչը իրականում դժվարացնում է մասշտաբային ուսումնասիրություններ կատարելը: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ալցհեյմերի համախտանիշով նկարիչների ստեղծագործությունները: Քանի որ այս դեպքում փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար, այլ ոչ թե միանգամից, ինչպես, օրինակ ուղեղի կաթվածի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Ալցհեյմերի հիվանդության ժամանակ նկարներում նկատվում է աբստրակցիայի գերակշռում, ինչը կարող է կապված լինել տեսողական-տարածական կազմակերպման և կողմնորոշման վատթարացման հետ: Մի խումբ գիտնականներ փորձել են կիրառել նյարդաֆիզիոլոգիայի քանակական հետազոտական եղանակները արվեստի նյարդահոգեբանության ասպարեզում և 2 հանրահայտ նկարիչների՝ Լեսթեր Փոթսի և Ուիլյամ Ութերմոլենի ստեղծագործությունների օրինակի վրա բացահայտել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տեղի ունեցող համակարգային փոփոխությունները: Օգտագործելով գեղարվեստական ատրիբուտների գնահատման եղանակը՝ համեմատվել են 6 ֆորմալ բնութագրեր` խորությունը, գունային ջերմությունը և հագեցվածությունը, բալանսը, շտրիխը և պարզությունը, և 6 կոնցեպտուալ բնութագրեր՝ գեղանկարչական ճշգրտությունը, աբստրակտությունը, հուզականությունը, սիմվոլիզմը, ռեալիզմը և անիմացիան։ Պարզվել է, որ այս 2 պացիենտ-նկարիչների կտավներում Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը զուգընթաց ավելացել են աբստրակտությունն ու սիմվոլիզմը, և պակասել գեղանկարչական ճշգրտություն ու ռեալիզմը: Միևնույն ժամանակ չի փոփոխվել խորաթափանցությունը, բալանսը և մասնագիտական որակը: Անդրադառնանք այդ նկարիչներից Ուիլյամ Ութերմոլենին: Ուիլյամ Ութերմոլենի մոտ Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշվել էր 61 տարեկանում՝ նկարչի փայլուն և երկարատև կարիերայի գրեթե վերջում: Նա ծնվել է է Ֆիլադելֆիայում և հետագայում սովորել Փենսիլվանիայի արվեստների ակադեմիայում, որից հետո տեղափոխվել է Անգլիա և ավարտել Օքսֆորդի Ռասկինի գեղարվեստի դպրոցը։ Նկարչի այդ վաղ շրջանի գործերին բնորոշ են գծային էքսպրեսիոնիզմը և վառ գույները: Հիվանդության առաջին նշանները, որ սկսվել էին ախտորոշումից դեռ 4 տարի առաջ, արտահայտվում էին առօրյա կենցաղային դժվարություններով: Ուիլյամը մեկնում է Փարիզ՝ իր գործակալի մոտ և չի կարողանում գտնել. Լուվրը, այն վայրը, որը նրահամար հարազատ տուն էր, որը նա կարող էր անցնել ծայրից ծայր փակ աչքերով: Նկարիչը սարսափած վերադառնում է Լոնդոն: Այժմ ցուցահանդեսները աճուրդները, վաճառքները` ամենը դառնում են անկարևոր։ Չէ՞ որ վերջին մեկ տարվա ընթացքում նկարիչը ամեն առավոտ գնում էր իր լոնդոնյան արվեստանոցը և ժամերով նայում էր դատարկ կտավին. նա մոռացել էր ամեն ինչ:  Սկզբում Ուիլյամը հույսը դնում էր ձեռքերի «հիշողության» և ստեղծագործական ավտոմատիզմի վրա: Սակայն նկարչի ձեռքերը սպասում էին հրահանգի, որն այդպես էլ տեղ չէր հասնում: «Ստեղծագործական լճացում է»,-պատասխանում էր նա հարազատների զարմացած հայացքներին: Լուվրի դեպքից հետո այլևս հնարավոր չէր թաքցնել իրականությունը։ Նրան դեպրեսիայի և կոգնիտի  կասկածով ուղղորդում են նյարդաբանի մոտ: Հետազոտությունների արդյունքում նկարչի մոտ հաստատում են Ալցհեյմերի հիվանդությունը: Լոնդոնում թերմոլենը բուժվում է նյարդաբանության և նյարդավիրաբուժության ազգային կլինիկայում։ «Դուք պետք է ստեղծագործեք»,- մի օր ասում է նրան խնամող բուժքույրը, որը որքան էլ զարմանալի է, ծանոթ էր նկարչի գործերին և նրա երկրպագուներից էր։ «Ինչի՞ համար»,- հարցնում է ամեն ինչի հանդեպ վաղուց անտարբեր Ուիլյամը։ «Որովհետև դուք ի վիճակի եք անել այն, ինչ մինչ ձեզ ոչ ոք դեռևս չի արել՝ ստեղծել հիվանդության պատկերը, նկարել Ալցհեյմերի հիվանդությունը ներսից»,- պատասխանում է բուժքույրը։ Նկարիչը վերսկսեց ստեղծագործել: Նա մշտապես գտնվում էր մի խումբ գիտնականների հսկողության ներքո՝ Մարիտ Ռոսորի գլխավորությամբ:  Տարեցտարի փոխվում է Ութերմոլենի՝ արտաքին աշխարհի ընկալումը։ Նա հանձնվել էր ճակատագրին։ Հիվանդության ընթացքը խորհրդանշող ինքնանկարները վերջում դարձել էին մահվան խրոնիկա, դիմագծերը ավելի ու ավելի էին հեռացել իրականությունից, աշխարհը դարձել էր երկչափ, դեմքը կորցրել էր ծավալայնությունը և հստակությունը։ 2000թ. վերջին նկարում երևում է միայն գանգի սպիտակ կետը: Այդ ժամանակ Ութերմոլենը արդեն դադարել էր նկարելուց։ 2007թ Ուիլյամ Ութերմոլենը մահացավ ծերանոցում: Այդուհանդերձ, Ութերմոլենը յուրօրինակ նկարիչ է, որը պատկերել է կտավին այն, ինչը չի հաջողվել ուրիշներին: Իրական հերոս, որի սխրանքը և գիտական է, և գեղարվեստական։ Նրա ինքնանկարների շարքը մարդկային գիտակցության սիմվոլիկ պատկերների շարք է, որն ուղղակիորեն անկշ ռության մեջ կախված վիճակում է պահում մեր դատողությունը պատկերվածի վերաբերյալ:


ԲԺՇԿԻ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

 Այսor բժիրկը դադարել է զուտ հիվանդություններ բուժող լինելուց:
Բուժման արդյունավետությունը Շատ դեպքերում կախված է նրանից, թե ինչ միկրոմիջավայրում է ապրում հիվանդը՝ իր հոգսերով, ուրախություններով ու հիվանդություններով
հանդերձ: Ու թե բժիրկը որքանով է տեղյակ հիվանդի ընտանիքում կամ աշխատավայրում տիրող մթնոլորտից: Հետևաբար բուժման ավելի մեծ արդյունքներ է գրանցում այն բժիշկը, ով դեղորայքային բուժմանը զուգահեռ հարվի է առնում բազմաթիվ այլ հանգամանքներ.
Այս առումով ներկայացնում ենք Սամաrայի պետական բժշկական
համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բ. ՄովՇովի մտորումները։

 

Տղամարդը

Մեր օրերում տղամարդկանց բնավորության գծերի դաստիարակման հարցը բարդ է: Դպրոցներում ուսուցիչները հիմնականում կանայք են և որպես կանոն երրորդ բալզակյան տարիքի: Շատ ընտանիքներում գերիշխում է կինը՝ մայրը, տատիկը: Իսկ ինչպես հայտնի է տղա-երեխան տղամարդ դառնալով կին է ընտրում ըստ մոր կերպարի Հետևաբար մայրական գերիշխանությամբ ընտանիքում տղա երեխան մեծանում է այն համոզմունքով, որ ընտանիքի հայրը պետք է ուղղորդվի, նրան պետք է կառավարի կինը։ Փոփոխված են սեռա-դերային ֆունկցիաները դպրոցում, ընտանիքում, որը ժամանակակից համարակության ցավոտ հարցերից մեկն է։ Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա լավ կողմնորոշվել ընտանիքի հոգեբանության հարցերում, վերականգնել ընտանեկան իրավունքների և պարտականությունների խելամիտ բաշխումը: Մինչ-պետրովյան դարաշրջանի ընտանիքի կառուցվածքն այնքան էլ անիմաստ մշակութային հուշարձան չէր, որքան փորձում էին ներկայացնել զարգացած սոցիալիզմի գաղափարախոսները Արական, տղամարդկային սկիզբը` ֆիզիկական և բարոյական գեղեցկության, զարգացած ինտելեկտի, պատասխանատվության զգացման միասնությունն է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, սերը հայրենիքի նկատմամբ, հայրենասիրությունը, ինչպես նաև ճշմարտության և արդարության սրված զգացումը, տրված խոսքը պահելու ունակությունը: Երեք ճշմարտությունները՝ սեփական անձի, ղեկավարի, ենթակաների համար գումարած չիրականացված խոստումները, որոնք անհարիր են տղամարդու
արժանապատվության և պատվի համար։

Մայրություն


Տղամարդ և կին՝ երկու հակասություններ են, որոնց վրա է հիմնվում աշխարհը: Մայրությունն ամեն կենսականի որոշիչն է։ Մարդն իրեն պատկերացնում է որպես տիեզերքի արքա։ Բնության մեջ ամեն ինչ հիասքանչ է: Շատ բաներ բացահայտվել են, շատ բաներ դեռևս ճանաչված չեն, շատ բաներ էլ իմացությունից դուրս են մնացել Բայց պե՞տք է արդյոք ամեն ինչ իմանալ, ամեն ինչ հասկանալ: Գուցե կյանքի հմայքը հենց նրանում է, որ այն հնարավոր չէ բաղդատել բաղկացուցիչների։ Երբ թվում է, թե ամեն ինչ դասավորված է, կյանքն անհետանում է, մնում է անկենդան սխեման։                                                                               Սողոմոն թագավորի իմաստություններից մեկում ասվում է, որ երեք բան հետք չեն թողնում ուրուրը երկնքում, օձը քարի վրա, տղամարդը կնոջ մեջ։ Հսկայական են գենային ինժեներիայի ձեռքբերումները, ներդրված են արհեստական բեղմնավորման տեխնոլոգիաները, սակայն տղամարդու և կնոջ սիրո գագաթնակետը բոլոր ժամանակներում կմնա մեծագույն հրաշքը՝ երեխաները։ Եվ ոչ մի գիտական նորարարություն կամ ինֆորմացիոն տեխնոլոգիա կնոջ համար չեն փոխարինի մայրության երջանկությանը։ Ծնելով և դաստիարակելով իր երեխաներին, կինը փոխվում է հոգեպես։ Համաշխարհային արվեստը միշտ ոգեշնչվել է Մադոննայի, Աստվածամոր՝ նորածնի ետ պատկերով: Մայրը միշտ կհասկանա, միշտ կների, միշտ կխղճա։ Եվ ոչ միայն
սեփական երեխային, այլև օտարին և ոչ միայն մարդկային զավակին: Քանի դեռ կա մայրությունը, մարդկանց աշխարհը հնարավոր չէ քանդել պատերազմներով կամ գիտա-տեխնիկական առաջընթացի ձեռքբերումներով:

 

Ծերություն


Երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր էակ գրում է միևնույն գիրքը, որը Մարկ Շագալը անվանել է Ma vie՝ իմ կյանքը: Ծերությունը հանրագումարի ժամանակն է, այն տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Մեկի մոտ դա հոգսերով ու չարչարանքով մեծացրած երեխաներն ու թոռնիկներն են, մյուսի մոտ՝ բարձրացումը ծառայողական աստիճանով, երրորդի մոտ՝ աշխատանքը: Ծերացման ժամանակն այնպես չի ընթանում, ինչպես երիտասարդ տարիքում: Երիտասարդի մոտ ամեն ինչ դեռևս առջևում է, և նա ժամանակն առատորեն վատնում է, չմտահոգվելով անգամ այն ըստ սկզբունքի ծախսելու՝ գործին ամբողջ ժամանակը, հաճույքին մեկ ժամ: Երանելի է նա, ով երիտա-
սարդ ժամանակ երիտասարդ է մնացել, սակայն ինչպես գրում է բանաստեղծը, երանելի է նա, ով ժամանակին հասունացել է հնարավոր չէ անվերջ երիտասարդ լինել, խելքը և ներըմբռնումը տր-
ված են գիտակցելու համար ժամանակի վազքը ոչ միայն ուրիշների, այլև սեփական անձի համար։ Ծերանալիս ժամանակը թանկանում է և չնայած հոգին ոչ միշտ է ընդունում մարմնի տարիքը, ժամանակը տնտեսաբար է ծախսվում, էներգիան տրվում է միայն գլխավորին: Այլ բաների համար պարզապես այլևս ուժ չի մնում:


ԱԽՏԱԾԻՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Մկանային համախտանիշ

Կարող է զարգանալ երիկամների արտազատիչ ֆունկցիայի խանգարումներով, հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ ընդունող հիվանդների մոտ: Կլինիկորեն արտահայտվում է մկանային ցավերով, մկանային լարվածությամբ, ընդհանուր թուլությամբ: Արյան շիճուկում բարձրանում է կրեատինին ֆոսֆոկինազա յի, տրանսամինազայի և ալդոլազաների մակարդակը: Որոշ դեպքերում մկանային համախտանիշը կարող է բարդանալ սրտի գործունեության խանգարումներով։ Մկանային համախտանիշի զարգացման վտանգը երիկամների հիվանդություններ ունեցողների մոտ պայմանավորված է հիպոալբումինուրիայով: Նմանատիպ նախապայմաններ զարգանում են նաև հիպոթիրեոզով հիվանդների օրգանիզմում:

 

Վարդագույն հիվանդություն   

Զարգանում է երեխաների շրջանում սնդիկի միացությունների ընդունման հետևանքով: Սնդիկի միացություններ են պարունակվում որոշ տեսակի աչքի կաթիլների, քսուքների, պատվաստանյութերի, մաշկը մանրէազերծող որոշ դեղերի մեջ։ Հաճախ համախտանիշը զարգանում է նորածինների մոտ պորտի վերքը մեբրոմինով մշակելու հետևանքով: Արտահայտվում է էրիթրոդերմայով, մեզի վարդագույն երանգով, անուրիայով։

 

«Անհայտ որքինի» Համախտանիշ

Կարող է զարգանալ գլյուկոկորտիկոիդների ընդունման ընթացքում: Արտահատվում է դեմքի մաշկի ոչ բնականոն երանգով։ Համախտանիշի զարգացման պատճառն է օրգանիզմի տեղային պատասխանը հորմոնային դեղամիջոցների ազդեցությանը: Օրինակ, սնկային ախտահարման ախտանշանները ոչ միայն չեն վերանում, այլ նաև տարածվում են (քորի նվազմամբ):

 

Պերիֆերիկ նեյրոպաթիայի համախտանիշ                                                                               

Զարգանում է մի շարք դեղերի ուղղակի թունավոր ազդեցության հետևանքով, դրանց տևական գերդոզաների կիրառման դեպքում: Համախտանիշի զարգացմանը կարող են հանգեցնել հակաբիոտիկների (կոլիմիցին, բելկոմիցին, բերլիցետին), ցիտոստաստիկների (վեպեզիդ, վինբլաստին, կարբոպլատին, լեյկերան), ոչ ստերոիդ հակաբորբոքիչների (ինդոմետացին, պիրաբուտոլ), հակամանրէային և հակամակաբուծային (նիֆուրանտին, սալազոպիրին, ֆանսիդար, խիվիդ) հակաալկոհոլային դեղերի ընդունումը: Համախտանիշն արտահայտվում է  ցավերով, վերջույթների պարէսթեզիաներով, վեգետատիվ խանգարումներով (հիպերհիդրոզ, ցիանոզ, հիպոթերմիա), մկանային ուժի նվազմամբ: Եթե համախտանիշն  առաջացնող դեղի ընդունումը շարունակվում է, հնարավոր է ախտանիշների խորացում:


ԽՃԱՆԿԱՐ

Զվարճասեր բժշկի հայտարարությունը

Բժշկական լրագրերից մեկում թուլուզցի մի զվարաճասեր բժիշկ զետեղեց այսպիսի հայտարարություն «Արտասահման մեկնելու կապակցությամբ վաճառում եմ պատմական հազվագյուտ մասունք՝ Վոլտերի մանուկ ժամանակվա գանգը» Եվ ի՞նչ։ Մի շաբաթվա ընթացքում կատակասեր բժիշկը ստացավ 84 հարցում՝ Վոլտերի մանուկ ժամանակվա գանգի գնի մասին։

Մեծ քիթը` մեծ խելքի նշա՞ն

Հնագույն ժամանակներից հայտնի է, որ նշանավոր մարդկանցից շատերը մեծ քիթ ունեին, ինչը խոսում էր նրանց արտակարգ ընդունակությունների ու խելքի մասին: Այսպես. Պլուտարքոսը վկայում է, որ Հռոմի հայտնի օրենսդիր Նումա Պոմպիլոսն ունեցել է ավելի քան 15 սմ-անոց քիթ։ Հսկա քիթ են ունեցել նաև Լիկուրգոսը և Սոլոնը, որոնց նմանացրել են կնճիթավոր փղերի։ Պատմում եմ, որ հռոմեացի բանաստեղծ Օվիդիոսի քիթն այնքան մեծ էր, որ ժամանակակիցները նրան հենց այդպես էլ կոչում էին՝ Նագլո, այսինքն մեծ քիթ: Ի դեպ, մեծ քիթ ուներ նաև «Աստվածային կատակերգության» հեղինակ Դանթեն: Մեծ քթին առանձնահատուկ նշանակություն է տվել Նապոլեոն Բոնապարտը, որը ձգտում էր պետական պատասխանատու պաշտոններում նշանակել մեծ քիթ ունեցող մարդկանց:  Որքան էլ զարմանակի է, մեծ քիթը համարյա բոլոր դեպքերում մտային բացառիկ կարողության տեր անհատների հատկանիշ է:


ԺԱՆՏԱԽՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածքային առանձնահատկությունները և կենդանական տեսակների բազմազանությունը միշտ էլ նպաստել են մի շարք վարակների, այդ թվում ժանտախտի բնական օջախների պահպանմանը։ Դեռևս մի քանի հազար տարի առաջ Արարատ լեռան ստորոտում բնակվող խեթերն այնքան ահաբեկված էին համաճարակներից, որ ստիպված Բաբելոնից իրենց երկիր տեղափոխեցին ժանտախտի աստծուն՝ Ներգալին: Ակադեմիկոս Ա. Ալեքսանյանը գրում է. «Արշակ 2-րդի կողմից Արարատ լեռան հարավարևելյան  մասում կառուցված Արշակավան քաղաքի բնակչության մեծ մասը մահացավ ժանտախտից, դրա մի չնչին մասն էլ սարսափահար եղած փախավ ու ընդմիշտ հեռացավ այդ անիծյալ բնակավայրից»:  5-րդ դարի պատմիչ Փավստոս Բյուզանդը գրել է.    ժանտախտի 2 ամայացնող համաճարակների մասին: Դրանցից մեկը եղել է Էրզրումում, մյուսը` ավելի ծանր, Արտագերս ամրոցում: Ամրոցն այդ օրերին շրջապատված էր պարսկական զորքով՝ Մերուժանի գլխավորությամբ: Պաշարվածները, Փառանձեմ թագուհու գլխավորությամբ, 13 ամիս դիմադրում էին թշնամուն: Բյուզանդի կողմից գրի առնված այս փաստերը Րաֆֆին օգտագործել է «Սամվել» վեպում, ուր ասված է.«14-րդ ամսում հայտնվեցավ մի նոր, ավելի կատաղի թշնամի, որի հետ այլևս հնար չկար մարտնչել:Դա էր սոսկալի ժանտախտը»: Բյուզանդը գրել է. «Սև մահը սկսելու օրից մի ամիս էլ չքաշեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասն և մի հազար տղամարդ և մոտ վեց հազար կին: Բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը՝ երկու նաժիշտներով»:  542թ. ժանտախտի ծանր պանդեմիան ախտահարեց Եգիպտոսը և Աֆրիկայի որոշ տարածքները։ Շուտով ընդգրկվեց նաև Անատոլիան և Հայկական լեռնաշխարհի բնակավայրերը։ Կոստանդնուպոլսում մեկ օրում ժանտախտից մահանում էր շուրջ 17 հազար մարդ: Դրանից հետո էլ, ինչպես ասիական շատ երկրամասերում, այնպես էլ Հայկական լեռնաշխարհում պարբերաբար կրկնվել են ժանտախտի բռնկումները։ Սակայն առանձնապես ծանր ընթացավ 1347թ. կործանարար պանդեմիան:  1828թ. Թուրքմենչայի պայամագրից հետո մեծ թվով հայ ընտանիքներ Պարսկաստանի խորքերից փոխադրվում էին Հայաստանի գավառները։ Բնակչության այս զանգվածային տեղաշարժերը, գաղթն ու սովը իրենց հերթին նպաստեցին վարակիչ հիվանդությունների տարածմանն ու համաճարակների բռնկմանը։ Այդ պատճառով էլ մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանի շատ գավառներում որոշ ընդմիջումներով մի քանի անգամ կրկնվել են ժանտախտի, խոլերայի, բնական ծաղկի  համաճարակները:


 

Երկարակեցության գաղտնիքը պարեր և կրեատիվություն

Սենթ Չարլզից 104-ամյա Վերջինիա Լեյթները բացահայտել է երկարակեցության գաղտնիքը Տարեց կնոջ խոսքով՝ կազմվածքը պահպանելու համար պետք է համաշխարհային միտումներից տեղյակ լինել և չվախենալ կրեատիվությունից։ The Daily Mail-ը հաղորդում է, որ չնայած մեծ տարիքին, Վերջինիան փորձում է ինչ-որ նոր բան սովորել, պարերի է հաճախում և լավատեսորեն է նայում աշխարհին։ «Ես ուզում եմ պարել և ուրախանալ», – ասում է նա։ Վերջինիան չի վախենում փոփոխություններից, նա հաճախել է համակարգչային գրագիտության դասընթացների, սովորել է կարել, պատկերասրահում իր նկարներն է ցուցադրել: Նրա ծնողները, հորեղբայրները և քույրերը, նույնպես երկարակյաց են եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ավելանում է երկարակյացների թիվը, այսինքն նրանց, ովքեր հատել են 100-ամյա շեմը։ Կանխատեսումների համաձայն՝ 2050-ին աշխարհում կապրի 3.7 մլն երկարակյաց: Վերջինիան նշում է հավերժական պատանեկության բանալին ակտիվ կենսակերպն է, ամեն առավոտ նա ժամանակ է հատկացնում ֆիզիկական վարժություններին, հաճախ է գնում տեղական գրադարան: Անցյալ տարիներին ես հասկացա, որ հարկավոր է կենտրոնանալ դրական պահերի վրա: Այն տանը, որտեղ ես ապրում եմ, բացել եմ լավատեսների ակումբ, որտեղ մարդիկ կարող են միասին հավաքվել կյանքի լուսավոր կողմին նայելու համար»,- ասել է նա:

 

Դաջվածք. անե՞լ, թե՞ ոչ

Դաջվածք կամ պիրսինգ կատարած յուրաքանչյուր 5-րդ մարդը բախվում է առողջական խնդիրների առավել հաճախ վարակների, այրվածքների և այտուցի։ Առանձին դեպքերում դաջվածք կատարելիս օրգանիզմում հայտնված վարակը կարող է անգամ վերաճել սեպսիսի։ Այս մասին զգուշացնում են «Առողջապահության թագավորական միություն» բարեգործական կազմակերպության մասնագետները: The Daily Telegraph-ը հայտնում է, որ մասնագետները վերլուծել են դաջվածք կատարած ավելի քան 2.000 մարդու տվյալները, որպեսզի պարզեն նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության առանձնահատկությունները։ Ստացված տվյալների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր 5-րդ մարդը դաջվածք կատարելուց հետո բախվել է առողջական խնդիրների։«Յուրաքանչյուր 5-րդ մարդը ենթակա է մի շարք բարդությունների վտանգի, այդ թվում՝ այրվածքների կամ այտուցների»,- հաստատել է «Առողջապահության թագավորական միության» գործադիր տնօրեն Շիրլի Քրամերը: Մասնագետները պարզել են, որ դաջվածք կատարած անձանցից յուրաքանչյուր 10-րդը տարբեր առողջական խնդիրներով դիմել է մասնագիտական բուժօգնության: Այս ամենի հետ մեկտեղ, գիտնականների կարծիքով, ապագայում դաջվածքների տարածվածությունը միայն կաճի, քանի որ մարդիկ ակտիվորեն ինքնարտահայտում են որոնում, իսկ շատերը դաջվածքները դիտում են որպես իրենց անհատականությունն արտահայտելու միջոց։

Բժիշկն առանց ստետոսկոպի՞

Հայտնագործումից 200 տարի հետո ստետոսկոպը՝ բժշկի մասնագիտության խորհրդանիշը, կարող է դուրս գալ գործածությունից, տեղեկացնում է AP-ը: Նրան փոխարինելու են գալիս սարքեր, որոնք հենվում են ուլտրաձայնային տեխնոլոգիաների, արհեստական բանականության և սմարթֆոնների հավելվածների վրա` բժիշկների ականջների փոխարեն: Հանրահռչակ սրտաբան, բժիշկ Էրիկ Թոպոլը ստետոսկոպը հնացած է համարում: «Մենք կարող ենք առաջ գնալ և ավելի լավը ստեղծել», – նշել է նա: Վաղեմի ավանդության համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր բժշկական դպրոց ԱՄՆ-ում ուսանողներին տրամադրում է սպիտակ խալաթ և ստետոսկոպ: Վերջինիս օգտագործման հմտությունները դեռևս դասավանդվում են Վերջին տասնամյակում տեխնոլոգիական արդյունաբերությունը փոքրացրել է ուլտրաձայնային սքաներների չափերն այնքան, որ դրանք նման են հեռուստացույցի հեռակառավարման վահանակի։ Այն նաև ստեղծել է թվային ստետոսկոպներ, որոնք կարող են միացվել սմարթֆոններին շարժվող պատկերներ և ցուցումներ ստանալու համար։ Կողմնակիցներն ասում են, թե այդ սարքերը գրեթե նույնքան հեշտ են օգտագործման համար, ինչպես ստետոսկոպները, և թույլ են տալիս բժիշկներին հետևել մարմնի շարժումներին և տեսնել այնպիսի բաներ, ինչպիսին են փակ սրտի փականները։ Բժիշկ Փոլ Ուոլահը կարծում է, որ հաջորդ տասսարքերը կդառնան սովորական ֆիզիկական հետազոտման մի մասը, ինչպես ռեֆլեկտոր մուրճիկը։ Սարքերն օգնում են զարգացնել «մարմնի մաշկի տակ նայելու մեր կարողությունը»,- ասել է նա։ Բայց Ուոլահն ավելացրել է, որ ի տարբերություն իր գործընկերների՝ նա պատրաստ չէ ստետոսկոպը՝ մեռած համարել: Նա պատկերացնում է բժիշկների հաջորդ սերնդին, ովքեր «ստետոսկոպ են կրում պարանոցին և ուլտրաձայն գրպանում»: Ժամանակակից ստետոսկոպներն այնքան էլ նման չեն առաջին ստետոսկոպին, որը հայտնաբերվել է 1800-ական թվականների սկզբին ֆրանսիացի Ռենե Լենեքի կողմից, բայց դրանք, ըստ էության, նույն կերպ են աշխատում:


ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչ, կինոսցենարիստ, գրականության ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակակիր, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռվա Ահնիձոր գյուղում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում։ 1996-2001թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։ Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը։ Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանա վոր գրողներից մեկը։ Մաթևոսյանը պատմում է գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին։ Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է: Նրա սցենարների հիման վրա են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը» ֆիլմերը, բեմադրվել ներկայացումներ։ Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև Նախկին Խորհրդային Միությունում, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը՝ պետական մրցանակը։ Հրանտ Մաթևոսյանի գործերը թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն վրացերեն չեխերեն և այլ (շուրջ 40) լեզուներով: Մահացել է 2002թ.: 2004թ. Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

*********************************************

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՑ

Մարդկային մեծագույն առաքինությունը սե փական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը:

************************************************************************

Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լավը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել, ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառ նում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր, բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի` որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի` որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է …. Ասում եք՝ սեր, ասում եք` սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք, և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան, կսպանեն: Տղամարդու պես մի անգամ կանգնեք, տեսնեմ կծալե՞ն, կկոտրե՞ն, կսպանե՞ն:

 

 

 

 


Մրջյունների մասին

 Ոստայնագործություն

«Դերձակ» մրջյունները չափազանց տարածված խմբեր են, որոնք բնակվում են Աֆրիկայում, Հնդկաստանում, Հարավարևելյան Ասիայում և Ավստրալիայում: Այս մրջյուններն իրենց բները ստեղծում են արևադարձային անտառներում՝ թփերը և տերևները միմյանց հյուսելով Մետաքսաթելը ստանում են իրենց թրթուրների միջոցով, որոնց բռնում են ծնոտներով և թեթևակի սեղմում: Այս տարբերակով մրջյունները մեծ և հուսալի մրջնանոցներ են կառուցում՝ մեկ օրից էլ կարճ ժամանակահատվածում։ Նման ձևով ստեղծված ամենամեծ մրջնաբնի տրամագիծը եղել է մեկուկես մետր:

Մեղրի կենդանի անոթներ

Այս մրջյունները գաղութում ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների հավաքած ամենահամեղ կերակուրներով: Արդյունքում նրանք ուռչում և դառնում են խաղողի հատիկների չափ, և նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով: Երբ գաղութում դժվարին ժամանակներ են սկսվում, այս մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ, նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։

 

Անասնապահություն

Մրջյունները հայտնի հովիվներ են: Նրանք փնտրում են լվիճներ և խմում նրանց մարմնից արտազատվող օգտակար հեղուկը մրջյունները լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են լվիճների թևերը, որպեսզի վերջիններս չկարողանան թռչել և հեռանալ: Հայտնի է նաև, որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում`նրանց նեկտարներից մշտապես օգտվելու համար:

 

 

Խմբակային զոհաբերություն

Մրջյունների շատ տեսակներ հում են գաղութի բարեկեցության համար, և դա գաղութի համար  մեծ կորուստ չէ: Բրազիլիայում բնակվող մրջյուններն իրենց ապահովության համար, յուրա[1]քանչյուր երեկո բների մուտքերը փակում են ավազով, իսկ դրսում մնում է մոտ 8 մրջյուն, որոնք անցքերն ավելի լավ և հերմետիկ  են փակում՝ դրսի կողմից։ Սա յուրօրինակ զոհաբերություն է, քանի որ դրսում մնացած մրջյունները մինչև առավոտ սատկում են:

 

Լաստանավի կառուցում

Կրակե մրջյունները բնակվում  են Հարավային Ամերիկայի ջունգլլիներում և բները ստեղծում են գետնի տակ՝ ինչպես որ հարկն է:  Սակայն, երբ անձրևաջրերը կուտակվում և բարձրանում են,  վտանգ է առաջանում, որ բույնը կարող է ջրի տակ անցնել, մրջյունների մի մասը (նրանց մարմ֊նի որոշ հատվածներ ջուրը հետ մղող հատկություն ունեն միանում են, և ստեղծում յուրօրինակ կենդանի լաստանավ, որի վրայով մնացած մրջյունները կարող են ապահով հասնել ափ: Նման  լաստի միջոցով հնարավոր է լինում անվնաս տեղափոխել հարյուր հազարավոր մրջյունների:


ԳԻՏԵ՞Ք, ՈՐ․

Ագաթանգեղոսի գիրքը միջնադարում և ժամանակին թարգմանվել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն, հունարեն, սլավորեներեն, լատիներեն և ղփչադերեն:

************

Ամերիկայում մինչև 1890թ. ճնճղուկ չկար։ Ճնճղուկներն Ամերիկա են տարվել Անգլիայից, թրթուրների դեմ պայքարելու համար:

***********

Հայերը շատ հնուց ունեին մի հետաքրքիր է իմանալ այսպիսի սովորույթ, մատաղ անելիս վանքին էին թողնում մորթին, որից մասնագետ վարպետներն ու գրիչները մշակում և պատրաստում էին մագաղաթ:

***********

«Հայոց դուռ», 2-րդ դարից այսպես է կոչվել Եգիպտոսի Սաուդ քաղաքի 7 դարպասներից մեկը:        6-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը այդպես է կոչվել նաև Պոլսի աշխարհահռչակ Ս. Սոֆիայի տաճարի ավագ դուռը:

*********************

Ռուսաստանում 1-ին օրացույցը լույս է տեսել 1709թ.:

*******************

Քրիստոնեություն ընդունելով, հայ իշխանական տները պահպանեցին հին աստվածների խորհրդանիշների կամ հեթանոսական ժամանակաշրջանի իրենց տոհմանշանները` արծիվներն ու հովազները, առյուծներն ու ցուլերը: Արծրունիների տոհմանշանը զույգ արծիվներն էին, որը նրանք վերցրել էին Արշակունիներից: Բյուզանդիայում, երբ գահ բարձրացավ ազգությամբ հայ Վասիլ Ան, նա հայտարարեց, թե իբր ծագում է Արշակունիների տոհմից և նույնպես, որպես զինանշան վերցրեց զույգ արծիվները:


Շոտլանդիայում գտել են Մենդելևի ամենահին պարբերական աղյուսակն աշխարհում

Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանի քիմիական խատանքների ժամանակ հայտնաբերվել է Մենդելեևի պարբերական աղյուսակի տպագիր տարբերակը, որն այսօր առկա տարբերակներից ամենահինն է: Ուսանողների համար ստեղծված ուսումնական ձեռնարկը գրված է գերմաներեն, տպված Վիեննայի գիտական տպարանում, որն աշխատել է   1875-1888 թվականներին: Այս պարբերական աղյուսակի վրա դեռ հայտնագործված չեն մի քանի քիմիական տարրեր, և այն ունի շատ բաց թողնված վանդակներ։ Օրինակ՝ միանգամից աչքի է ընկնում, որ այս աղյուսակի վրա բացակայում է երկրորդ տարրը՝ հելիումը։ Պարբերական աղյուսակում քիմիական տարրերը նույնիսկ համարակալված չեն: Ինքը` ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևն, առաջին անգամ իր պարբերական աղյուսակը ներկայացրել է 1869 թվականին: Սենտ-Էնդրյուսի համալսարանում աղյուսակի օրինակը հայտնաբերել էին դեռ 2014 թվականին, բայց նրա գոյությունը գաղտնի էր պահվում այնքան ժամանակ, մինչև գիտնականները կճշտեին աղյուսակի տարիքը:  Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սցերիի խոսքով, աղյուսակն, ամենայն հավանականությամբ տպվել է 1875-1879 թվականներին: Հայտնաբերված աղյուսակի գերմանիում տարրի փոխարեն ձեռքով գրված հարցական նշան կա, թեև նրա ատոմային զանգվածը ճիշտ նշված է: Այս տարրի մասին Մենդելեևը խոսել է դեռ 1870 թվականին, բայց այն հայտնաբերվել է միայն 16 տարի անց՝ 1886-ին: Աղյուսակում ամբողջությամբ բացակայում են իներտ գազերը, քանի որ նրանք հայտնաբերվել են շատ ավելի ուշ: Շոտլանդական համալսարանի ղեկավարության խոսքով, ոչինչ հայտնի չէ այն մասին՝ արդյո՞ք որևէ տեղ կա պարբերական ավելի հին աղյուսակ, թե ոչ: Ինչպես ասել է պրոֆեսոր Դևիդ Օ,Հեյգենը, որն առաջ ղեկավարում էր համալսարանը, աղյուսակը կմնա կրթական հաստատության պատերի ներսում և բաց կլինի բոլոր հետազոտությունների համար։ ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել էր պարբերական աղյուսակի տարի, քանի որ լրանում էր Մենդելեևի կողմից պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակը։ Ամենահին աղյուսակի պատճենը ցուցադրված էհամալսարանի քիմիայի ֆակուլտետում, իսկ բնօրինակը պահելու համար ստեղծվել են թանգարանային պայմաններ։

 


Մեղր

Սիջին փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-45կգ մեղր կախված տեղանքից, եղանակից և այլ գործոններից:

 

*********

100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46.000 կմ, ինչը, գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը:

********

Մարդու օրգանիզմի կողմից մեղրը յուրացվում է գրեթե 100%-ով:

***********

Թունավոր ծաղիկներից հավաքված փոշուց պատրաստված մեղրը նույնպես թունավոր է` կախված ծաղկի թունավորության աստիճանից:

Ջերմային մշակման արդյունքում մեղրում քայքայվում են օգտակար նյութերը, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն խառնել թեյի կամ եռացրած ջրի հետ:

*************

Մեղրի բաղադրության մեջ մտնում են ավելի քան 300 տարբեր  սննդանյութեր, իսկ սննդային արժեքով այն 2 անգամ ցածր է ընկույզից, բայց գրեթե 2 անգամ գերազանցում է մասին:

**********

Մեղրն օգնում է օրգանիզմին ազատվել ալկոհոլից, այդ պատճառով էլ «պախմելի» ժամանակ մի փոքր մեղրը բարելավում է ինքնազգացողությունը:

***********

Հին Հունաստանում կարծում էին, որ մեղրը նպաստում է երկարակեցությանը: Ավելին, հին հույները հավատում էին, որ աստվածները անմահ են հենց այն պատճառով, որ նրանք հատուկ մեղր են ուտում:


ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

«Լույսի ճառագայթի նման, որ կազմված է ճառագայթների մի ամբողջ փնջից, ամեն մի զգացմունք կազմված է բազմաթիվ առանձին զգացմունքներից»: Այսպես է ասել 19-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա Հելվիցիուսը: Իսկ ի՞նչ զգացմունքներից է կազմված սիրո ծիածանը: Հիշենք. դա և մահվան չափ մարդու քաղց է, և համակրանք նրա նկատմամբ, և նրա ծիածանային գունազարդումը, և զգացմունքների պայծառատեսությունը, և նրա հետ ձուլված լինելու կրքոտ էֆեկտ, և բոլոր զգացմունքների բոցավառվող ներշնչանք, և փոթորկուն ենթագիտակցություն, որն իշխում է հոգուն, և շատ ու շատ այլ բաներ..

Իսկ սիրահարվածությո՞ւնը: Ինչո՞վ է այն տարբերվում սիրուց: Նրանով, որ ավելի թո՞ւյլ է, կամ որ այնտեղ չկան նույնպիսի զգացողություններ, որոնցից կազմվում է սե՞րը: Իր շիթերի զանազան նրբերանգներով սիրահարվածությունը նման է սիրում: Նրանում կարող է լինել և տանջալից մարդու քաղց, և զգացմունքների վարդագույն օպտիկա, և ուրիշների ապրումների ընկալում, և ներկայության էֆեկտ, և թե զգացմունքների ուժգին ժայթքումներ.

Սերն ու սիրահարվածությունը շատ կողմերով նման են միմյանց և, հավանաբար, այդ պատճառով էլ մեզանից շատերը շփոթում են դրանք միմյանց հետ, հաճախ սիրահարվածությունն ընդունելով սիրո տեղ: Բայց դրանց միջև վճռական տարբերություն կա և այդ տարբերությունը շատ ավելի ուժեղ է նմանությունից: Սերն ու սիրահարվածությունը, ինչպես ալմաստն ու գրաֆիտը, ծագել են միևնույն քիմիական տարրից, բայց իրենց գլխավոր հատկություններով ու կառուցվածքով տարբերվում են իրարից:

Թերևս համաշխարհային ողջ գրականության մեջ կա միայն մի էպիզոդ, որում իսկապես գտնված է այս տարբերությունը,- անցումը սիրահարվածությունից դեպի սերը: Դա «Պատերազմ և խաղաղություն»-ից այն տեսարանն է, երբ Անդրեյ Բոլկոնսկին խոստովանում է իր սերը Նատաշա Ռոստովային, նրանից ստանում է «այո» պատասխանը, և իր հոգում հանկարծ ապշեցուցիչ հեղաշրջում է տեղի ունենում։ «Իշխան Անդրեյը բոնել էր նրա ձեռքը, նայում էր նրա աչքերի մեջ և իր հոգում չէր գտնում նախկին սերը նրա նկատմամբ: Նրա հոգում հանկարծ ինչ-որ բան շուռ եկավ, չկար  նախկին բանաստեղծական ու խորհրդավոր ցանկության հմայքը, այլ կար կարեկցանք նրա կանացի ու մանկական թուլության հանդեպ, կար   վախ նրա նվիրվածության և  դյուրահավատության հանդեպ, ծանր և միաժամանակ ուրախ պարտքի զգացում, որը հավիտյան նրան կապում էր Նատաշայի հետ: Այս զգացմունքը, թեև այսպես պայծառ ու բանաստեղծական չէր, ինչպես առաջ, ավելի լուրջ էր և ավելի ուժեղ»:

Սիրահարվածությունը, որ տածում էր իշխան Անդրեյը Նատաշա Ռոստովայի նկատմամբ, ասես, – կազմված էր սոսկ մեկ հոգեբանական «նյութից»` «բանաստեղծական ու խորհրդավոր ցանկության հմայք»: Եվ ինչպես ամեն մի ցանկություն, այս սիրահարվածությունը «ես-կենտրոնային» զգացմունքն էր, զգացմունք` իր համար: Անցնելով վայրկենական վերափոխման միջով, սիրահարվածությունը դարձավ այլ զգացմունք, անհամեմատ ավելի բարդ և «երկկենտրոն»: Միասնական հոսանքն ասես լցվել էր շատ զգացմունքների շիթերի մեջ. իր համար զգացմունքներին ավելացել էին զգացմունքները նրա համար, ապրումները հանուն նրա` կարեկցանքը նրա թուլությունների նկատմամբ, վախը նրա նվիրվածության ու դյուրահավատության համար, պարտքի ծանր ու բերկրալի գիտակցումը…

Սիրահարվածությունը հաճախ «ես-կենտրոնայինն» է, բայց և եսամոլական: Նա կարող է ավելի բուռն լինել, քան սերը, կարող է մարդուն այրել ավելի ուժեղ, բայց նա մակերեսորեն է թափանցում մարդու հոգու խորքերը և այդ պատճառով էլ քիչ է փոխում այն և արագ էլ մարում է: Սիրո անեսամոլությունն ու երկկենտրոնությունը, երևի, նրա հիմքերի հիմքն է, նրա ամենամարդկային հատկանիշը և գլխավոր ջրբաժանը, որն այն տարբերում է սիրահարվածությունից: Իր սեփական և ուրիշների շահերի հավասարակշռությունը, վերաբերմունքը սիրեցյալի, ինչպես իր իսկ անձի նկատմամբ, թերևս հենց սիրո բուն միջուկն է: Ի դեպ, պատահում է նաև այնպես, որ սիրո ուժը ոչնչացնում է այդպիսի հավասարակշռությունը և մարդուն տանում է ինքնազոհության, անձնուրացման:

 


ՀԵՏԱՔՐՔԻՐ   ԴԱՍ   ՀԲԻ-ՈՒՄ

Վերջերս Հայկա­կան բժշկական ինս­տիտուտում կայա­ցավ անսովոր ու հետաքրքիր  մի դաս: Այն անսովոր էր նրանով, որ դասին ներկա էին բուժա­կան և ստոմատոլոգիական ֆակուլ­տետների տարբեր կուրսերի ուսանող­ներ, դասախոսներ, ՀԲԻ-ի տնօրենների խորհրդի անդամներ: Դասը վարում էր Բեռլինի Ազատ հա­մալսարանին կից Բենջամին Ֆրենկլին կլինիկայի քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, բժշկական գիտու­թյունների դոկտոր Մարիետտա Հոփֆը: Դասի թեման վերա­բերում էր լազերային բժշկության կիրառմանը, մասնավորապես LOR  պրակտիկայում:

Նա    հանգամանալից ներկայացրեց իր քսանամյա գործունեության կուտակած  փորձի տվյալները, մասնավորապես լազերային ճառագայթի կիրառումը ներքթային և  քթի   հարակից  խոռոչների   տարբեր պաթոլոգիաների դեպքում:

Մարիետտա Հոփֆը 1985թ-ին ավարտելով Բեռլինի Ազատ համալսարանի  բժշկական  ֆակուլտետը, գիտական և   պրակտիկ գործունեություն է ծավալել  Բեռլինի տարբեր  ինստիտուտներում և կլինիկաներում:

2 0 0 1 թ – ի ն     պաշտպանել     դոկտորական թեզ  լազերային բժշկության  / բիոբժշկական  տեխնիկայի   բնագավառում: Նույն թվականից  ծավալել է նաեւ դասախոսական գործունեություն:

2 0 0 3 թ.  Ստացել  դոցենտի կոչում Բեռլինի  « Շարիտե » համալսարանական   կլինիկայի  քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքում: 2003թ. բացել է քիթ-կոկորդ-ականջի սեփական կլինիկան:

Մասնագիտական թեմայով զրույցից զատ  Մարիետտա  Հոփֆը Հայաստանից  ստացած իր  տպավորությունները  կիսեց ներկանների  հետ:        Պատմեց, որ  շատ երջանիկ է բիբլիական Արարատը տեսնելու, հյուրասեր, անմիջական ու ջերմ հայ ժողովրդի  հետ ծանոթանալու համար: «Այս ամենի մասին ես մեծ սիրով կպատմեմ   Գերմանիայում ապրող իմ ընկերներին»,- իր խոսքում նշեց նա: Եվ հավելեց. «Հուսով եմ, որ մոտ ապագայում նորից կհանդիպենք: Ես սիրով կսպասեմ այդ հանդիպմանը» :Դասից հետո ներկաններից նրանք, ում առավել հետաքրքրեց թեման, Մա­րիետտա Հոփֆի կողմից նվեր ստացան նրա գիրքը, որի քանակն ավաղ, ավե­լի քիչ էր, քան այն ունենալ ցանկացող­ների թիվը                     :


Միրզա-Ավագյան Հարություն Գրիգորի

Ծնվել է 1879թ. Բաքվում/ Շուշիում: Գրվել է նաև  Միրզա-Ավակով: 1900թ. ավարտել է Բաքվի գիմնազիան:

1902-04թթ. սովորել է Կիևի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

1904-08թթ. տեղափոխվել և սովորել է նույն համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1908-14թթ. որպես վիրաբույժ աշխատել է Կիևի բանվորներին սպասարկող հիվանդանոցում: 1914-1920թթ. աշխատել է Կիեևի N 1 հոսպիտալում, նախ որպես ավագ վիրաբույժ, ապա՝  նաև գլխավոր բժիշկ:

1915թ. Հայաստանում իր իսկ կազմակերպած ապաստարաններում պատսպարել է շուրջ 20.000 հայ որբերի:

1916թ. եղբոր հետ եկել են Երևան և մեկ շաբաթ այստեղ մնալով, ականատես եղել խարխուլ հողաշեն տներ և աղքատ բնակչություն ունեցող գավառային կյանքին ու եղբորը ասել. «Այնուամենայնիվ, մենք կտեղափոխվենք այստեղ»: 1920թ. վերջնականորեն եկել է Հայաստան և աշխատել Երևանի զինվորական հոսպիտալում:

1921-22թթ. աշխատել է Երևանի կենտրոնական բուժարանում: 1922-24թթ. ղեկավարել է Երևանի քաղաքային 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: 1920-ական թթ. կատարել է ուղեղի կարծրաթաղանթի բարդ վիրահւստություն, կաթնագեղձի, լեղապարկի, փայծաղի հեռացման, ստամոքսի մասնահատման վիրահատություններ: 1924թ. հրավիրվել Է Երևանի պետական համալսարան և բժշկական ֆակուլտետում հիմնադրել և ղեկավարել տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը:

1938թ. ձերբակալված Սահակ Թորոսյանը իր ցուցմունքում թվել է այն մարդկանց անունները, ովքեր 1920-ական թթ. հանդիսացել են ԵրՊՀ ընդհատակյա դաշնակցական կազմակերպության անդամ: 16 հոգու մեջ նշել է նաև Հարություն Միրզա-Ավագյանի և Գրիգոր Սաղյանի անունները: 1925թ. գործուղվել Է Լենինգրադ, որտեղ մի քանի տարի կատարելագործվելուց հետո վերադարձել Է Երևան:1927թ. Հայաստանում կատարել է  սրտի աոաջին բարդ վիրահատությունը՝  սրտամկանից հեռացնելով հրազենի գնդակը:

1929/31 թ. Փարիզում կատարելագործվել է առաջավոր կլինիկաներում և ընդլայնել իր գիտելիքները միզասեռական օրգանների և լեղուղիների վիրաբուժության բնագավառում: 1930-33թթ.եղել է ԵրԲի 2-րդ վիրաբուժության ամբիոնի վարիչը: 1933-36թթ. ղեկավարել է ԵրԲի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը:

1935թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Միաժամանակ եղել Է ՆԳԺԿ-ի հիվանդանոցի վիրաբույժ-կոնսուլտանտը: Եղել է Հայաստանում արյան փոխներարկման գործի կազմակերպիչներից մեկը:

Գիտական աշխատանքները վերաբերում են արյան և ավշային համակարգերի, մակաբուծային հիվանդությունների վիրաբուժությանը, սրտի վիրահատության տեխնիկայի և արյան փոխներարկման հարցերին:

1936թ., Թբիլիսիում Լ. Բերիայի կողմից Ա.Խանջյանի սպանվելուց հետո, դիակը բերվել Է Երևան:

Մինչև   թաղվելը, դիակը զննել են ինքը, բժիշկներ Գրիգոր Սաղյանը և  Խոսրով Հեքիմյանը: Հետազոտելով դիակը, բժիշկները պարգել են, որ դա չէր կարող ինքնասպանություն լինել, հրաժարվել են ակտը ստորագրելուց  և  պատճառաբանել, «Խանջյանը  պետք է 2 մետրանոց ձեռք ունենար  և  ձախլիկ լիներ, որպեսզի ձախ ձեռքով ինքն իր գլխին կրակեր»:

1937թ. հուլիսի 28-ին ստորագրվել է նրա ձերբակալության և  խուզարկության օրդերը: 1937թ. հուլիսի 29-ին ձերբակալվել և  բանտարկվել Երևանի ներքին բանտում:

Քրեական գործ չի հարուցվել: Անձնական գործին կցված մի անստորագիր ու անամսաթիվ թղթիկի վրա գրված է.«ֆաշիստանացիո- նալիստորեն տրամադրված տարր է, որը մտերիմ հարաբերությունների մեջ լինելով Հայաստանի աջ-տրոցկիստական կազմակերպության հետ, կատարել է հակասովետական պրոպագանադ և վարկաբեկել ՀամԿ(բ)Կ ղեկավարությանը և  նրա վարած քաղաքականությունը»: Բժշկի լղարիկ գործին, չգիտես ինչու, կցված է ձերբակալված դաշնակցական գործիչ Սահակ Թորոսյանի հարցաքննութան 36 էջանոց մեքենագիր արձանագրությունը:

1938թ. հունվարի 28-ին բանտից դիմում է գրել ՆԳԺԿ քննիչ Ինաեկյանին.«Ահա 6 ամիս է, որ ես Երևանի կենտ-րոնական բանտում կալանավոր նստած եմ: Ձեզ հետ մասնավոր տեսակցություն ունեցա բանտի հիվանդանո-. ցի շենքում, և դուք ինձ խոստացաք, որ իմ գործը կարագացնեք: Դա դեկտեմբերի 26-ն էր, և մինչև այսօր դեռ ոչ մի լուր չունեմ: Եթե ես հիվանդ չլինեի, առանձնապես չէի անհանգստանա: Բայց դժբախտաբար հիվանդ եմ: Գիշերները համարյա չեմ քնում, աստիճանաբար ուժից ընկնում եմ: Եթե դուք ուզում եք, որ ես բանտից դուրս գալուց հետո էլ կարողանամ աշխատել և օգտակար լինեմ ինչպես բժիշկ, խնդրում եմ օգնեք ինձ և արագացրեք իմ գործը: Առանց աշխատանքի և  գործի այստեղ պառկելու և  ոչ մի իմաստ չկա»: Այնուհետև շարադրում է մյուս երկու խնդրանքներն ու ստորագրում «կալանավոր պրոֆ. Միրզա-Ավագյան, Երևանի կենտրոնական բանտ, կամեր N 8»:

Մեկ տարի բանտում եղած ժամանակ ոչ մի անգամ չի հարցաքննվել:

1938թ. հունիս 23-ին տեղափոխվել է Երևանի բանտի բանտային հիվանդանոց:

Մահացել է 1938թ. օգոստոսի 5-ին, Երևանի բանտի հիվանդանոցում: Ախտորոշումը՝ «Երիկամների խրոնի- կական բորբոքում, խրոնիկական փորլուծ»:

1939թ. մայիսի 5-ին, մահվան պատճառով, գործը կարճվել է և  հանձնվել արխիվ:

Նրա անձնական գրառումներում հայտնաբերվել են նշումներ, որոնցում ցանկացել է Հայաստանին միացած տեսնել Կարսը, Ղարաբաղը, Ախալքալակը, Ախալցխան: 1955թ. մայիսի 31-ին գործը վերանայվել է ու կարճվել: 1956թ. հետմահու արդարացվել է «մեղադրանքի անապացուցելիության պատճառով»:

1988թ. հոկտեմբերի 19-ին ՀԽԱՀ դատախազությունը որոշում է կայացրել գործը կարճելու վերաբերյալ’ «հան-ցակազմի բացակայության պատճառով»  և  արդարացվել:

 


Ի՞նչ ուտել առողջ լինելու համար

Դեռեւս հին ժամանակներից է հայտնի, որ սնունդր կարող է կանխել եւ բուժել շատ հիվանդություններ: Սակայն ինչպիսի՞ սնունդր: Ամփոփելով կատարված մի շարք հետազոտություններ, գիտնականներր խոր­հուրդ են տալիս ուտել.

Ընդեղեն

Պարունակում են մեծ քանակությամբ օգտակար նյութեր եւ ավելի շատ՝   քան բանջարեղենը եւ մրգերը: Օրինակ ամբող­ջական հատիկներ պարունակող սնն­դի օգտագործումը իջեցնում է սրտա­յին հիվանդու­թյունների զարգացման վտանգը 25-30%-ով, կաթվա- ծինը՝  37%-ով, 2-րդ տիպի շաքարային դիաբետինը՝  21-27%-ով: Ուստի նախապատվությունը պետք է տալ բրնձին, վարսակին, ցորենին, թեփին:

Յոգուրտ

Եվ բնական յոգուրտը, եւ կեֆիրը, եւ մածունը պա­րունակում են օգտակար մանրէներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել հիվանդությունների դեմ: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ յոգուրտը չափազանց օգտակար է թոքաբոր­բով հիվանդներին:

«Կենդանի» մանրէներ պարունակող մթերքների ամենօրյա օգտագործումն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում կայունությունը վարակների հանդեպ:

Կաղամբ

Կաղամբի բոլոր տեսակները, հատկապես բրոկկոլին եւ բրյուսելյանն ունեն հակաուռուցքային ազդե­ցություն: Ուռուցքների ուսումնասիրության ամերի­կյան միավորման ամենամյա հերթական նիստում ներկայացվել է լեհ գիտնականի հետաքրքիր աշխա­տանքը, որից արվել է եզրակացություն, որ այն կա­նանց մոտ, ովքեր շաբաթվա մեջ 4 եւ ավելի անգամ ուտում են կաղամբ, 78%-ով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Կան տվյալներ, որ կաղամբն ընդունակ է իջեցնել թոքերի, ստամոքսի, հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը:

Եթե դուք կաղամբի սիրահար չեք, ապա ավելաց­րեք այն աղցաններին, սուպերին եւ մյուս ճաշատե­սակներին շաբաթը 1-2 անգամ:

Հունական ընկույզ

Վերջերս գիտնականներն ուսումնասիրելով տար­բեր ճարպեր, եկան այն եզրակացության, որ հունա­կան ընկույզը բավականին օգտակար է: Դրանում պա­րունակվում են օմեգա-3  ճարպաթթուներ, որոնք նվա­զեցնում են սրտային հիվանդությունների առաջաց­ման վտանգը:

Ճապոնական հետազոտությունները ցույց տվեցին, որ օրական 1/4-1/3 բաժակ ընկույզի օգտագործումը 10%-ով իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:

Լոլիկ

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սննդի մեջ լոլիկի կանոնավոր օգտագործումը 35%-ով իջեցնում է տղամարդկանց մոտ շագանակագեղձի բորբոքման հավանականությունը: Առավել եւս, լոլիկը օգնում է նաեւ բուժել այդ հիվանդությունը, քանի որ լոլիկի մեջ պարունակվում է լիկոպեն ուժեղ հակաօքսիդանտը: Առավել պաշտպանիչ ազդեցությամբ է օժտված խոհարարական մշակում անցած լոլիկը: Այն  կարելի է ավելաց­նել սուպերին, սոուսներին, բանջարեղենային խա­վարտներին եւ ու­տել առնվազն շաբաթը երկու անգամ, ավելի լավ է՝  ամեն օր:

Սաղմոնաձուկ

Աաղմոնաձուկը, կետը, սյոմգան իրավամբ համար­վում են բուժական նշանակություն ունեցող սնունդ: Այս ձկների մեջ շատ են օմեգա-3 ճարպաթթուները: Սրանք հրաշքներ են գործում՝ իջեցնում են արյան ճն­շումը, արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը եւ կանխում են սրտային հիվանդությունների զարգա­ցումը: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականնե­րը գտել են, որ այս մթերքների կանոնավոր օգտագոր­ծումը մեծացնում է ոսկրերի խտությունը՝  դարձնելով դրանց առավել ամուր: Օգտակար են նաեւ սարդինան, սկումբրիան, սելդը, տունեցը:

Լոբազգիներ

Պրոֆեսոր Մուրզը համառորեն խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել լոբազգիների վրա: Ոչ միայն նրա համար, որ դրանց մեջ շատ են սպիտակուցները եւ հակաօքսիդանտները: Լոբազգիները բջջանյութի կարեւոր աղբյուր են, որը կանխում է աղիների քաղց­կեղի առաջացումը:

Ամերիկյան «JAMA» ամսագրում հրատարակված է աշխատանք, որտեղ ցույց է տրված, որ սննդի մեջ լոբազգիների կանոնավոր գործածումը իջեցնում է արյան ճնշումը, «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ 21%-ով իջեցնում է սրտի հիվանդություն­ների առաջացման վտանգը:

Խորհուրդ է տրվում լոբազգիներ (սոյա, ոսպ, լոբի) օգտագործել շաբաթը առնվազն 2-4 անգամ:

Բալ

Հոդաբորբերի եւ պոդագրայի սուր բորբոքմանը բնորոշ է C-ռեակտիվ սպիտակուցի առաջացումն արյան մեջ: Կամավորների վրա կատարված հետազո­տությունները ցույց են տվել, որ 45 խոշոր բալի օգ­տագործումից 3 ժամ անց արյան մեջ այդ սպիտակու­ցի քանակությունն իջնում է: Այնպես որ, այս պտուղնե­րը շատ օգտակար են հոդաբորբի եւ պոդագրայի ժա­մանակ: Բալը պետք է ուտել շաբաթական 1-2 անգամ, կարելի է նաեւ սառեցրած վիճակում:

 


ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԲԱՑ ԴԱՍԸ ATP-ՈՒՄ

2-րդ կուրսի ուսանողները  մեր դասախոսի՝   Լիա­նա Վահանովնայի ուղեկցությամբ հյուրընկալվեցինք Արագածոտնի մարզի Կարին գյուղի ATP ցուցադրա­կան տնկարան՝  Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական ուսումնական կենտրոն: Այստեղ անցկացրինք «բժշկական էկոլոգիա» առար­կայի հերթական դասը:

Տնկարանում մեզ հանգամանալից պատմեցին այստեղ կատարված եւ կատարվող աշխատանքների մասին:

Տնկարանը ստեղծվել է 90-ական թվականներին: Նախկինում այս վայրը աղբանոց է եղել: Շնորհիվ հայերի բարեկամ, մարդասեր Քերոլին Մուգարի, կյանքի է կոչվել ծառատունկի գաղափարը: Նա գա­լով Հայաստան եւ տեսնելով զանգվածային ծառա­հատումները, առաջարկել է սկսել ծառատունկ, որը ինչպես տեսանք, հաջողությամբ իրականացվել է: Տնկարանում ամեն ինչ շատ տպավորիչ էր եւ հե­տաքրքիր: Հաճելի էր տեսնել այստեղի աշխատա­կիցների սրտացավ ու հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր ծառին, թփին ու բույսին: Ուսանելի այնքան բան կար նրաց  աշխատանքում:

Այնտեղ մենք այնպիսի   հետաքրքիր ծաղիկներ, բույսեր, պտուղներ, ծառեր, որ այլ վայրերում չէ­ինք հանդիպել:

Ամեն մի տնկի հրաշք էր:

Ցանկանում եմ առանձնա­հատուկ նշել այնտեղի պտուղներից՝ ունաբ կոչվող պտուղը, որն ինձ ան­չափ դուր եկավ:

Մենք այնտեղ տեղեկացանք, թե ինչ մեթոդներով են սերմերից աճեցնում հարյուրավոր ծառատեսակ­ներ եւ թփեր, որոնց քանակը այդ փոքր տարածքում հասնում է տասնյակ հազարների, այնուհետեւ կա­տարվում է դրանց վերատնկումը Հւսյապոանի շուրջ 70 վայրերում՝ համայնքային կառույցների, դպրոց­ների, եկեղեցիների եւ հարյուրավոր գյուղերի հողա­տարածքներում:

Այնտեղ մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր զրույցներ, բանավեճեր բուսաբան-մասնագետների հետ:

Ուշագրավ էին նաեւ ոռոգման համակարգի նորա­րարությունները, որոնք հնարավորություն են տալիս խնայողաբար օգտագործել ջուրը եւ ունենալ ավելի շատ կանաչ տարածքներ:

Անչափ տպավորված եմ բարերարների ծառով, այսինքն ծառի յուրաքանչյուր տերեւի վրա մի բարե­րարի անուն էր, իսկ այդ անունները շատ-շատ էին: Մեր աշխարհը լի է հրաշքներով՝  բնության կողմից ստեղծված ու մարդու ձեռքերով արարված: Վերջին­ներիցս մեկը հենց Կարին գյուղի տնկարանն է, որ­տեղ տեսանք, թե ինչպես են հաղորդակցվում մարդն ու բույսը, ծառը, ծաղիկը: Ու դա տեսնելով, զարմա­նում ես, ինչպե՞ս կարող է նույն մարդկային ցեղին պատկանող մեկ այլ մարդու ձեռք երկարել կանաչ ծառը կտրելու, մեկ այլ  բույս վնասելու…

Մենք տնկարանում շատ երկար չմնացինք, սակայն ամեն ինչ շատ տպավորիչ էր եւ ուսանելի:

Մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ առանց  բնության  անհնար է կյանքը: Իսկ վերջում ուզում եմ ասել, որ բոլորս պիտի քաջ գիտակցենք, որ պար­տավոր ենք պահպանել բնությունը, որպեսզի նորա­նոր բույսեր, կենդանիներ չհայտնվեն «Կարմիր գր­քում»: Անհրաժեշտ է, որ մաքուր պահենք մեր շրջապատող բնությունը:

Ի վերջո մարդկությունն իր գոյության ողջ ընթաց­քում, իր կենսական կարիքներն ապահովելու համար օգտվում է բնության բարիքներից, բուսական եւ կեն­դանական աշխարհից:

Մի նկատառում եւս. ես շատ եմ կարեւորում նմա­նատիպ վայրեր այցելելը, «էկոլոգիա» առարկայի դասավանդումը: Իրոք այն շատ անհրաժեշտ է բնա­պահպանական գիտելիքներ ստանալու առումով, ինչպես նաեւ մեր երկրի, մեր մոլորակի ապագայով մտահոգ, նոր մտածելակերպով մարդու ձեւավորման գործում:

Իվետա Ղուկասյան 

բուժ, ֆակ., 203 խումբ


«Գնահատում եմ բարությունը, ազնվությունը, խելքը»

Էվելինա Սուրենի Հակոբջանյանը  Հայկական բժշկա­կան ինստիտուտում սկսել է աշխատել բուհի հիմնադր­ման ժամանակվանից: Հետո ինչ ֊ինչ պատճառներով չի աշխատել, իսկ մի քանի տարի առաջ ստանալով առա­ջարկ բուհի ղեկավարությունից, կրկին եկավ այստեղ: «Ինձ հաճելի է շփվել ուսանողների հետ, նրանց սովո­րեցնել իմ իմացածը: Շատ կարեւոր է, որ ցանկացած բժիշկ հյուսվածաբանություն իմանա»,- ասում է Էվելինա Սուրենովնան:

Հյուսվածաբանություն սովորելն այնքան էլ հեշտ չէ բժշկական բուհում: «Սակայն երբ այն մատչելի ու հասկա­նալի է մատուցվում ուսանողին, ոչ միայն սկսում են սովո­րել, այլեւ հետաքրքրվել ու սիրել: Ընդհանրապես, գիտու­թյան տվյալ բնագավառը հետաքրքիր կլինի ուսանողին, թե նա պարզապես ինչ-որ թվանշան ստանալու համար կգա դասի, կախված է այն մատուցողից, այսինքն դասա­խոսից»,- այս համոզումն ունի Էվելինա Սուրենովնան: Իսկ հետաքրքրություն առաջացնել հյուսվածաբա­նության նկատմամբ, Էվելինա Սուրենովնային հաջող­վում է: Ուսանողները ոչ միայն սիրով են հաճախում նրա դասերին, այլ սիրում ու հարգում են իրենց դասախոսին: «Շատ հաճախ են գալիս ինձ մոտ, զրուցում, կիսվում ամենատարբեր հարցերի շուրջ: Կարծում եմ, դրա  գաղտնիքն այն է, որ ես սիրում եմ իմ ուսւսնողներին ու հարգանքով վերաբերվում նրանց որպես մարդ»,- ասում է Էվելինա Սուրենովնան:

Իսկ այդ ամենը հենց այնպես չի լինում: Կյանքի ու մասնագիտական մեծ ճանապարհ է անցել սիրված դա­սախոսը:

Լայպցիգի համալսարանում բժշկություն ուսանած պապի թոռն ու պատերազմի բովով անցած, սակայն աք­սորներում պատիժ կրած բժշկի դուստրը բուհն ավար­տելուց հետո ընտրեց գիտության բնագավառը:.«Երկար տարիներ իմ ղեկավարը եղել է հայտնի ախտաբան-ա-նատոմ, պրոֆեսոր Շպերլինգը: Նրա եւ պրոֆեսոր Միքայելյանի ղեկավարությամբ գիտական աշխատանք եմ կատարել եւ թեկնածուական թեզը պաշտպանել Մոսկվայի Պիրոգովի անվան թ. 2 բժշկական ինստիտուտում: Մոսկվայում շուրջ մեկ տարի մնացի: Այդ ընթացքում նա­եւ զբաղվում էի դասախոսական աշխատանքով: Լավ դպրոց անցա»,- պատմում է Էվելինա Հակոբջանյանը:

Թեկնածուական թեզը հաջողությամբ պաշտպանելուց հե­տո Է. Ս. Հակոբջանյանն աշխատանքի է անցել Երեւանի պե­տական բժշկական ինստիտուտում: «Եր­կար տարիներ զբաղ­վել եմ գիտական ու դասախոսական աշ­խատանքով: Ա.Վ. Ազնաուրյանի հետ տարիներ շարունակ զբաղվել եմ ուր­ցագեղձի հետազոտությամբ, ախտաբանական ֆիզիո­լոգիայի ամբիոնի հետ համատեղ՝  Կրաշ սինդրոմի ու­սումնասիրությամբ: Հեղինակ եւ համահեղինակ եմ բազմաթիվ գիտական աշխատանքների եւ մենագրու­թյան»,- ավելացնում է Էվելինա Սուրենովնան:

Այսօր եւս նա նույն եռանդով շարունակում է մանկա­վարժական գործը: Միայն ափսոսում է, որ գիտական հե­տազոտություններ կատարելու հնարավորություններ չկան: Ողջ կյանքը գիտությանն ու մանկավարժությանը նվիրաբերած Էվելինա Սուրենի Հակոբջանյանի աշխա­տանքն աննկատ չի մնացել: Նա արժանացել է մի շարք պարգեւների, պատվոգրերի, արծաթե մեդալի: Սակայն ինչպես ինքն է նշում, ամենամեծ գնահատականը իր ու­սանողների սերն ու հարգանքն է: «Հպարտության զգա­ցում եմ ունենում, երբ իմ ուսանողներին տեսնում եմ բժշկության ու գիտության ասպարեզում որպես կայա­ցած մասնագետների: Կամ ինչպես չուրախանաս, երբ քո նախկին ուսանողները տարիներ անց էլ հիշում են քեզ ու տոների առթիվ շնորհավորում»:

Սիրված դասախոսը սիրով ու ջերմությամբ է շրջա­պատված նաեւ իր ընտանիքում, որտեղ այսօր մեծա­նում է բժիշկների 5-րդ սերունդը: Մարդկանց մեջ բարու­թյունը, ազնվությունն ու խելքը գնահատող Էվելինա Սուրենովնան որպես մայր ու մանկավարժ փորձել է այդ արժեքները սերմանել իր զավակների ու սաների մեջ: Ու այդ սերմերը առողջ ծիլեր են տվել: Նրա զավակները որպես իրենց կյանքի ուղի ընտրել են մարդկանց օգ­տակար լինելու գործը: «Իմ ուսանողներին վերաբեր­վում եմ այնպես, ինչպես իմ զավակներին, թոռներին :Թերեւս դրանից է, որ շատ խիստ չեմ: Ես իմ գիտելիքնե­րը նրանց փոխանցում եմ սիրով ու բարությամբ   շաղախված»,- հավելում է սիրված դասախոսը:


Գայանե  Բեգլարյան

1990-96թթ. սովորել է Հայկա­կան բժշկական ինստիտուտի բու­ժական ֆակուլտետում:

2001-2005թթ. կլինիկական օր­դինատուրա է անցել ԱԱԻ-ում «ման­կաբարձություն եւ գինեկոլոգիա», իսկ 2008-2010թթ.՝  «էնդոկրինոլո­գիա» մասնագիտություններով: 2010-2017թթ. աշխատել է «Շենգավիթ» ԲԿ-ի Վերարտադրողական առողջության բաժանմունքում: 2012թ. վերապատրաստման դա­սընթաց է անցել Մոսկվայի Ժողովուրդների  բարեկամության ռուսա­կան համալսարանում եւ պրոֆեսոր Ե. Ա. Կալինինայի ղեկավարու­թյամբ սովորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ:

Ներկայումս աշխատում է «Աստ­ղիկ» ԲԿ-ի Արտամարմնային բեղմ­նավորման բաժանմունքում:

֊Գայանե, քեզ ինչո՞վ գրավեց գինեկոլոգիան, որ ընտրեցիր բժշ­կության այդ բնագավառը:

-Ես բժշկական բուհ եմ ընդուն­վել գինեկոլոգ դառնալու մտադ­րությամբ: Իհարկե, որոշմանս վրա մեծ ազդեցություն են ունեցել ծնողներս, ովքեր բժիշկներ չլինե­լով, շատ էին ցանկանում, որ իրենց դուստրը գինեկոլոգ դառնա: Ցան­կությունը ցանկություն, սակայն ՀԲԻ-ում սովորելու տարիներին զգացի, որ ինձ իրոք հետաքրքրում է բժշկության այդ բնագավառը եւ ուսումս շարունակեցի այդ ուղղու­թյամբ: Ավելին, աշխատելու

ըն­թացքում ինձ ավելի հետաքրքրեց էնդոկրին գինեկոլոգիան, անպտ­ղության եւ արտամարմնային բեղմնավորման հարցերը, ուստի այդ ուղղություններով շարունա­կական կրթություն ստացա եւ Հա­յաստանում, եւ արտերկրում:

֊Ինչպե՞ս ստացվեց, որ եկար սո­վորելու ՀԲԻ-ում:

-Դպրոցն ավարտելուց հետո դիմեցի Երեւանի պետական բժշ­կական ինստիտուտ: Սակայն ինչ- ինչ պատճառներով չստացվեց ըն­դունվել: Երբ լսեցի, որ բացվել է Հայկական բժշկական ինստիտու­տը, որոշեցի եւս մեկ անգամ փոր­ձել: Ընդունվեցի եւ բախտ ունեցա աշակերտել այնպիսի դասախոս­ների, ովքեր որպես իրենց բնագա­վառի մասնագետներ մեծ համբավ էին վայելում եւ մեր երկրում, եւ նրա սահմաններից դուրս:

֊Ինչպե՞ս ես հիշում ուսանողա­կան տարիները ՀԲԻ-ում:

-Շատ ջերմ հիշողություններ ու­նեմ: Մեր կուրսում հավաքվել էին այնպիսի ուսանողներ, ովքեր տարիներ շարունակ երազել էին բժիշկ դառնալ եւ եկել էին իսկա­պես սովորելու: Սիրով եմ հիշում մեր դասախոսներին’ Լ. Դ. ժուռուլիին, Ա. Գ. Ալլավերդյանին. Կ. Գ. Ղարագյոզյանին, Վ. Ն. Ներսիսյանին, Վ. ժ. Դարբինյանին, Սարաֆյանին, Ռ. Ս. Սամիկոնյանին: Հպարտ եմ, որ եղել եմ նրանց ու­սանողը, անձնապես շփվել նրանց հետ, հարցեր տվել ու ստացել այդ հարցերի պատասախանը:

֊Այսօր ի՞նչն է գրավում քո աշ­խատանքում եւ ի՞նչ դժվարություն­ներ կան:

֊Ռեպրոդուկտոլոգիայում շատ հուզական, նուրբ հարցեր կան: Շփվել մարդկանց հետ, ովքեր 10- 15-20 տարի երազում են ունենալ ամենաթանկը՝ երեխաներ, այն­քան էլ հեշտ չէ: Դու որպես բժիշկ հասկանում ես, որ ամեն ինչ չէ, որ կախված է քեզնից, սակայն

պար­տավոր ես արդարացնել այդ մարդկանց հավատը: Ու դու լինե­լով բժիշկ, աղոթում ես ու ասում’ տա Աստված, որ ամեն ինչ բարե­հաջող լինի: Ողջ աշխարհում ար­տամարմնային բեղմնավորումը միայն 40% դեպքերում է հաջող ելք ունենում:

Ինչ խոսք, հրճվանք է, երբ քո պացիենտի մոտ ամեն ինչ բարե­հաջող է ավարտվում: Սակայն ան­հաջող դեպքերում եւս մեծ աշխա­տանք կա… Անել այնպես, որ քո պացինետը չհուսահատվի ու հա­վատա, որ հասնելու է հաջող ավարտի:

֊Ի՞նչն ես կարեւորում բժիշկ֊պացիենտ փոխհարաբերություններում:

֊Պացիենտի վստահությունը բժշկի հանդեպ: Նույնիսկ մեկ այցը բավական է, որ պացիենտի մոտ ձեւավորվի վստահություն կամ անվստահություն բժշկի հանդեպ: Իսկ դրանում մեծ է բժշկի գիտե­լիքների դերը: Առանց գիտելիքի վստահություն չի ձեւավորվի: Հատկապես մեր աշխատանքում առանց այդ վստահության ոչինչ անել չենք կարող:

֊Այսօր քո դուստրն է ընտրել բժշ­կության բնագավառը: Դու ազդե՞լ ես նրա ընտրության վրա եւ ի՞նչ խորհուրդ ես տալիս որպես բժիշկ- մայր:

  • Ես իմ դստեր ընտրության  վրա չեմ ազդել: Ավելին, փորձել եմ ցույց տալ իր ընտրած բնագավա­ռի դժվարությունները, որպեսզի նա գիտակցի, թե ուր է գնում: Սա­կայն նա անսասան մնաց իր ընտ­րության մեջ:

Իսկ որպես բժիշկ-մայր ես նրան խորհուրդ եմ տալիս լավ սովորել եւ հավատալ, որ անհաղթահարելի դժվարություններ չկան: Չէ՞ որ ոչինչ հեշտ չի տրվում: Եթե ձգտում ես հասնել քո նպատակին, դժվա­րություններից չպիտի վախենալ եւ չընկրկել:

֊Ի՞նչ ցանկություններ ունես:

  • Ցանկությունս է ինձ դիմած բո­լոր պացիենտներին օգնել այն­պես, որ փոքրիկ կոչված երջան­կությունն անպայման այցելի նրանց տուն…

ԱՍԱՏՈՒՐ ԳՅՈԳՉՅԱՆ

Դպրոցն ավարտելուց հետո 2003թ. ընդունվել է Հայկական բժշ­կական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետ: 2004-2006թթ. ծա­ռայել է հայոց բանակում: Ապա ու­սումը շարունակել է եւ 2010թ. ավար­տել բուհը: «Ընտանեկան ստոմատոլո­գիա» մասնագիտությամբ կլինիկա­կան օրդինատուրա է անցել Մխիթար Հերացու անվան պետական բժշկա­կան համալսարանում:

Համատեղությամբ աշխատել է «Դելյուքս» եւ «Յուվադենտ» ստոմատոլոգիական կլինիկաներում: Ներ­կայումս աշխատում է «Յուվադենտ» կլինիկայում:

֊Ասատուր, ինչո՞ւ ընտրեցիր ստոմա­տոլոգի մասնագիտությունը:

֊Թեեւ ծնողներս բժիշկներ չէին, սակայն մայրս շատ էր ցանկանում, որ ես ստոմատոլոգ դառնամ: Ես էլ այնքան շատ էի լսել այդ մասին, որ առանց երկմտելու, դպրոցն ավար­տելուց հետո ընդունվեցի ՀԲԻ: Սա­կայն իրականում չէի պատկերաց­նում, թե ինչ է ստոմատոլոգիան:

֊Ի՞նչ զգացումներ ունեցար, երբ առաջին անգամ գործնականում շփ­վեցիր այդ բնագավառի հետ:

֊Անկեղծ լինելով ասեմ, որ մեծ հի­ասթափություն ապրեցի: Նույնիսկ տանը եւ ընկերներիս շրջանում բարձրաձայնեցի, որ կավարտեմ բուհը, սա­կայն ստոմատոլոգ չեմ աշխատի:

֊Իսկ ինչպե՞ս բացահայտվեց իս­կական ստոմատոլոգիան քեզ համար:

֊Մի անգամ ականատես եղա իմ ստոմատոլոգ ընկերոջ աշխատան­քին «Յուվադենտ» կլինիկայում ու այդ պահից սկսած իմ առջեւ բաց­վեց ստոմատոլոգիայի մի ուրիշ աշ­խարհ: Այդ ժամանակվանից սիրա­հարվեցի այդ բնագավառին ու սի­րահարված եմ մինչ օրս: Սկսեցի դա­սերին զուգահեռ վերապատրաստ­վել, մասնակցել արտերկրից ժամա­նած տարբեր մասնագետների կոն­ֆերանսներին, հաճախել այստեղ եւ սովորել այն, ինչ անում էին աշխա­տող բժիշկները: Ի դեպ, տեսնելով իմ ձգտումն ու հետաքրքրությունը, նրանք պատրաստակամորեն ու համբերատար սովորեցնում էին իրենց իմացածը:

֊Ստոմատոլոգիայի բնագավառում բավական մեծ մրցակցություն կա: Ինչ­պե՞ս հաջողվեց մտնել այս բնագավառ եւ պացիենտնրի պակաս չունենալ:

֊Իհարկե, բավական դժվար է նո­րավարտ բժշկի համար մտնել գործ­նական ստոմատոլոգիայի բնագա­վառ եւ ունենալ քո տեղը: Ուստի ու­սումնասիրեցի այս բանգավառի հետ կապված այն ամենը, ինչ կատար­վում էր Հայաստանում: Հասկացա, թե ինչն է ավելի քիչ կատարվում եւ ինչը զարգացման կարիք ունի: Մասնավորապես, կենտրոնացա  արմատախողովակների բուժման վրա, քանի որ պարզեցի, որ դրանց մեջ գործիքների եւ ասեղների կոտրվե­լուց հետո ատամները հիմնականում հեռացվում են: Բուժումները կատա­րում էի կիրառելով նորագույն տեխ­նոլոգիաներ: Ու ստացվեց: Պացիենտը, ով գոհ էր հեռացել, սկսեց ուրիշ պացիենտներ բերել: Բժիշկները լսե­լով արդյունքների մասին, սկսեցին պացիենտներ ուղարկել: Սկսեցի զբաղվել նաեւ կիստաների բուժմամբ՝  կիրառելով կոնսերվատիվ եղանակներ: Ընդհանրապես ընդուն­ված է, որ կիստաները բուժվում են միայն վիրաբուժական ճանապար­հով: Սակայն ինձ հաջողվեց կոնսեր­վատիվ ճանապարհով բուժել ցան­կացած չափի կիստա: Ու սկսվեց հի­վանդների հոսքը: Այսօր զբաղվում եմ թերապեւտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ ստոմատոլոգիայով, իմպլանտոլոգիայով: Կիրառում եմ նորագույն տեխնոլոգիաներ:

֊Մանրամասնիր, խնդրեմ:

֊Օրինակ, ձեռք բերելով վերջին եռաչափ համակարգը եւ կիրառելով արմատային բուժման մեջ, բոլորո­վին նոր որակ ստացա: Ունենք ցենտրիֆուգա, որի օգնությամբ ամ­բուլատոր պայմաններում պացիենտից վերցված արյունից պատրաս­տում ենք տրոմբոցիտներով հա­րուստ ֆիբրին եւ օգտագործում տարբեր ծավալի վիրահատությունների ժամանակ: Օգտագործում ենք վերջին սերնդի սարքավորումներ, գործիքներ, խոշորացույցներ, լույ­սեր: Իսկ երբ մանրադիտակով ես աշխատում, ստոմատոլոգիան բոլո­րովին ուրիշ աշխարհ է դառնում:

֊Ովքե՞ր են աջակցել որպես մաս­նագետ քո կայացմանը:

֊Արթուր Մադաթյանն ու Վահագն Բաղիյանը: Մինչ օրս էլ սովորելու գործընթացը շարունակվում է: Կար­ճատեւ ընդմիջումներին դարձյալ հետաքրքիր դեպքերի, փորձի   փոխանակում ենք անում, որից էլ նոր մտքեր են ծնվում:

֊Ի՞նչն ես կաեւորում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում:

֊Բժշկի վերաբերմունքը պացիենտի հանդեպ: Պետք է համբերատար լինել, ամեն ինչին ըմբռնումով մո­տենալ ու ամեն ինչ բացատրել նրան: Թեեւ ժամանակը շատ թանկ է, սակայն պիտի գտնել այդ ժամա­նակը, քանի որ պացիենտի վստա­հությունն ավելի թանկ է:

֊Որպես ավագ ընկեր ի՞նչ կուզես ասել այսօրվա ուսանողներին:

֊Լավ սովորեն: Շատ կարեւոր դեր ունի վերապատրաստումներն արտերկրում եւ Հայաստանում: Լավ բժիշկ դառնալու համար պետք է ամեն օր ինքնակրթվել, աշխատել այնպիսի շրջապատում, որտեղ բո­լորը ձգտում են դեպի զարգացում: Սիրեն իրենց մասնագիտությունը եւ ուշադիր լինեն: Միշտ հիշեն բժշկու­թյան ոսկե կանոնը՝  մի վնասիր: Ամեն ինչ անեն հիվանդի վստահու­թյունը պահպանելու համար: Ի տարբերություն բժշկության այլ ճյու­ղերի, ստոմատոլոգիայում բժիշկը անկախ մասնագետ է, ինչը թույլ է տալիս ինքնակրթվել, օգտվել նորա­գույն տեխնոլոգիաներից եւ քայլել աշխարհին համընթաց:

Այսօր Հայաստանում հաջողությամբ կիրառվում է այն, ինչը կատարվում է արտերկրում: