Նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Հայկական բժշկական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, 22-ամյա Էրիկ Մխոյանը։Հայկական բժշկական ինստիտուտի ողջ անձնակազմն ու ուսանողությունը խորապես սգում են սիրելի ուսանողի կորուստը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով Էրիկի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

