Հայկական բժշկական ինստիտուտի ղեկավարությունը, պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները և շրջանավարտները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան հոբելյանական տարելիցը՝ 90-ամյակը: Դուք այն դասախոսներից եք, ով Հայկական բժշկական ինստիտուտի նորաստեղծ թիմին միացավ ԲՈՒՀ-ի հիմնադրման առաջին տարիներին, եւ արդեն շուրջ երեք տասնամյակ Ձեր հարուստ փորձը սիրով փոխանցում եք Ձեր սաներին, որը ձեռք էր բերվել […]
armedin
Օրերս ս/թ հուլիսի 23-ին,Հայկական բժշկական ինստիտուտում թևածում էր տոնական տրամադրություն: Ինստիտուտի կոնֆերանս-սրահում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ՀԲԻ ռեկտոր Մ. Ա. Աստաբացյանը , ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, չնայած քաջ գիտակցելով, այդուհանդերձ հերթական անգամ […]
Հայկական բժշկական ինստիտուտում ներառարկայական կապերի զարգացման նպատակով դեռ նախորդ ուսումնական տարվանից ներդրվել են համատեղ դասերը, որոնց ընթացքում հարակից և զուգահեռ դասավանդվող առարկաներից կազմակերպվում և անցկացվում են համատեղ դասեր։ Այդ դասերը կոչված են նպաստելու միջառարկայական կապերի փոխկապակցվածության ընկալմանը ուսանողների կողմից։ Վերջինս էլ իր հերթին ավելի մատչելի է դարձնում գիտելիքի յուրացումը, բժշկական […]
Սույն թվականի ապրիլի 19-ին Հայկական բժշկական ինստիտուտի Հասարակագիտության ամբիոնի վարիչ և հոգեբանության դասախոս բ․գ․թ․ Ա․ Մանուկյանի նախաձեռնությամբ և բժշկագիտության պատմության դասախոս Դ․ Կարապետյանի ակտիվ աջակցությամբ և մասնակցությամբ առաջին կուրսի ուսանողները իրենց դասախոսների և դեկանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան ծանոթանալու այնտեղ պահվող անգին ձեռագրերին։ Ուսանողները փորձառու ուղեկցորդի մեկնաբանություններով ծանոթացան հիմնական ցուցանմուշներին, ինչպես նաև արդեն իրենց […]
Հայկական բժշկական ինստիտուտը առաջնային է համարում գրադարանի համալրումը և ուսանողներին անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով ապահովումը։ Ելնելով այս առաջնահերթությունից՝ ՀԲԻ-ին խրախուսում է իր ՊԴԿ-ի դասագրքաստեղծ գործունեությունը։ Վերջերս լուսյ է տեսել ՀԲԻ-ի երիտասարդ դասախոս Մարգարիտա Հովհաննիսյանի հեղինակած Կենսաքիմիա առարկայի լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Մ․ Հովհաննիսյանին և մեր ուսանողներին։ Կ․գ․թ․Մ․ […]
Հայկական բժշկական ինստիտուտը (ՀԲԻ-ի) հայտարարում է մրցույթ Նորմալ ֆիզիոլոգիայի, մարդու անատոմիայի, տեղագրական անատոմիայի և հյուսվածաբանության ամբիոնի վարիչի և դասախոսների թափուր տեղերի համար։ Պաշտոններին կարող են հավակնել բարձրագույն կրթության, գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, ովքեր ունեն գիտական աստիճան կամ կոչում։ Ինքնակենսագրականներն ուղարկել էլ․ հասցեին՝ <armmedin@gmail.com մինչև ապրիլի 19-ը։