Դասախոս-ուսանող գիտական զեկուցումներ

Ապրիլի 25-ին տեղի ունեցան ուսանողական գիտական զեկույցներ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ և 5-րդ կուրսի ուսանողները իրենց կուրսընկերներին և դասախոսներին ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները՝ կատարված իրենց ղեկավարների՝ Տ․Պ Մինասյանի և Կ․Բ․ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 5-րդ կուրսեցիները՝ Միլենա Միսաքյանը և Ջուլիանա Ավետիսյանը ներկայացրեցին “Լազերոթերապիան ստոմատոլոգիայում։ Աշխատանքը կատարել էին Կ․Բ․ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ և հսկողույամբ և իրենց զեկույցում ներառել էին  իրենց կատարած աշխատանքի տվյալներ, տեսանյութեր և լուսանկարներ։
3-րդ կուրսի ուսանողներ  Լևոն Մարտիկյանը և  ներկայացրեցին  “Ատամնախողովակների անատոմիա”-ն, որը լրամշակումից հետո կարող է դառնալ ուսումնական ձեռնարկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար։ Ուսանողները դեռ շարունակելու են իրենց աշխատանքը իրենց ղեկավար Տ․Պ․ Մինասյանի հետ։