Թեստերը որպես ինքնուրույն աշխատանքի բաղադրիչ և գիտելիքի ստուգման գործիք

Այս խորագրով փորձի փոխանակման հանդիպումը կայացավ 03․04․2025թ․։ Ելնելով ժամանակակից կրթության միտումներից, համաձայն որի գիտելիքի թեստային ստուգումներն աստիճանաբար դառնում են պարտադիր՝ ՀԲԻ-ին քայլեր է ձեռնարկում թեստերի՝ ուսումնական գործընթացին համահունչ ներդրման ուղղությամբ։ Իր փորձով գործընկերների հետ կիսվեց քիմիայի դասախոս Ա․ Հարությունյանը, ով վերջին երկու տարիներին օգտագործում է թեստը որպես ինքնուրույն աշխատանքի բաղադրիչ և գիտելիքի ստուգման գործիք։ Նա իր փորձը ներկայացրեց ՀԲԻ-ի 1-ին կուրսեցիների ուսումնառության ընթացքում կենսաանօրգանական և կենսաօրգանական քիմիա առարկաների սեմինար գնահատման օրինակով։