Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ուսանողական 9-րդ գիտաժողովը

Հայկական բժշկական ինստիտուտում ավանդույթ է դարձել գիտաժողովների կազմակերպումը:

Ս. թ. ապրիլի 26-ին կայացավ ՀԲԻ-ի «Բժշկագիտության արդի վիճակը եւ  զարգացման հեռանկարները» թեմայով  9-րդ ուսանողական գիտաժողովը:

Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀԲԻ-ի գիտական գծով պրոռեկտոր,  կ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գ. Վահրադյանը: Նա իր խոսքում շեշտեց այն միտքը, թե որքան կարեւոր է գիտությամբ զբաղվելը ուսանողական տարիներից սկսած:

«Երբ ուսանողը աշխատում է գրականության հետ, փորձում միտքը ներկայացնել գիտական լեզվով եւ ամփոփ, մեծանում է նրա հետաքրքրությունը բժշկագիտության նկատմամբ, որը եւ այսօր, եւ հետագայում օգնելու է նրան մշտապես հաղորդակից լինել գիտության առաջընթացին»,- իր խոսքում հավելեց նա:

Պրոֆեսոր Վահրադյանը խոսեց նաեւ այն մասին, որ ուսանողական գիտական առաջին փորձերը, նույնիսկ ռեֆերատիվ աշխատանք ներկայացնելը նպաստում են ապագա բժշկի մոտ ստեղծագործական մտածողության ձեւավորմանը եւ օգնում մշակելու այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը, միտքը անկաշկանդ ու հասանելի ձեւով ներկայացնելու,  հարցերին հստակ պատասխան տալու կարողությունը:

Այնուհետեւ նա շնորհակալություն հայտնեց դասախոսներին, մասնակից ուսանողներին եւ գիտաժողովի կազմակերպմանն աջակցած անձանց:

Պրոֆեսորի ելույթից հետո ՀԲԻ-ի ուսանողները հանդես եկան զեկուցումներով: Ի դեպ,  գիտաժողովին մասնակցում էին նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները: Նրանցից մի քանիսը եւս հանդես եկան զեկուցումներով:

Ի պատիվ բոլոր զեկուցողների եւ նրանց ղեկավարների, բոլոր զեկուցումները ներկայացվեցին հավուր պատշաճի: Ընդ որում բոլոր զեկուցումների ամփոփումը ներկայացվում էր անգլերեն լեզվով:

Զեկուցումներից հետո եղան հետաքրքիր քննարկումներ:

Գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար ՀԲԻ-ի ղեկավարության կողմից պատվոգրերի արժանացան ՀԲԻ-ի գիտական գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գ. Վահրադյանը, ՀԲԻ-ի դասախոսներ Ֆ. Օ. Մուրադյանը, կ.գ.թ., դոցենտ Ծ. Ի. Ադամյանը, կ.գ.թ., դոցենտ Ռ. Գ. Պարոնիկյանը, բ.գ.դ., դոցենտ Լ. Ա. Բաբայանը, Ս. Իվանյանը, բ.գ.թ. Գ. Ս. Կարապետյանը, ԵՊՀ դասախոսներ կ.գ.դ., պրոֆեսոր Լ.Հ. Նավասարդյանը, կ.գ.թ., դոցենտ Ս. Վ. Մարությանը, կ.գ.թ., դոցենտ Է. Խ. Բարսեղյանը, կ.գ.թ. ասիստենտ Գ. Սեմերջյանը, կ.գ.թ. Հ. Կարապետյանը,  կ.գ.թ. Ն. Կ. Հայրապետյանը, կ.գ.թ. ասիստենտ Ա. Աղաջանյանը:

ՀԲԻ-ի 9-րդ ուսանողական գիտաժողովին լավագույն զեկուցում ներկայացնելու համար պատվոգրերի արժանացան ՀԲԻ-ի ուսանողներ Անտոն Պողոսյանը, Լիդա Ստեփանյանը, Մարինե  Կարապետյանը, Մերի Ստեփանյանը, Սերգեյ Թովմասյանը, Անահիտ Սիմոնյանը, Գարիկ Ալեքսանյանը, Սոնա Սահակյանը, Սերինե Հարությունյանը, Քրիստինե Մարտիրոսյանը, Ալբերտ Գուլիքեխվաեւը, Էմմա Գեղամյանը, Թաթուլ Մկրտչյանը, Լեւոն Զաքարյանը,

 Երեւանի պետական համալսարանի ուսանողներ Ալիսա Հարությունյանը, Լիանա Անիկյանը, Անի Թանդիլյանը, Հասմիկ Ադամյանը, Լիդա Բաբայանը, Դիաննա Խուրշուդյանը, Սյուզան Մարությանը, Արմինե Հակոբյանը, Մերի Իսկանդարյանը, Աննա Պողոսյանը: