ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

 

 

Մեծ վշտով ու ափսոսանքով տեղեկացանք, որ 79տարեկան հասակում մահացել է Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկայի, մաթեմատիկայի, մաթ.վիճակագրության և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Լ. Պ. Դադիվանյանը:

Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Գ. Հ. Մխոյանը,  վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին:

Բուհի հիմնադրման օրվանից աշխատելով և դասավանդելով իբրև դասախոս՝ Լ. Պ. Դադիվանյանը, բացի ֆիզիկայի բանաձևերի յուրացումից, իր ուսանողներին սովորեցնում էր շատ ավելին. լինել բարի ու հոգատար շրջապատի մարդկանց հանդեպ, չլինել անտարբեր դիմացինի զգացմունքների ու հույզերի նկատմամբ: Ու հիմա նրա գործընկերներն ու սաները սիրով ու անսահման շնորհակալությամբ են հիշում իրենց գործընկերոջն ու դասախոսին:

Բուհի ղեկավարությունը ևս մեկ անգամ իր ցավակցությունն ու մեծ ափսոսանքն է հայտնում կորստի համար: Լ. Պ. Դադիվանյանի բազմամյա գրագետ ու բովանդակալից աշխատանքային գործունեությունը, նրա մեծ ավանդը բուհի գործունեության ընթացքում մշտապես կհիշվի ու կգնահատվի:

Հարգանքներով՝    Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ Գ. Հ. Մխոյան: