Սույն թվականի սեպտեմբերի 26–ին Հայկական Բժշկական Ինստիտուտը հյուրընկալեց Մեհրաբյանի անվան Բժշկական Քոլեջի մի խումբ ուսանողների: Նրանք այցելեցին ՀԲԻ-ի Անատոմիայի թանգարան և մասնակցեցին գիտական սեմինարին, որն անցկացվեց Մարդու անատոմիայի, տեղագրական անատոմիայի, նորմալ ֆիզիոլոգիայի և հյուսվածաբանության ամբիոնում։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
1. Կենսաբանական ակտիվ նյութերի ազդեցությունը մարդու ֆիզիոլոգիական վիճակի վրա։
2. Ֆիզիոլոգիայի և մորֆոլոգիայի (բջջաբանություն, հիստոլոգիա, սաղմնաբանություն և անատոմիա) կապը։
3. Մարդու նորմալ ֆիզիոլոգիան՝ որպես բժշկության գիտական հիմք։
4. Անատոմիայի թանգարանի նմուշների գիտաբժշկական արժեքը և դերը կրթաուսումնական գործընթացում։