armedin
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ գիտական սեմինար «Ստոմատոլոգիան և նրա արդի խնդիրները» թեմայով:
Մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թ․-ի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է
Հայկական բժշկական ինստիտուտում մայիսի 24 ին ժամը 12-ին տեղի կունենա գիտական սեմինար «Ստոմատոլոգիան և նրա արդի խնդիրները» թեմայով: Սիրով հրավիրում ենք ուսանողներին և դասախոսներին:
Հայկական բժշկական ինստիտուտում ուսանողները և դասախոսները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով:
Հայկական Բժշկական Ինստիտուտի <<Հայոց լեզվի և օտար լեզուների>> ամբիոնը կազմակերպում է <<Հոգևոր Հայաստան>> խորագրով ներկայացում, որը տեղի կունենա մայիսի 21-ին ժամը 1200-ին՝ 5-րդ հարկ 1-ին լսարանում: