էքսկուրսիա դեպի Հաղարծին

Կարևորելով ուսումնառության ընթացքում պատմամշակությին արժեքների ձևավորման անհրաժեշտությունը, ՀԲԻ-ի դասախոսական կազմի կողմից պարբերաբար կազմակերպվում են այցեր դեպի Հայաստանի պատմամշակութային արժեքներ ունեցող վայրեր: Նպատակ ունենալով ուսանողության մոտ ձևավորելու ոչ միայն կլինիկական մտածողություն, այլ նաև նպաստել հոգևոր արժեքների և հայրենասիրության ձևավորմանը:

Այս նպատակի իրագործման շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀԲԻ-ի դասախոսական կազմից Ա.Ռ. Գրիգորյանը, Հ.Ս. Սարգսյանը և երկրորդ կուրսի ուսանողները այցելեցին Հաղարծնի վանքային համալիր: