«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱՄՓՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շմիդտի համախտանիշով կինը հղիացել է եւ առողջ բալիկ ունեցել

30-ամյա կինը «էրեբունի» ԲԿ էր դիմել հղիու­թյան 9 շաբաթում, «Շմիդտի համախտանիշ» ախտորոշմամբ, կյանքին սպառնացող վտանգով:

Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդի­պող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպա- րաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն 1-ին տի­պի շաքարային դիաբետ:

Այս համախտանիշը, որպես կանոն, առաջաց­նում է անպտղություն’` քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:

Հղիությունից առաջ կինը 2 անգամ ծանր ադրե- նալինային կրիզ էր ունեցել` ուղեղային արյան շր­ջանառության սուր խանգարմամբ, եւ բուժում ստացել «էրեբունի» ԲԿ-ում:

Բացի այդ, նախկինում ունեցել էր մեկ չզարգա­ցող հղիություն եւ մեկ վիժում: Չնայած այս բոլոր խնդիրներին’ կինը որոշել էր հղիանալ:

Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկա­կան խիստ հսկողության տակ: Հղիությունը վարել, է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն:

35 շաբաթական ժամկետում, սակայն, կրկնվել էր ադրենալինային կրիզը, եւ հղին շտապ հոսպի­տալացվել է: Հրավիրվել է կոնսիլիում’ «էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլ­խավորությամբ, ծնարանային բաժանմունքի ղե­կավար Տիգրան Հովհաննիսյանի եւ մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ: Որոշվել է կա­տարել կեսարյան հատում շտապ կարգով` կյանքի ցուցումով: Վիրահատությունն իրականացրել են Տիգրան Հովհաննիսյանը եւ Անի Ահարոնյանը` անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լու­սինե Դանիելյանի մասնակցությամբ:

Վիրահատությունն ընթացել է առանց բարդու­թյունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գրամ քաշով առողջ տղա երեխա: