Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ՀԲԻ-ի անատոմիայի դասախոս Տ. Պ. Մինասյանի հեղինակած ուսումնական ձեռնարկը՝ «Արմատախողովակների տեղագրական անատոմիա»: Ձեռնարկը նախատեսված է ՀԲԻ-ի, ինչպես նաև այլ բժշկական բուհերի ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների համար։ Ձեռնարկում նկարագրված են արմատախողովակների տեղագրական անատոմիան և դրանց հայտնաբերման մեթոդները։ Ձեռնարկում օգտագործված է նաև ՀԲԻ-ի ուսանողներ Լիլիթ Ֆոլադյանի և Լևոն Մարտիկյանի կատարած հետազոտական աշխատանքը, որի արդյունքները ուսանողները զեկուցել են ինստիտուտի 11-րդ ուսանողական գիտաժողովին: Սրտանց շնորհավորում ենք հարգելի դասախոսին այս կարևոր մասնագիտական ձեռքբերման կապակցությամբ։ Համոզված ենք, որ ձեռնարկը մեծ հետաքրքրություն կառաջացնի ինչպես ուսանողների, այնպես էլ մասնագիտական հանրության շրջանում՝ նպաստելով գիտելիքի տարածմանը և կրթության որակի բարձրացմանը։ Մաղթում ենք հեղինակին նոր գիտական նվաճումներ և շարունակական բեղմնավոր գործունեություն։

