03.03.2026թ. տեղի ունեցած փորձի ներքին փոխանակման հերթական հանդիպումը

03.03.2026թ. տեղի ունեցած փորձի ներքին փոխանակման հերթական հանդիպումը նվիրված էր «Կրթության ապագան» թեմային։ Զեկույցով հանդես եկավ անատոմիայի դասախոս Տ. Պ. Մինասյան-ը, ով ներկայացրեց կրթության զարգացման փուլերը՝ դասախոսակենտրոն մոդելից մինչև ուսանողակենտրոն, թվայնացված և հիբրիդային համակարգեր՝ անդրադառնալով արդի կրթության կազմակերպման և հասանելիության փոփոխություններին։

Քննարկման առանցքում էր արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ, մասնավորապես՝ քննությունների կազմակերպման գործընթացում՝ ընդգծելով դրա ինչպես օբյեկտիվության բարձրացման, այնպես էլ ստեղծագործական և կլինիկական մտածողության գնահատման սահմանափակումների ռիսկերը։ Կարևորվեցին անհատականացված ուսումնական պլանների ներդրումը, հիբրիդային կրթությունը և սիմուլյացիոն կենտրոնների զարգացումը՝ որպես բժշկական կրթության որակի բարձրացման կարևոր գործոններ։

Հանդիպման արդյունքում ընդգծվեց, որ կրթության ապագան պահանջում է տեխնոլոգիական առաջընթացի և մասնագիտական փորձառության համադրված ու հավասարակշռված կիրառություն։