Գյումրիից Երևան տեղափոխվելով և ընտրելով բժշկի պատասխանատու ուղին՝ Անին միաժամանակ համառությամբ ու նպատակասլացությամբ քայլել է նաև իր մարզական երազանքի ճանապարհով։ Ռինգի նկատմամբ առաջին հույզերից մինչև անդադար մարզումներ և միջազգային մրցաշարին մասնակցություն՝ նրա անցած ուղին վկայում է ուժեղ կամքի, նվիրվածության և հավատքի մասին։
Հատկանշական է, որ սեփական երազանքը կյանքի կոչելով՝ Անին ոչ միայն դուրս է եկել ռինգ, այլև արժանացել է պատվավոր 2-րդ հորիզոնականին մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ ապացուցելով, որ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը միշտ բերում են հաղթանակների։
Մաղթում ենք նոր հաղթանակներ՝ թե՛ մարզական, թե՛ ուսումնական կյանքում, և վստահ ենք, որ նրա օրինակը ոգեշնչում է մյուս ուսանողներին երբեք չհրաժարվել իրենց երազանքներից։


