Հոկտեմբերի 17-ին ՀԲԻ-ի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների մի խումբ ունեցավ ուսումնաճանաչողական արշավ դեպի Սևանավանք, Ջուխտակ վանք և Մաթոսավանք պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Արշավի ընթացքում խմբերի կուրսղեկներ Ա. Պողոսյանը և Գ. Մկրտչյանը ուսանողներին ներկայացրերցին վանքերի պատմությունը, դրանց հետ կապված ավանդազրույցներն ու հետաքրքիր փաստերը: Արշավի ավարտին ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով վիկտորինա անցկացվեց: Հաղթող ուսանողը որպես պարգև ստացավ շնորհակալագիր և գիրք: Խմբին ուղեկցում էր փորձառու ուղեկցորդ-արշավական Տ. Սաֆարյանը, ով լինելով աշխարհագետ, ուսանողներին ներկայացրեց նաև բնության գրկում գտնվող վանքերի տեղանքի աշխարհագրական, բնապահպանական առանձնահատկությունները: Արշավը հնարավորություն տվեց ուսանողներին ճանաչել մեր պատմամշակութային արժեքները, հարստացնել իրենց գիտելիքները և վայելել ոսկե աշունը Դիլիջանի անտառներում:






