ՀԲԻ-Ի Սիմուլյացիոն Կենտրոնի պատասխանատու Լուսին Չոբանյան

Ուսանողների մուտքը և ելքը սիմուլյացիոն կենտրոն իրականցվելու է կանոնակարգի համաձայն՝ ապահովելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը, անվտանգությունը և կարգապահությունը։ Ուսանողները մուտք են գործելու ըստ նախապես սահմանված ժամանակացույցի, և նախքան դասընթացը իրականացվելու է ինստրուկտաժ սարքավորումների օգտագործման անվտանգության և էթիկայի կանոնների վերաբերյալ։ Մեր ֆանտոմների թվաքանակը համապատասխանում է խմբում առկա ուսանողների մաքսիմալ թվաքանակին, ինչը ապահովում է լիարժեք հասանելիություն։ Այսպիսով սիմուլյացիոն կենտրոնը կապահովի միջազգային ստանդարտիզացված ուսուցում՝ տալով հավասարաչափ  ուսուցման հնարավորություններ բոլոր ուսանողներին։