Ապրիլի 20-ին Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողները, «Բժշկական ֆիզիկա» առարկայի դասախոս Նաիրա Աթոյանի ուղեկցությամբ, ներկա գտնվեցին ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում կազմակերպված «Քաղցկեղը մոլեկուլային մակարդակում» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում՝ բանախոսներն էին ԵՊՀ-ի կոնդեսացված ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանը, ԵՊՀ-ի դեղերի որակի հսկման մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձագետ ՝Լուսինե Սահակյանը և IraMedical Armenia կազմակերպության համահիմնադիր,ինժեներ Կարեն Ավանեսյանը, ովքեր ներկայացրեցին քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից գիտական գործիքակազմը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու քաղցկեղի առաջացման և զարգացման մոլեկուլային հիմքերին ու վերջին գիտական հետազոտություններին։ Հատուկ ընդգծվեց ֆիզիկայի, դեղագիտության և ինժեներիայի սերտ փոխկապակցվածությունը. թե ինչպես է այս գիտությունների համագործակցությունը հանգեցնում նորարարական լուծումների բժշկության մեջ:
Քննարկումն անցավ ակտիվ , ինտերակտիվ, ջերմ և բաց մթնոլորտում։ Դահլիճի մասնակիցները ներգրավված էին հարցուպատասխանի և բաց քննարկման մեջ։ Սա հրաշալի հնարավորություն էր ուսանողների համար՝ խորացնելու թեմայի ընկալումը, լսելու տարբեր մասնագիտական տեսանկյուններ և ուղղելու իրենց հուզող հարցերը փորձառու գիտնականներին,ինչը թույլ տվեց ոչ միայն խորացնել թեմայի ընկալումը, այլև լսել տարբեր մասնագիտական տեսանկյուններ՝ տեսական գիտելիքը կապելով գործնական բժշկության հետ: Ապագա բժիշկների և ստոմատոլոգների համար սա բացառիկ հնարավորություն էր նաև ծանոթանալու ոլորտի վերջին գիտական նվաճումներին, տալու իրենց հետաքրքրող հարցերը առաջատար մասնագետներին և տեսական գիտելիքները կապելու գործնական գիտության հետ։ Նմանատիպ միջդիսցիպլինար հանդիպումները կարևոր քայլ են ապագա բժիշկների համար՝ ձևավորելու լայն գիտական աշխարհայացք և ծանոթանալու բժշկագիտության վաղվա օրվան։



