Կրոնի հոգեբանություն և հոգեմարմնական երևույթներ

Կրոնի հոգեբանություն և հոգեմարմնական երևույթներ

 

Արտալսարանային պարապմունքի նպատակն էր ուսանողների համար բացահայտել կրոնի հոգեբանությունը։

Խնդիրները

Ա․ Քննարկել կրոնի դերը հասարակության առողջապահական մշակույթում, քննարկել նշված ոլորտի հետ առնչվող որոշ ծեսեր, կրոնական համոզմունքների որոշ առանձնահատկություններ և նպաստել ապագա բժիշկների մոտ մարդասիրական բնույթ ունեցող կրոնական երևույթների և համոզմունքների նկատմամբ գիտակցված հանդուրժողականության ձևավորմանը:

Բ․ Քննարկել կրոնական հավատալիքների դերը հոգեմարմնական երևույթների տարաբնույթ դրսևորումներում՝ առողջության քայքայում, մասնակի կամ լրիվ առողջացում։

Արդյունքում սովորողները սովորեցին, իմացան կրոնի հոգեբանության, «պլացեբոյի», ինքնքներշնչման միջոցով մասնակի կամ լրիվ առողջացման հնարավորության, հավատի միջոցով հոգևոր հանդարտության հասնելու կարևորության մասին:

Կրոնի հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է կրոնական գիտակցության առանձնահատկությունները որոշող հոգեբանական և սոցիալ-հոգեբանական գործոններ։ Փորձում է բացատրել հավատացյալների վարքագիծն ընդհանրապես:

Հոգեբանության այս ճյուղը ուսումնասիրում է հոգևոր գործընթացները, որոնք արտահայտված են կրոնական փորձառություններով, հոգեվիճակներով (բարեպաշտություն, մոլեռանդություն և այլն) դրանց դերը անհատի կյանքում, ներառյալ ճգնաժամային պահերը: