Շմիդտի համախտանիշով կինը հղիացել է եւ առողջ բալիկ ունեցել
30-ամյա կինը «էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 9 շաբաթում, «Շմիդտի համախտանիշ» ախտորոշմամբ, կյանքին սպառնացող վտանգով:
Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպա- րաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն 1-ին տիպի շաքարային դիաբետ:
Այս համախտանիշը, որպես կանոն, առաջացնում է անպտղություն’` քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:
Հղիությունից առաջ կինը 2 անգամ ծանր ադրե- նալինային կրիզ էր ունեցել` ուղեղային արյան շրջանառության սուր խանգարմամբ, եւ բուժում ստացել «էրեբունի» ԲԿ-ում:
Բացի այդ, նախկինում ունեցել էր մեկ չզարգացող հղիություն եւ մեկ վիժում: Չնայած այս բոլոր խնդիրներին’ կինը որոշել էր հղիանալ:
Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկական խիստ հսկողության տակ: Հղիությունը վարել, է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն:
35 շաբաթական ժամկետում, սակայն, կրկնվել էր ադրենալինային կրիզը, եւ հղին շտապ հոսպիտալացվել է: Հրավիրվել է կոնսիլիում’ «էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծնարանային բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի եւ մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ: Որոշվել է կատարել կեսարյան հատում շտապ կարգով` կյանքի ցուցումով: Վիրահատությունն իրականացրել են Տիգրան Հովհաննիսյանը եւ Անի Ահարոնյանը` անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:
Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գրամ քաշով առողջ տղա երեխա: