Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, ինստիտուտի ղեկավարությանը, ինչպես նաև պատվավոր հյուրերին։
Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական կազմը։ Արարողությանը ներկա էր նաև պրոֆեսոր Վ.Գ. Տատինցյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց մասնագիտական բարձր պատրաստվածության, շարունակական ինքնակատարելագործման և բժշկական էթիկայի սկզբունքներին հավատարիմ մնալու նշանակությունը՝ մաղթելով երիտասարդ մասնագետներին հաջողություններով ու ձեռքբերումներով լի մասնագիտական ուղի։
Ստոմատոլոգի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն հիմնավոր տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև պատասխանատվություն, մարդասիրություն, ազնվություն և մասնագիտական նվիրում։
Արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:
Սրտանց շնորհավորում ենք Հայկական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներին և մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ: