Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին և ինստիտուտի ղեկավարությանը։
Այս տարվա շրջանավարտներն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայկական բժշկական ինստիտուտի պատմության մեջ․ նրանք ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներն են:
Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական կազմը՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, անսպառ եռանդ և հաջողություններ։ Իրենց ելույթներում նրանք ընդգծեցին, որ բժշկի մասնագիտությունը ոչ միայն գիտելիք և հմտություն է պահանջում, այլև բարձր պատասխանատվություն, մարդասիրություն և մասնագիտական նվիրում։
Արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները:
Սրտանց շնորհավորում ենք Հայկական բժշկական ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներին: