ՀԲԻ-ի 105-րդ խմբի ուսանողները մասնակցեցին «ՄԵԴՄԻԹ 2026»-ի միջոցառմանը

Գիտական հետաքրքրությունն ու նպատակասլացությունը լավագույն ուղեկիցներն են ապագա բժշկի և ստոմատոլոգի մասնագիտական ճանապարհին: Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի 105-րդ խմբի ուսանողներն այս տարի մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ ներգրավվեցին «ՄԵԴՄԻԹ 2026» նախագծին նրանց կուրատոր, ”Բժշկական ֆիզիկա” առարկայի դասախոս Նաիրա Աթոյանի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ով մշտապես խրախուսում է սաներին՝ դուրս գալու առօրյա լսարանային զարգացնելու վերլուծական հմտությունները, խորացնելու գիտելիքները բժշկական գիտությունների ոլորտում: