18.05.26թ. ՀԲԻ-ի 1-ին և 2-րդ կուրսերի համար կայացավ համատեղ դաս Մշակութաբանություն և Ընդհանուր հոգեբանություն առարկաներից: Դասի թեման էր «Հոգեբանությունը մշակույթի մեջ»: Դասը վարեցին մշակութաբանություն առարկայի դասախոս Ա. Պողոսյանը և հոգեբանություն առարկայի դասախոս Ա. Մանուկյանը: Դասախոսները ուսանողներին ներկայացրեցին, թե ինչպես է մշակույթը ձևավորում մարդու մտածողությունը, վարքագիծը, արժեքները և ինքնագիտակցությունը, իսկ հոգեբանությունը՝ ուսումնասիրում, թե ինչպես են այդ մշակութային գործոնները ազդում անհատի հոգեկան զարգացման վրա, ինչպես նաև հոգեբանական գործընթացների մշակութային առանձնահատկությունները։


