18.05.26թ. ՀԲԻ-ի 1-ին և 2-րդ կուրսերի համար կայացավ համատեղ դաս Մշակութաբանություն և Ընդհանուր հոգեբանություն առարկաներից: Դասի թեման էր «Հոգեբանությունը մշակույթի մեջ»: Դասը վարեցին մշակութաբանություն առարկայի դասախոս Ա. Պողոսյանը և հոգեբանություն առարկայի դասախոս Ա. Մանուկյանը: Դասախոսները ուսանողներին ներկայացրեցին, թե ինչպես է մշակույթը ձևավորում մարդու մտածողությունը, վարքագիծը, արժեքները և ինքնագիտակցությունը, իսկ հոգեբանությունը՝ […]
Daily Archives: 27/05/2026
ՀԲԻ-ի բուժական ֆակուլտետի առաջին կուրսի 101 և 102 խմբերի միջև անցկացվեց մրցույթ կենսաբանություն առարկայից դասախոս Գ. Արզումանյանի նախաձեռնությամբ: Մրցույթում հաղթեց 102 խումբը: ՀԲԻ-ի ռեկտորի կողմից հաղթող խումբը դասախոսի գլխավորությամբ պարգևատրվեց ֆիլմի տոմսերով:
ՀԲԻ-ի 1-ին կուրսի ուսանողների շրջանում դասախոս Ի. Միրզոյանի նախաձեռնությամբ անցկացվեց «Լավագույն տետր» մրցույթ Մասանգիտության ներածություն առարկայից: Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողուհիները պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մասնագիտական գրքերով:
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի շրջանակներում, Հայկական բժշկական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները, դասախոս Նաիրա Աթոյանի նախաձեռնությամբ, իրականացրեցին ճանաչողական և ուսումնական այց դեպի Հայաստանի պատմամշակութային գոհարներ՝ Չարենցի կամար, Գառնի,Արքունի բաղնիք,Գեղարդի վանական համալիր, Քարերի սիմֆոնիա,Մաշտոց Հայրապետի եկեղեցի: Ուսանողների համար սա հրաշալի հնարավորություն էր տեսնել ֆիզիկայի օրենքների կիրառությունը բնության և ճարտարապետության մեջ: Այցի նպատակն էր համադրել բժշկական ֆիզիկայի տեսական գիտելիքները […]


