Բարեգործական տոնավաճառ

2022թ. դեկտեմբերի 16-ին Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսի նախաձեռնությամբ  և  ուսանողական   խորհրդի աջակցությամբ կազմակերպվեց ամանորյա բարեգործական տոնավաճառ, որի ընթացքում մեր  ուսանողները վաճառքի էին ներկայացրել իրենց ձեռքով պատրաստած քաղցրեղենը:

Միջոցառման ողջ հասույթը  փոխանցվելու է  << Մանկատուն>> ՊՈԱԿ-ին: Միջոցառման մասնակիցները  մանկատան 3-6 տարեկան փոքրիկների համար գնելու են տարբեր նվերվեր և քաղցրավենիք: Դեկտեմբերի 23-ին  ուսանողները կայցելեն մանկատան երեխաներին նրանց մատուցելով հետաքրքիր անակնկալ: