Այսօր Հայկական բժշկական ինստիտուտի աշխատակազմի ղեկավար Մարինե Փիլոյանի տարեդարձն է:
ԲՈւՀ-ի ղեկավարության, դասախոսական անձնակազմի կողմից սրտանց շնորհավորում ենք Ձեզ, հարգելի՛ Մարինե Փիլոյան: Երկու տասնամյակից ավելի լինելով աշխատակազմի ղեկավար, Դուք սրտացավ և արդյունավետ կերպով կարողացել եք իրագործել այդ բարդ աշխատանքը և Ձեր մարդկային բարձր որակների շնորհիվ արժանիորեն վաստակել եք շատերի հարգանքն ու սերը:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, հոգու անսպառ կորով և նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով՝ Հայկական բժշկական ինստիտուտ: