Նորություններ
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի,սակայն այն տարբերվում էր մյուսներից: Այս ծանր օրերին բազում մտավախություններ կային,որոնցից մեկը,ոչ պակաս կարևորը`ուսման որակի ապահովումն էր:Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեզ դասավանդող բոլոր դասախոսներին,հանձինս`Անահիտ Գարեգինի Հարությունյանին,Նառա Հրաչիկի Գալոյանին և Հրանուշ Ֆրունզիկի Խաչատրյանին,ովքեր արեցին ամեն բան,որպեսզի մենք ստանանք այն գիտելիքները,ինչ կստանայինք կրթօջախում: Դասընթացներն անցկացվել են […]
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հունիսի 10֊ին և 11֊ին ժամը 12֊ին,Նորմալ անատոմիայի ամբիոնը կազմակերպում է նախաքննական կոնսուլտացիա՝ երկրորդ կուրսի ուսանողների համար։ Ցանկացողները կարող են մասնակցել։ Կոնսուլտացիան վարելու է ամբիոնի դասախոս Ա.Գ. Հարությունյանը։
Հայկական բժշկական ինստիտուտը, ուսանողների մոտ գիտական մտքի ձևավորման նպատակով կազմակերպում է հեռավար դասնթաց—սեմինարների շարք: Առաջին դասընթացը’ «Գիտական հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը`ընդհանուր դրույթներ» թեմայով։ Դասընթացը տեղի կունենա սույն թվականի մայիսի 30-ին, ժամը 13:00ին Zoom հարթակում։ Դասընթաց—սեմինարը կվարի ՀԲԻ—ի ախտաբանական և նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Սուսաննա Իվանյանը:
Հարգելի հայրենակիցնե՛ր, Սիրով ու անսահման հպարտությամբ շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան եռատոնի կապակցությամբ եւ մաղթում Միասնականություն, Հաստատակամություն ու խաղաղ երկինք: 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ պայքարում հաղթանակ կերտելիս հայ ժողովրդի զավակների անունները գրվեցին ոսկե տառերով: Այդ նույն արիասիրտ հերոսների սերունդներն էին, որ տասնամյակներ անց հաղթանակներ կերտեցին Արցախյան ազատամարտում, […]


