Ապրիլի 25-ին տեղի ունեցան ուսանողական գիտական զեկույցներ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ և 5-րդ կուրսի ուսանողները իրենց կուրսընկերներին և դասախոսներին ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները՝ կատարված իրենց ղեկավարների՝ Տ․Պ Մինասյանի և Կ․Բ․ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 5-րդ կուրսեցիները՝ Միլենա Միսաքյանը և Ջուլիանա Ավետիսյանը ներկայացրեցին “Լազերոթերապիան ստոմատոլոգիայում։ Աշխատանքը կատարել էին Կ․Բ․ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ և հսկողույամբ […]
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հայկական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հերթական այցը ԵՊՀ գիտահետազոտական բնույթ էր կրում: Այն իրականացվում էր Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկա առարկայի դասախոս Ն.Աթոյանի եւ ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ ֆ.գ.թ. Լ.Ալոյանի կողմից՝ ԴՆԹ-ի հալման փորձարարական հետազոտման մեթոդները կիրառելով: Ուսանողներին ներկայացվեց, կյանքի «կարեւորագույն մոլեկուլի» […]
Երեքշաբթի օրը՝ 03․12․2024թ․ Հայկական բժշկական ինստիտուտում կայացավ հերթական, արդեն ավանդական դարձած համատեղ դասերից մեկը։ Համատեղ դասը վարում էին անատոմիայի դասախոս Ա․ Հարությունյանը և ֆիզիկայի դասախոս Ն․ Աթոյանը։ Դասը նվիրված էր Լեոնարդո դա Վինչիի՝ Վենետիկի ակադեմիայի պատկերասրահում պահվող ինքնատիպ նկարներից մեկին՝ Վիտրուվյան մարդուն։ Նկարը միաժամանակ և’ գիտական աշխատանք է, և’ արվեստի […]
Կրոնի հոգեբանություն և հոգեմարմնական երևույթներ Արտալսարանային պարապմունքի նպատակն էր ուսանողների համար բացահայտել կրոնի հոգեբանությունը։ Խնդիրները Ա․ Քննարկել կրոնի դերը հասարակության առողջապահական մշակույթում, քննարկել նշված ոլորտի հետ առնչվող որոշ ծեսեր, կրոնական համոզմունքների որոշ առանձնահատկություններ և նպաստել ապագա բժիշկների մոտ մարդասիրական բնույթ ունեցող կրոնական երևույթների և համոզմունքների նկատմամբ գիտակցված հանդուրժողականության ձևավորմանը: […]
Սույն թվականի Սեպտեմբերի 23-27-ը ՌԴ Մոսկվա քաղաքի Ն.Դ. Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտում տեղի ունեցավ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ VI ՀԱՄԱՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ միջազգային մասնակցությամբ, նվիրված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման 300-ամյակին, Քիմիայի և նյութագիտության ամբիոնի 85-ամյակին և Օրգանական քիմիայի ինստիտուտի 90-ամյակին: Հայկական պատվիրակությունից որպես հրավիրյալ մասնակից հանդես է եկել նաև Արփինե Հարությունյանը «Ածխաթթու […]


