Ինստիտուտի ռեկտոր՝ Լ. Գ. Ասատրյանը հանդիպեց բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետի բոլոր կուրսերի հետ: Կայացած հանդիպումների ժամանակ քննարկվեցին՝ առաջիկա քննաշրջանի և ուսումնական գործընթացի հետ կապված ուսանողներին հուզող հարցերը:
Ուսանողները տարբեր առաջարկներ հնչեցրին ուսումնական գործընթացի բարելավմանը, առարկաների ուսումնական ծրագրերի վերանայմանը միտված, հնչեցրին քննադատական խոսքեր , որոշ դասախոսների վերաբերյալ:
Ուսանողները կարևորում են այս հանդիպումների ավանդականությունը , քանի որ փոխադարձ կապը բարձրացնում է գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:
Ռեկտորը նշեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել ազատ շփմանը՝ ուսանող-դասախոս և միայն այդ ջերմ , անկեղծ հարբերությունները կարող են
պայմանավորել ուսումնական գործընթացի արդյունավետ առաջընթացը: