Հայկական բժշկական ինստիտուտի հերթական ուսանողական գիտաժողովը տեղի է ունենալու 2019 թ-ի ապրիլի 26-ին, որին կարող են մասնակցել ՀԲԻ-ի տեսական և կլինիկական ամբիոնների ուսանողները, ինչպես նաև ուսանողներ այլ բժշկական բուհերից:
Ուսանողական գիտաժողովի թեման է «Բժշկագիտության արդի վիճակը և զարգացման հեռանկարները»:
Զեկուցման թեզիսների ներկայացման կարգը.
- Զեկուցման մեջ պետք է ներառվեն հետևյալ բաժինները՝ հետազոտության նպատակը, մեթոդները, հետազոտության արդյունքներն ու եզրահանգումները
- Զեկուցումը ներկայացնել հայերեն լեզվով, կարճ ամփոփումը՝ անգլերեն: Զեկուցման տևողությունը 10 րոպե
- Ցուցադրական նյութերը պետք է ներկայացնել power point –ով
- Թեզիսը ներկայացնել հայերեն լեզվով՝ 1 տպագրական էջի սահմաններում, տպագրված և էլեկտրոնային տարբերակով (MS WORD), տառատեսակը 12, միջտողային հեռավորությունը 1.5, սահմանները բոլոր կողմերից 2սմ.
- Թեզիսների վերնագիրը տպագրել մեծատառերով, հեղինակի անունը, ազգանունը, բուհը, ամբիոնը, գիտական ղեկավարի անուն ազգանունը և կոչումը նշել վերնագրի տակ փոքրատառերով
- Նյութի վերջում պետք է ներկայացնել ղեկավարի և հեղինակի հեռախոսահամարը և էլ. հասցեն
Զեկուցման թեզիսների ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 25-ը:
Նյութերը ներկայացնել Հայկական Բժշկական Ինստիտուտի (կենտրոնական մասնաշենք՝ Տիտոգրադյան 14) ընդունարան՝ Աննա Պողոսյանին (էլ.հասցե armmedin@gmail.com հեռ. 010 45-19-23)
ՀԲԻ գիտական գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր` Հ. Գ. ՎԱՀՐԱԴՅԱՆ