Սույն թվականի ապրիլի 5-ին ինստիտուտի Կրթության Որակի կենտրոնի ուժերով կայացավ հերթական վերապատրաստում դասընթացը Հայկական բժշկական ինստիտուտի դասախոսների ներգրավմամբ: Դասընթացի ընթացքում Կրթության Որակի կենտրոնի ղեկավար՝ Գոհար Մկրտչյանը ներկայացրեց առարկայական ծրագրերի և դասի պլաների մշակված ձևաչափերը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԲԻ-ի 28 դասախոս տարբեր ամբիոններից: Քննարկվեցին ներկայացված ձևաչափերը, դրանց մշակման քայլերը և կարևորությունները: […]
armedin
Ատամների մասնավոր անատոմիա 208 խմբի ուսանողուհի Քրիստինե Զաքարյանը ներկայացրել է հետաքրքիր տեսասահաիկ օգտվելով «искусство моделирования и реставрации зубов» атлас-ից: Նյութը դիտելուց հետո ուսանողներ կատարում են ատամների անատոմիական տեսքի վերականգնում ինչպես նաև նկարած մոդելի վրա ատամների կառուցվածքի վերականգնում իսկ դասախոս Կարինե Պետրոսյանը կատարում է ուսուցողական շտկումներ
Ուսանողական գիտական ընկերությունը ՀԲԻ-ում Ուսանողական գիտական փորձարարական , ինչպես նաև ռեֆերատիվ աշխատանքները նպաստում են ապագա բժշկի ստեղծագործական մտածողության ձևավորմանը, ինչպես նաև մշակում է աշխատասիրության, միտքը անկաշկանդ հասանելի ձևով ներկայացնելու կարողություն: Հենց այս շեշտադրմամբ ՀԲԻ-ում ստեղծվել ու գործում է շուրջ 30 տարվա ուսանողական գիտական ընկերությունը §ՈՒԳ¦: Ուսանողական գիտական ընկերությունը ՀԲԻ-ում ուսանողներին […]
Սույն թվականի ապրիլի 7-ին կայացավ Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ Լ. Գ. Ասատրյանի հերթական հանդիպումը 5-րդ կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների հետ: Եթե ուսումնական տարվա սկզբի հանդիպումներին քննարկվում էր տվյալ ուսումնական տարվա կրթական կոնցեպտը, ապա տարեվերջի հանդիպումները հիմնականում ներկայացվում են ուսումնական տարվա ավարտական խնդիրները, մասնավորապես ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողներին […]
Հանդիպում ռեկտորի հետ Ապրիլի 5-ին ժամը 930 կայացավ 1-ին կուրսի հերթական հանդիպումը ինստիտուտի ռեկտոր՝ Լ. Գ. Ասատրյանի հետ: ՈՒսումնարտադրական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դասավանդվող առարկաների միջև փոխադարձ կապի, մատուցվող նյութի հաջորդականության և նպատակայնության խնդիրները: Ինստիտուտի ռեկտորը ներկայացրեց ուսանողներին 1-ին կուրսի առարկաների բովանդակային նշանակությունը և նրանց անհրաժեշտությունը, բժշկական կրթության, որպես հիմքային, կենսաբժշկական […]
Մարտի 3-ին Երևանի թիվ 45 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսումնական գծով փոխտնօրեն Գոհար Բաղրամյանի ուղեկցությամբ այցելեցին Հայկական Բժշկական ինստիտուտի անատոմիայի թանագրան: Հայկական Բժշկական ինստիտուտի անատոմիայի դասախոս՝ Անահիտ Հարությունյանը աշակերտներին ծանոթացրեց և պատմեց թանագարանում առկա նյութերի մասին, ամրապնդեց աշակերտների գիտելիքները, և մոտիվացրեց նրանց ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում: Այցի վերջում Ա. […]


