Մենք հայերս’ տատիկների ու պապիկների հանդեպ առանձնահատուկ հարգանք ու պատկառանք ունենք միշտ, և դա փոխանցվում է սերնե սերունդ։ Չէ՞ որ մեր տարեցներն են հաստատուն պահում մեր ժողովրդի ավանդույթներն ու բարի համբավը, հայի արժանապատիվ կեցվածքը։ Իսկ ինչքա՞ն քիչ բան է պետք մեր մեծերին ուրախանալու, մխիթարվելու համար։ Ընդամենը մի քաղցր խոսք, փոքրիկ […]
Իրադարձություններ
Հայկական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ստելլա Օհանյանը 2025 թվականի ապրիլի 29-ին մասնակցել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպած «Գիտակրթական ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով հանրապետական գիտաժողովին։ և ներկայացրել է «Էստրոգենների տարածվածությունը և նշանակությունը» վերնագրով աշխատանքը, որը կատարվել է Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական քիմիայի ամբիոնի […]
Սույն թվականի ապրիլի 22-ին Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալել էր Միջազգային նյարդագիտական ակադեմիայի II գիտաժողովը։ Սա լավ հնարավորություն էր ՀԲԻ -ի դասախոսների և ուսանողների համար մասնակից լինելու գիտական զեկույցներին, տեղեկանալո ւ ոլորտի նորություններին։ Ուրախ ենք նշել, որ զեկուցողների թվում էին նաև ՀԲԻ-ի դասախոսներ։
Ապրիլի 25-ին տեղի ունեցան ուսանողական գիտական զեկույցներ։ Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ և 5-րդ կուրսի ուսանողները իրենց կուրսընկերներին և դասախոսներին ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները՝ կատարված իրենց ղեկավարների՝ Տ․Պ Մինասյանի և Կ․Բ․ Պետրոսյանի ղեկավարությամբ։ 5-րդ կուրսեցիները՝ Միլենա Միսաքյանը և Ջուլիանա Ավետիսյանը ներկայացրեցին “Լազերոթերապիան ստոմատոլոգիայում։ Աշխատանքը կատարել էին Կ․Բ․ Պետրոսյանի անմիջական ղեկավարությամբ և հսկողույամբ […]
25.04.2025 թվականին Հայկական բժշկական ինստիտուտում ժամը 12.10֊13.00 տեղի կունենա հանդիպում Աուտիզմ Ազգային Հիմնադրամի արտաքին կապերի և հանրային իրազեկման գծով ղեկավար, էրգոթերապիստ Ինեսսա Հարությունյանի հետ։ ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»֊ի կողմից իրականացվում է աուտիզմի իրազեկմանն ուղղված սեմիաններ բոլոր կրթական հաստատություններում ։ Հանդիպման ընթացքում տեսասահիկի միջոցով կներկայացվի «ԱՈՒՏԶԻՄ » թեմայով […]


