Ինչպես և նախապես նշել էինք, դեկտեմբերի10ին Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության հերթական գիտական կոնֆերանսը՝ << Աուտոիմուն հիվանդություններ>> խորագրով: Կոնֆերանսին ՈւԳԸ անդամների կողմից ներկայացվեցին հետևյալ հիվանդությունները. 1. Ալցհեյմերի հիվանդություն 2. Համակարգային Կարմիր Գայլախտ 3. Գլոմերուլոնեֆրիտ 4. Հաշիմոտոյի թիրեոիդիտ 5. Ռեակտիվ արթրիտ 6. Կողմնային Ամիոտրոֆիկ Սկլերոզ: Սիրով շնորհավորում ենք […]
Իրադարձություններ
Հայկական Բժշկական Ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար ՝ «Նյարդային համակարգի անատոմիա» թեմայով Սեմինարը վարեց անատոմիայի ամբիոնի վարիչ ՝ Ա.Գ. Հարությունյանը
Մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թ․-ի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը ոչնչացումից: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է
Հայկական բժշկական ինստիտուտում ուսանողները և դասախոսները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին «Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միության» նախագահ, հոգեբույժ–հոգեվերլուծող Արա Չալիկյանի դասախոսությունը «Հոգեկան և հոգեմարմնական հիվանդությունների առաջացման հոգեբանական մեխանիզմները» թեմայով:
Հայկական բժշկական ինստիտուտում ավանդույթ է դարձել գիտաժողովների կազմակերպումը: Ս. թ. ապրիլի 26-ին կայացավ ՀԲԻ-ի «Բժշկագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով 9-րդ ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀԲԻ-ի գիտական գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գ. Վահրադյանը: Նա իր խոսքում շեշտեց այն միտքը, թե որքան կարեւոր է գիտությամբ զբաղվելը […]
Սիրելի կանայք Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, կանացի ու մայրական երջանկություն, աննկուն ոգի, ուժ ու եռանդ ձեր կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Ձեր գոյությամբ գեղեցկացրեք շրջապատը եւ ձեր ժպիտներով լցրեք աշխարհը…