Հայկական բժշկական ինստիտուտում ավանդույթ է դարձել գիտաժողովների կազմակերպումը: Ս. թ. ապրիլի 26-ին կայացավ ՀԲԻ-ի «Բժշկագիտության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով 9-րդ ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀԲԻ-ի գիտական գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր Հ. Գ. Վահրադյանը: Նա իր խոսքում շեշտեց այն միտքը, թե որքան կարեւոր է գիտությամբ զբաղվելը […]