Հայկական բժշկական ինստիտուտի մի խումբ ուսանողներ եւս այս օրերին ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կամավորական աշխատանքներում: Նրանք պատրաստակամ են օգնել բոլոր նրանց, ովքեր վարակի այս օրերին իրենց օգնության ու աջակցության կարիքն ունեն: Բուհն իր երախտագիտությունն է հայտնում նրանց ու հպարտ է իր ուսանողներով, ովքեր ուսումնառության տարիներից սկսած անտեսելով տարբեր վտանգներ, զինվորագրվել են մարդկանց օգտակար լինելու շնորհակալ գործին: Ստորև ներկայացնում ենք բուժական ֆակուլտետի 2րդ կուրսում սովորող այն ուսանողների անուններն ու […]
Իրադարձություններ
Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողուհի Յանա Խաչատրյանը ևս այն ակտիվ կամավորներից է, ովքեր չնայած դեռ 2րդկուրսում են սովորում, սակայն արդեն իսկ հստակ գիտակցելով ու լավ պատկերացնելով ապագա բժիշկ-մասնագետի կարևորագույն մարդասիրական դերն ու առաքելությունը, համավարակի այս օրերին շատ ակտիվորեն իրականացնում է բազմակողմանի աջակցություն: Ստորև ներկայացնում ենք մեր ուսանողուհու հետ ArmDaily.amի լրագրողի հարցազրույցը՝ ևս […]
Շնորհավորում ենք Այսօր Հայկական բժշկական ինստիտուտի լավագույն շրջանավարտներից մեկի, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոս Կարինե Պետրոսյանի տարեդարձն է: ԲՈՒՀ-ի ղեկավարության ու ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների անունից սրտանց շնորհավորում ենք նրան: Մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, անձնական կյանքում և աշխատանքային գործունեության մեջ բազում հաջողություններ: Թող անպակաս լինի այն մեծ ոգևորությունն ու նվիրվածությունը, որով մինչ օրս […]
2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի ավարտից հետո հերթական քննաշրջանն է ՀԲԻ-ում: Այն և՛ ուսանողների և՛ դասախոսների համար ուսումնական կիսամյակն ամփոփելու, ուսումնառության կիսամյակային արդյունքները գնահատելու շրջան է հանդիսանում: Յուրաքանչյուր դասախոս փորձում է հասկանալ իր դասավանդած առարկայի շրջանակներում ուսուցանած նյութի յուրացման մակարդակը, ընդհանրացնել ուսանողների մոտ առկա հիմնական բացթողումները՝ առարկայի լիարժեք և արդյունավետ յուրացման […]
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Մեծ վշտով ու ափսոսանքով տեղեկացանք, որ 79տարեկան հասակում մահացել է Հայկական բժշկական ինստիտուտի Բժշկական ֆիզիկայի, մաթեմատիկայի, մաթ.վիճակագրության և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Լ. Պ. Դադիվանյանը: Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Գ. Հ. Մխոյանը, վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին […]
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ քաջառողջություն հաջողություններ, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ: 2019թվականը Հայկական բժշկական ինստիտուտի համար շատ կարևոր իրադարձությամբ առանձացավ. տարեվերջին բուհում ինստիտոցիոնալ հավատարմագրման գործընթաց տեղի ունեցավ: Ի պատիվ բոլորիս, մեր միասնականությամբ և համախմբվածությամբ, համընդհանուր սրտացավ և […]


