Սիրելի Էլեոնորա Լևոնովնա Բաբալյան

 

Հայկական բժշկական ինստիտուտի ղեկավարությունը, պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողները և շրջանավարտները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան հոբելյանական տարելիցը՝ 90-ամյակը:
Դուք այն դասախոսներից եք, ով Հայկական բժշկական ինստիտուտի նորաստեղծ թիմին միացավ ԲՈՒՀ-ի հիմնադրման առաջին տարիներին, եւ արդեն շուրջ երեք տասնամյակ Ձեր հարուստ փորձը սիրով փոխանցում եք Ձեր սաներին, որը ձեռք էր բերվել դեռեւս Երեւանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում, որտեղ եւս վայելում եք մեծ սեր ու հարգանք:
<<Իսկական մտավորական, մեծագույն մանկավարժ, ազնվագույն մարդ, հուսալի գործընկեր, մեծատառով Մարդ>>- ահա այն որակումները, որոնցով բնութագրում են Ձեզ Ձեր շրջապատի մարդիկ:
Դուք այն քչերից եք, ով իր շուրջը մտերմության, ջերմության, անկեղծության մթնոլորտ է ստեղծում: Ահա թե ինչու միշտ և ամենուր արժանացել եք սիրո ու հարգանքի և՛ հիվանդների, և՛ գործընկերների, և՛ ուսանողների կողմից:
Ձեր ապրած կյանքի փորձով, Ձեզ բնորոշ մարդկային կերպարով՝ հանդարտությամբ, մեղմությամբ, առանց ավելորդ ձևականությունների, սակայն իմաստուն ու բարի խորհուրդներով Դուք բազմաթիվ սերունդներ եք կրթել ու ճանապարհել դեպի բժշկագիտության բնագավառ: Կարեւորելով գիտելիքը՝ Ձեր սաներին սովորեցրել եք լինել մարդասեր, հոգատար ու սրտացավ հիվանդի նկատմամբ, սեփական օրինակով ցույց տվել, թե ինչպիսին պիտի լինի բժիշկ-մտավորականը:
Երախտագիտություն ու սեր- ահա այն զգացումը, որ տածում են Ձեր սաները Ձեր հանդեպ: Իսկ կա՞ ավելի ավելի մեծ գնահատական իսկական ուսուցչի համար, քան սա:
Սիրելի՛ Էլեոնորա Լեւոնովնա,
Կրկին շնորհավորելով Ձեզ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ – մաղթում ենք քաջառողջություն, կորով, տոկունություն և երջանիկ երկարակեցություն: Աստծո կամոք ապրեք հնարավորինս երկար, որպեսզի աշխարհում շարունակի ավելանալ բարությունն ու առաքինությունը…
Ձեզ ամենայն բարիք…
Սիրով՝ Հայկական բժշկական ինստիտուտ