Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ բուժական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին և ինստիտուտի ղեկավարությանը։ Այս տարվա շրջանավարտներն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայկական բժշկական ինստիտուտի պատմության մեջ․ նրանք ինստիտուտի հոբելյանական՝ 30-րդ շրջանավարտներն են: Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական […]
Հայտարարություններ
Հայկական բժշկական ինստիտուտում տեղի ունեցավ ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցավ ջերմ, հուզիչ և տոնական մթնոլորտում՝ համախմբելով շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, ինստիտուտի ղեկավարությանը, ինչպես նաև պատվավոր հյուրերին։ Շրջանավարտներին շնորհավորեցին ինստիտուտի ղեկավարությունն ու դասախոսական կազմը։ Արարողությանը ներկա էր նաև պրոֆեսոր Վ.Գ. Տատինցյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց մասնագիտական […]
Ապրիլի 11-ին, Պարկինսոնյան հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը, մեր ուսանողները մասնակցեցին «Պարկինսոնյան հիվանդության ախտորոշման» խորագրով գիտական կոնֆերանսին։ Այս այցը սովորական ճանաչողական էքսկուրսիա չէր. այն մասնագիտական մկրտություն էր մի միջավայրում, որտեղ տեսական բանաձևերը վերածվում են կյանքեր փրկող տեխնոլոգիաների։ Կոնֆերանսի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է բժշկական ֆիզիկան հեղափոխում նյարդաբանությունը։ Քննարկվող […]
Ապրիլի 20-ին Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսի բուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողները, «Բժշկական ֆիզիկա» առարկայի դասախոս Նաիրա Աթոյանի ուղեկցությամբ, ներկա գտնվեցին ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում կազմակերպված «Քաղցկեղը մոլեկուլային մակարդակում» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում՝ բանախոսներն էին ԵՊՀ-ի կոնդեսացված ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանը, ԵՊՀ-ի դեղերի որակի հսկման […]
Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) առաջին կուրսի ստոմատոլոգիական և բուժական ֆակուլտետների ուսանողները՝ բժշկական ֆիզիկայի դասախոս Նաիրա Աթոյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ, մասնակցեցին տարվա կարևորագույն տեխնոլոգիական , կրթական իրադարձություններից մեկին՝ Mindx կրթական համաժողովին։Ուսանողները ծանոթացան Mindx-ի կողմից ներկայացված նորարարություններին, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին և գիտական մտքի զարգացմանը։ Այցը կրում էր ճանաչողական, կրթական և մոտիվացիոն բնույթ՝ ընդգծելով ֆիզիկական երևույթների և տեխնոլոգիաների դերը […]
Այսօր Հայկական բժշկական ինստիտուտը հյուրընկալեց Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ ի դեմս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ս. Ա. Կարպիշենկոյի և բուժական ֆակուլտետի փոխդեկան Վ. Ա. Գավրիլինայի։ Հյուրերին ընդունեց ինստիտուտի ռեկտոր Լ. Վ. Անդրիասյանը։ Այնուհետև հյուրերը դեկանների և ուսումնական մասի ղեկավարի ուղեկցությամբ շրջեցին ինստիտուտում, ծանոթացան ուսումնական պայմաններին, այցելեցին սիմուլյացիոն […]


